ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
նոյեմբերի 2, 2004
Ընտրողների ներկայացում 56.7%
George-W-Bush.jpeg John Kerry headshot with US flag.jpg
Թեկնածու Ջորջ Ու. Բուշ Ջոն Քերի
Կուսակցություն Հանրապետական կուսակցություն (ԱՄՆ) Դեմոկրատական կուսակցություն (ԱՄՆ)
Ստացած ընտրատեղեր 62,040,610 59,028,444
Ձայներ 286
(50,7%)
251
(48.3%)

Տեսակ ԱՄՆ նախագահական ընտրություններ

Պաշտոն ԱՄՆ նախագահ

Թեկնածուներ Ջորջ Վոկեր Բուշ և Ջոն Քերի

Հաղթող Ջորջ Վոկեր Բուշ

Նախորդ ԱՄՆ նախագահական ընտրություններ 2000

Հաջորդ ԱՄՆ նախագահական ընտրություններ 2008

ElectoralCollege2004.svg

ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004-ը 55-րդ չորսամյա նախագահական ընտրություններն էին։ Այն տեղի ունեցավ 2004 թվականի նոյեմբերի 2-ին: Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Ջորջ Ու. Բուշ-ը հաղթեց Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն Քերիին, ով այդ ժամանակ Մասաչուսեթսի սենատորն էր։

Բուշը և փոխնախագահ Դիկ Չեյնին ներկայացվեցին իրենց կուսակցության կողմից մեծ դժվարությամբ։ Հովարդ Դինը առաջատար էր դեմոկրատական կուսակցության թեկնածուների շարքում, սակայն Քերին կարողացավ հաղթել նրան։ Քերին որպես փոխնախագահ ընտրեց Ջոն Էդվարդսին Հյուսիսային Կարոլինայից, ով ինքն էր ցանկանում դառնալ նախագահի թեկնածու։

Ընտրարշավի հիմնական թեման Արտաքին քաղաքականությունն էր, մասնավորապես Բուշի պայքարը ահաբեկչության դեմ և 2003 թվականի ԱՄՆ ներխուժումը Իրաք։ Ներքին խնդիրներից արծածվեցին տնտեսական, առողջապահական և բարոյական խնդիրներ։

Բուշի առավելությունն ամենափոքրն էր երբևէ վերընտրված նախագահների մեջ, սակայն վերջին 16 տավա ընթացքում առաջինն էր, ով հաղթեց ժողովրդի ոչ միայն ընտրիչների ձայների մեծամասնությամբ։ Քվեարկության քարտեզը գրեթե նույնն էր, ինչ 2000 թվականի ընտրություններում, միայն Նյու Մեքսիկո և Այովա նահանգներում ընտրել էին հանրապետականին, իսկ 2000 թվականին դեմոկրատականին, մինչդեռ Նյու Հեմփշիրում 2000 թվականին ընտրել էին հանրապետականին, 2004 թվականին ընտրեցին դեմոկրատականին։ Բուշը ստացավ 286 ընտրիչի ձայն, իսկ Քերին՝251[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Campaign 2004 Election Results". USA Today. Retrieved January 16, 2013.