Բեթ Դեյվիս
Բեթ Դեյվիս անգլ.՝ Bette Davis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1908[1][2][2][…] |
Ծննդավայր | Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ[3] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1989[2][2][4][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Կրթություն | Cushing Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Harlow Morrell Davis?[6], մայր՝ Ruth Augusta 'Ruthie' Favor?[6] |
Ամուսին(ներ) | Գարի Մերիլ և William Grant Sherry? |
Երեխա(ներ) | B. D. Hyman? |
Պարգևներ և մրցանակներ | |
bettedavis.com | |
Բեթ Դեյվիս (անգլ.՝ Bette Davis, իսկական անունը՝ Ruth Elizabeth Davis, ապրիլի 5, 1908[1][2][2][…], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 6, 1989[2][2][4][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[5]), ամերիկացի դերասանուհի։ Կինոյի պատմության առաջին անձն է, ում հաջողվել է 10 անգամ ներկայացվել Օսկար մրցանակի։
Ամերիկյան կինոակադեմիան 1999 թվականին հրապարակված իր Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում դերասանուհիների ցուցակում նրան շնորհել է պատվավոր 2-րդ տեղը (առաջին տեղում Քեթրին Հեփբորնն է)[10]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթ Դեյվիսը ծնվել է 1908 թվականին Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղքում[11]։ Նրա հայրը իրավաբան էր։ Դեռ մանկությունից Բեթը երազում էր դառնալ դերասանուհի։ Սկզբում հանդես էր գալիս Բրոդվեյում, իսկ կինոյում նորամուտը կայացավ 1931 թվականին «Վատ քույրը» ֆիլմում, որտեղ նա հանդես եկավ էպիզոդիկ դերում։ Իսկ առաջին մեծ դերը նա խաղացել է հենց հաջորդ տարի «Մարդը, ով խաղում էր Աստծո դերը» ֆիլմում։ Հաջորդ երկու տարիներին խաղացել է այդ ժամանակի Հոլիվուդյան ֆիլմերին տիպիկ՝ ճակատագրական կնոջ կերպարներ։
Նա դերասանական վարպետությամբ աչքի ընկավ 1934 թվականին Սոմերսեթ Մոեմի վեպի էկրանացման մեջ՝ «Մարդկության կրքերի բեռը»։ Դրանից ավելի բարդ հոգեբանական կնոջ դեր թերևս չէր վիճակվել խաղալ ոչ մի դերասանուհու։ Չնայած մինչ օրս էլ այդ դերը համարվում է Դեյվիսի լավագույն աշխատանքներից մեկը, սակայն կիոստուդիաների միջև հակառակությունները առիթ եղան նրան, որ այդ դերի համար դերասանուհին նույնիսկ չառաջադրվեց Օսկարի։
Իսկ Օսկար նա ստացավ արդեն 1935 թվականին նկարահանված «Վտանգավորը» ֆիլմում ալկոհոլամոլի դերի համար։ Այդ տարիներին Դեյվիսն անցնում է մի շարք դատավարությունների միջով, նա հայց էր ներկայացրել ընդդեմ իր «Warner Bros» ընկերության, որպեսզի ինքը կարողանար ինքնուրույն ընտրել իր դերերը, ավելին տարաձայնությունների պատճառով նա նույնիսկ միառժամանակ հեռանում է Հոլիվուդից և մեկնում է Լոնդոն։
Հաջորդ ֆիլմերից մեկը Հոլիվուդ վերադառնալուց հետո 1939 թվականի «Հեզաբել» ֆիլմն էր, որի համար Բեթ Դեյվիսը ստացավ իր երկրորդ Օսկարը։ Այդ դերը նրա համար կարծես մխիթարություն դարձավ այն բանից հետո, երբ նրան բաժին չհասավ «Քամուց քշվածները» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը։
Սկսած 1930-ական թվականների վերջից մինչև 1940-ական թվականների Բեթ Դեյվիսն աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր։ 1939 թվականին նա Էռռոլ Ֆլինի և Օլիվիա դե Հևիլլենդի հետ միասին խաղաց իր առաջին գունավոր ֆիլմում՝ «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը»։ Կինովարձույթում մեծ հաջողություն ունեցավ «Այս ամենը և երկինքն էլ հետը» ֆիլմը։ Այդ տարիներին Բեթ Դեյվիսն այնպիսի հեղինակություն էր վայելում «Warner Bros.» ընկերությունում, որ նրան հաճախ կատակով անվանում էին «Ուորների չորրորդ եղբայր»։ 1941 թվականին նա ընտրվում է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ։
1950 թվականին Դեյվիսը խաղաց Հոլիվուդյան դասական դարձած «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում, որը դարձավ կինոյի պատմության ամենաշատ Օսկարի ներկայացված ֆիլմը՝ 14 Օսկար, ինքը Դեյվիսը ստացավ մի քանի մրցանակներ՝ այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակ։
Չնայած հաջորդ ֆիլմերի համար նա ևս ներկայացվում էր տարբեր մրցանակների՝ այդ թվում Օսկարի, սակայն «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմը կարելի է ասել դարձավ նրա կարիերայի վերջին առավել հաջողված աշխատանքը։ 1962 թվականին նա գրում է ինքնակենսագրական գիրք։
Այդ տարիներին փորձում է վերադառնալ Բրոդվեյ, սակայն այնտեղ նույնպես առանձնակի հաջողություն չի ունենում։ Նա անընդհատ վատառողջ էր, այնուամենայնիվ նրան դեռ հրավիրում էին խաղալ ֆիլմերում։ Վերջին հաջողված աշխատանքը կարելի է համարել Ագաթա Քրիստիի գրվածքի հիման վրա նկարահանված «Մահը Նեղոսի վրա» ֆիլմը (1978)։
Նա ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակ, այսպիսով դառնալով առաջին կինը, ով ստացավ այդ մրցանակը, իսկ 1979 թվականին ստանում է «Էմմի» մրցանակ։
1983 թվականին, երբ նա նկարահանվում էր «Հոթել» սերիալի փորձնական էպիզոդներից մեկում, բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերում և նշանակում հատուկ բուժում։ Երկու շաբաթ բուժումից հետո նա 4 անգամ կաթված ստացավ, ինչի հետևանքով դեմքի աջ մասը և ձախ ձեռքը գրեթե անշարժել էին, և նա հազիվ էր կարողանում խոսել։ Նա անցնում է թերապևտիկ բուժման երկար կուրս, ինչից հետո մասամբ ապաքինվում է։
1988 և 1989 թվականներին Բեթ Դեյվիսին մեծարում են կինոյում ունեցած իր մեծ ավանդի համար։ Նա ստանում է Ֆրանսիայի պատվավոր շքանշան, Իտալիայի Կամպիոնե պարգև, Իսպանիայի Սան-Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակ, ամերիկյան Լինքոլն կինոկենտրոնի մրցանակ և այլն։ 1989 թվականին նրա մոտ նորից հայտնաբերում են քաղցկեղ։ Բուժման որոշ կուրս անցնելուց հետո նա ուղևորվում է Իսպանիա։ Այդ ուղևորության ժամանակ նրա առողջական վիճակը վատթարանում է։ Նա ցանկանում էր վերադառնալ ԱՄՆ, սակայն հիվանդությունը խանգարում է։ Նա գնում է Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է 1989 թվականի հոկտեմբերի 6-ին։
4 անգամ ամուսնացել է, ունեցել է 3 երեխա։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված լինելով ևս 19-ի, այդ թվում՝ 2 Օսկար լավագույն դերասանուհու համար (11 անգամ ներկայացվել է), Կաննի միջազգային կինոփառատոնի, Սեզար, Էմմի (մրցանակ), 2 Ոսկե Գլոբուս և այլն։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Բեթ Դեյվիսի 2 բացասական հերոս.
- Ռեջինա Գիդեննս, «Աղվեսուհիները» - 43
- Ջեյն Հադսոն, «Ի՞նչ է պատահել Բեբի Ջեյնի հետ» - 44
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով խաղացել է մոտ 120 ֆիլմում, այդ թվում հեռուստատեսային ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Дейвис Бетт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118524038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1936
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1939
- ↑ https://exploringlahistory.com/2016/03/31/the-los-angeles-times-women-of-the-year-award/
- ↑ «AFI's 100 Years, 100 Stars, Greatest Film Star Legends». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ ancestry.com Massachusetts 1840-1915 birth records, page 448 of book registered in Somerville
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bret, David (2006). Joan Crawford: Hollywood Martyr. Carroll & Graf Publishers. ISBN 978-0-7867-1868-9.
- Carr, Larry (1979). More Fabulous Faces: The Evolution and Metamorphosis of Bette Davis, Katharine Hepburn, Dolores del Rio, Carole Lombard and Myrna Loy. Doubleday and Company. ISBN 0-385-12819-3.
- Chandler, Charlotte (2006). The Girl Who Walked Home Alone : Bette Davis, A Personal Biography. Simon and Schuster. ISBN 978-0-7432-6208-8.
- Collins, Bill (1987). Bill Collins Presents "The Golden Years of Hollywood". The MacMillan Company of Australia. ISBN 0-333-45069-8.
- Considine, Shaun (2000). Bette and Joan: The Divine Feud. Backinprint.com. ISBN 978-0-595-12027-7.
- Davis, Bette; Michael Herskowitz (1987). This 'N That. G. P. Putnam's Sons. ISBN 0-345-34453-7.
- Guiles, Fred Lawrence (1995). Joan Crawford, The Last Word. Conrad Goulden Books. ISBN 1-85793-268-4.
- Haver, Ronald (1980). David O. Selznick's Hollywood. Bonanza Books. ISBN 0-517-47665-7.
- Kael, Pauline (1982). 5001 Nights at the Movies. Zenith Books. ISBN 0-09-933550-6.
- Ringgold, Gene (1966). The Films of Bette Davis. Cadillac Publishing Co. ISBN 0-8065-0953-8.
- Shipman, David (1988). Movie Talk. St. Martin's Press. ISBN 0-312-03403-2.
- Sikov, Ed (2007). Dark Victory: The Life of Bette Davis. Henry Holt and Company. ISBN 0-8050-7548-8.
- Spada, James (1993). More Than a Woman. Little, Brown and Company. ISBN 0-316-90880-0.
- Sperling, Cass Warner; Cork Milner and Jack Warner Jr. (1998). Hollywood Be Thy Name: The Warner Brothers Story. Prima Publishing. ISBN 0-8131-0958-2.
- Springer, John; Jack Hamilton (1978). They Had Faces Then. Citadel Press. ISBN 0-8065-0657-1.
- Staggs, Sam (2000). All About "All About Eve". St. Martin's Press. ISBN 0-312-27315-0.
- Stine, Whitney; Bette Davis (1974). Mother Goddam: The Story of the Career of Bette Davis. W.H. Allen and Co. Plc. ISBN 1-56980-157-6.
- Wiley, Mason; Damien Bona (1987). Inside Oscar: The Unofficial History of the Academy Awards. Ballantine Books. ISBN 0-345-34453-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեթ Դեյվիսի պաշտոնական կայք Արխիվացված 2006-08-19 Wayback Machine
- IMDb-ում էջ Արխիվացված 2008-04-05 Archive-It
- Internet Broadway Database-ում էջ
- findagrave կայքում
- TCM Movie Database կայքում Արխիվացված 2007-12-13 Wayback Machine
- TV Guide կայքում
- Բեթ Դեյվիսի լուսանկարներ և կենսագրական փաստեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթ Դեյվիս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1989 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ինքնակենսագիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Քաղցկեղից մահացածներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ