Jump to content

Միա Ֆերրոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միա Ֆերրոու
անգլ.՝ Mia Farrow
Միա Ֆերրոու, 2012 թվական
Ծնվել էփետրվարի 9, 1945(1945-02-09)[1][1][2][…] (81 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Այլ անուն(ներ)Մարիա դե Լուրդես Վիլերս Ֆերրոու
Maria de Lourdes Villiers Farrow
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
Ակտիվ շրջան1959-այժմ
Ընտրանի«Պեյտոն Պլեյս», «Արթուրը և մինիպուտները»
Ծնողներհայր՝ John Farrow?[4], մայր՝ Մորին Օ'Սալիվան[4]
Ամուսին(ներ)Ֆրենկ Սինատրա (1966-1968 թվականներ), Անդրե Պրևին (1970-1979 թվականներ)
Համատեղ ապրող(ներ)Վուդի Ալեն (1980-1992 թվականներ)
Երեխա(ներ)

Մեթյու, Սաշա, Ֆլեթչեր (Անդրե Պրևանից)
Սաթչեր (Ռոնան) (Վուդի Ալենից)

որդեգրածներ՝ Լարկ Սոնգ և Սամմեր Սոնգ (վիետնամուհիներ)
Սուն Ի (կորեուհի)
Մոզես և Դիլան (Կորեացիներ)
Իսայա (աֆրիկացի)
Թադեուս (հինդուս)
Գեբրիել
Տեմ
Կելի Շի
Ֆրենկի Մին (վիետնամուհի)
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA և ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա
miafarrow.org

Միա Ֆերրոու (անգլ.՝ Mia Farrow), ծնված՝ Մարիա դե Լուրդես Վիլերս Ֆերրոու (անգլ.՝ Maria de Lourdes Villiers Farrow), փետրվարի 9, 1945(1945-02-09)[1][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան դերասանուհի։ Նա բազմաթիվ դերեր է խաղացել Վուդի Ալենի ֆիլմերում, ով նրան անվանում էր իր մուսան և հաճախ իր սցենարները գրում էր հատուկ նրա համար։

Նաև հայտնի է որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան։ Նա ներգրավված է Դարֆուրում (Սուդան), Չադում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում հումանիտար գործողություններին։ 2008 թվականին «Time» ամսագիրը նրան անվանում է աշխարհի առավել ազդեցիկ մարդկանցից մեկը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա դե Լուրդես Վիլերս Ֆերրոուն ծնվել է 1945 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, դերասանուհի Մորին Օ’ Սալիվանի և սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջոն Ֆերրոուի ընտանիքում։ Մայրական կողմից ունի իռլանդական արմատներ։ Նրա կնքամայրը հանրահայտ հոլիվուդյան թղթակցուհի Լուելա Պարսոնսն է, իսկ կնքահայրը՝ ռեժիսոր Ջորջ Կյուկորը։

Նա ունի երեք քույր՝ դերասանուհի և մոդել Ստեֆանի Ֆերրոու (ծնվել է 1949 թվականին), ռեժիսոր Պրյուդենս Ֆերրոու (ծնվել է 1948 թվականին) և դերասանուհի Տիսա Ֆերրոու (ծնվել է 1951 թվականին) և երեք եղբայր՝ Մայքլ Նամյեն Ֆերրոու (1939—1958 թվականներ), մահացել է ինքնաթիռի աղետից 19 տարեկան հասակում, Պատրիկ Ջոզեֆ Ֆերրոու (1942—2009 թվականներ), քանդակագործ, ինքնասպան է եղել 2009 թվականին և Ջոն Չառլզ Ֆերրոու (ծնվել է 1946 թվականին)։

Ֆերոուն մեծացել է Բևեռլի Հիլզում, Կալիֆորնիա, որտեղ ներկայացումներ էր տալիս տուրիստական ավտոբուսների համար[6]։ Երկու տարեկան հասակում նա նորամուտն է նշում կինոյում, կարճամետրաժ ֆիլմում՝ «Անսովոր զբաղմունքներ» (1947 թվական)[7]։

Երբ նա ինը տարեկան էր, հիվանդանում է պոլիոմելիտով Լոս Անջելեսում հիվանդության բռնկման ժամանակ, որի ընթացքում հիվանդացան մոտ 500 մարդ[8]։ Նա երեք շաբաթով տեղավորվում է մեկուսարան[9] և հետագայում նշում է, որ դա «վերջ է դնում իմ մանկությանը»[6]։

Ընտանիքը կրոնապաշտ էր։ Բոլոր երեխաները կրթություն ստանում էին փակ կաթոլիկական գիշերօթիկ դպրոցներում։

Ավարտել է դրամատիկական արվեստի դասընթացներ Լոս Անջելեսում։

Միա Ֆերոուն Հայիթիում, 2008 թվական, սեպտեմբեր

Մարիա դե Լուրդեսը իրեն վերցնում է «Միա» կեղծանունը, որի տակ էլ ապրում է իր ամբողջ կյանքը և սկսում է հայտնվել բրոդվեյան բեմադրություններում։ Նրա տիպային առանձնահատկությունները՝ նիհարությունը, պատանեկան կոպտությունը, հսկայական փայլուն աչքերը, դառնում են 1960-ական թվականների նորաձևության համար կատարյալ։

Ֆերրոուն հայտնի է դառնում «Պեյտոն Պլեյս» («Peyton Place», 1964—1966 թվականներ) սերիալում խաղացած դերով։ Ֆերոուն լքում է սերիալը 1966 թվականին, Ֆրենկ Սինատրայի պնդմամբ, ում հետ նա ամուսնանում է 1966 թվականի հուլիսի 19-ին[10][11]։ Դերասանական կարիերայից առաջ Ֆերոուն երկար տարիների ընթացքում աշխատում էր որպես նորաձևության մոդել[12]։ Դերասանուհուն հանրաճանաչությունը գալիս է 1968 թվականին, երբ թողարկվում է նրա մասնակցությամբ առաջին նշանակալից ֆիլմը՝ «Ռոզմարիի երեխան» («Rosemary’s Baby»), ռեժիսոր Ռոման Պոլանսկի, սատանայի տղայի ծննդյան մասին պատմող միստիկական պատմություն, որը անվանակարգվում է «BAFTA» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների՝ «Լավագույն կանացի դերակատարման» համար։ Ֆիլմը մինչ այժմ համարվում է սարսափ ոճի դասական ֆիլմ։ 1968 թվականին Ֆերոուն նկարահանվում է «Գաղտնի արարողություն» («Secret Ceremony») ֆիլմում՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռոբերտ Միտչեմի հետ։ Ֆերրոուն սկսում է ակտիվորեն նկարահանվել կինոյում՝ «Ջոն և Մերի» («John and Mary», 1969 թվական), «Մեծն Գեթսբին» («The Great Gatsby», 1974 թվական), «Հարսանիք» («A Wedding», 1978 թվական), «Մահ Նեղոսի վրա» («Death on the Nile», 1978 թվական) և «Փոթորիկ» («Hurricane», 1979 թվական), զուգահեռաբար աշխատելով Արքայական Շեքսպիրյան ընկերությունում, ելույթ ունենալով Չեխովի, Գորկու, Շեքսպիրի պիեսներում, լինելով առաջին ամերիկացի դերասանուհին։

1982 թվականին Ֆերոուն հանդիպում է Վուդի Ալենի հետ, «Սիրային կատակերգություն ամառային գիշերը» («A Midsummer Night’s Sex Comedy») ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ի դեմս Ֆիայի, ռեժիսորը հայտնաբերում է նոր ստեղծագործական մուսա, ով ոգեշնչում է նրան «Հաննա և նրա քույրերը» («Hannah and Her Sisters», 1986 թվական), «Սեպտեմբեր» («September», 1987 թվական), «Ուրիշ կին» («Another Woman», 1988 թվական), «Հանցագործություն և զանցանքներ» («Crimes and Misdemeanors», 1989 թվական), «Էլիս» («Alice», 1990 թվական), «Ամուսիններ և կանայք» («Husbands and Wives», 1992 թվական) ֆիլմերի նկարահանումներին։ Սակայն նրանց ստեղծագործական զույգի բարձրագույն նվաճումը դառնում են «Զելիգ» («Zelig», 1983 թվական) վիթխարի կինոմիստիֆակացիան և 1930-ական թվականների «Կահիրեի ծիրանագույն վարդը» («The Purple Rose of Cairo», 1986 թվական) ֆիլմի ծաղրերգությունը։ Այդ միությունը ընդհատվում է 1992 թվականին, այն բանից հետո, երբ Ֆերոուն իմանում է Ալենի սիրային կապի մասին իր որդեգրած դստեր հետ։

Վուդի Ալենի հետ միասին Ֆերոուն, ընդհանուր առմամբ, նկարահանվում է 13 ֆիլմում։

Վերջին տասնամյակում Ֆերոուն հազվադեպ է հայտնվում մեծ էկրանին։ Սակայն 2006 թվականին նրան կարելի է հանդիպել հանրահայտ միստիկ, սարսափ «Օմեն» («The Omen») ֆիլմի հաջողակ ռեմեյկում։ Բացի այդ, 2006 թվականի վերջին թողարկվում է Լյուկ Բեսոնի «Արթուրը և մինիպուտները» («Arthur et les Minimoys / Arthur and the Invisibles / Arthur and the Minimoys») հեքիաթը, որտեղ Միա Ֆերոուն խաղում է գլխավոր դերերից մեկը։

2014 թվականի սեպտեմբերին Ֆերոուն վերադառնում է Բրոդվեյ, «Սիրային նամակներ» ներկայացման մեջ։ Ներկայացումը դրականորեն է ընդունվում քննադատների կողմից[13]։

Ֆերոուն նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Ոսկե Գլոբուս» մրցանակի (1965 թվական), այդ նույն մրցանակի յոթ անվանակարգում և երեք անվանակարգում BAFTA մրցանակի, «Լավագույն դերասանուհի» մրցանակի Սան Սեբաստիանի Միջազգային կինոփառատոնում[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություն Սինատրայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միա Ֆերոուն Աֆրիկայում, 2008 թվական, մայիսի 19

Նրան առաջին փառքը բերում է ոչ թե դերասանական տաղանդը, այլ ամուսնությունը Ֆրենկ Սինատրայի հետ։

Միան 21 տարեկան էր (1966 թվական), երբ նա ամուսնանում է հիսունամյա երգչի հետ, հազարավոր ամերիկուհիների կուռք Ֆրենկ Սինատրայի հետ։ Նրանց ամուսնությունը փլուզվում է 1968 թվականին։

Քառասուն տարի անց նա հիշում է.

«Անկասկած, նա ամենագրավիչ տղամարդն էր, ում ես ճանաչում էի։ Ոչ մի կին չի կարող անդրդվելի մնալ նրա առջև, սիրո առջև, որով ճառագում էին նրա կապույտ աչքերը»
- Հիշում է Միա Ֆերրոուն

Այցելություն Աշրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի փետրվարին Ֆերոուն ճանապարհորդում էր Հնդկաստանում, որտեղ նա տարվա մեծ մասը անց է կացնում աշրամում, Մահարաշի Մահեշ Յոգաում, Ռիշիկեշ, Ուտարակհանդ, ուսումնասիրելով տրանսցենդենտալ մեդիտացիա[15]։ Նրա այցելությունը ուշադրության է արժանանում միջազգային լրատվամիջոցների կողմից նրանում «Բիթլզ»-ի բոլոր չորս անդամների, Դոնովանի և Մայք Լավի, ինչպես նաև նրա քույր Պրուդենս Ֆերոուի, ով ոգեշնչում է Ջոն Լենոնին, որպեսզի նա գրի «Սիրելի Պրուդենս» երգը, մասնակցությամբ[16][17]

Ամուսնություն Անդրե Պրևինի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին 25-ամյա Միան ամուսնանում է 41-ամյա երաժիշտ, խմբավար Անդրե Պրևինի հետ, ով ծնվել էր Գերմանիայում, Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Այդ ամուսնությունում նա ունենում է երեք որդի՝ Մեթյու և Սաշա զույգերը (1970 թվական փետրվարի 26) և Ֆլեթչեր (1974 թվական մարտի 14)։ Բացի այդ, Միան և Անդրեն որդեգրում են երեք աղջիկ՝ վիետնամուհիներ Լարկ Սոնգին (որդեգրած 1973 թվականին, 1973-2008 թվականներ) և Սամեր Սոնգին (որդեգրած 1976 թվականին, ծնված 1974 թվականի հոկտեմբերի 6-ին) և կորեուհի Սուն Ի-ին (որդեգրած 1978 թվականին, ծնված 1972 թվականի հոկտեմբերի 8-ին)։ 1979 թվականին ամուսնությունը ավարտվում է բաժանումով, որից հետո բոլոր հարազատ և որդեգրած երեխաները մնում են Միայի մոտ։

1979 թվականին «Փոթորիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ բուռն սիրավեպ է ծագում Միայի և շվեդացի կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի միջև։ Միան լքում է Պրևինին և վեց երեխաների հետ միասին վերադառնում է Ամերիկա։

Հարաբերություններ Վուդի Ալենի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին նա սկսում է հանդիպել Վուդի Ալենի հետ, որից 1987 թվականին ունենում է Սաթչել որդուն (հետագայում է փոխում է անունը Ռոնանա)։ Ռոնան Ֆերոուն՝ Միա Ֆերոուի և Վուդի Ալենի միակ ընդհանուր որդին[18], ընդգրկվել է մինչև 30 տարեկանների աշխարհի ամենահաջողակ մարդկանց ցուցակի մեջ, կազմված «Forbes» ամսագրի կողմից։ Ռոնանը զբաղեցնում է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի երիտասարդության հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնը։ 2011 թվականին նա արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկին՝ Ռոդսի կրթաթոշակին, հանձնվող Օքսֆորդի համալսարանի կողմից[19]։ 2013 թվականի հոկտեմբերին Միա Ֆերոուն «Vanity Fair» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռոնանը կարող է լինել Ֆրենկ Սինատրայի որդին, ում հետ նա շարունակել էր հանդիպել բաժանումից հետո[20]։

Բացի այդ, Միան և Վուդին որդեգրել են կորեացի տղա Մոզեսին (որդեգրած 1980 թվականին, ծնված 1978 թվականի հունվարի 27-ին) և աղջիկ Դիլանին (որդեգրած 1986 թվականին, ծնված 1985 թվականի հուլիսի 11-ին)[21]։ 1992 թվականին Ֆերոուի և Ալենի հարաբերությունները ավարտվում են սկանդալով, այն բանից հետո, երբ նա հայտնաբերում է Վուդի Ալենի կողմից նկարահանած որդեգիր դուստր Սուն Իի մերկ լուսնկարները։ Բացի այդ, նա մեղադրում է Ալենին իրենց որդեգիր անչափահաս դստեր Դիլանի բռնաբարության մեջ, սակայն դատախազը գործը չի քննարկում, չնայած հետագայում՝ թոշակի անցնելուց հետո հայտարարում է, որ Վուդի Ալենին հարկ էր ուղարկել բանտ։ 1997 թվականին Վուդի Ալենը պաշտոնական ամուսնություն է գրանցում Սուն Ի-ի հետ։ Ֆերոուն մի քանի հարցազրույցներում կատարվածը անվանում է «ողբերգություն», բայց ավելացնում է, որ «հնարավոր է, Սունի՝ որպես կորեուհի աղջկա համար դա պատճառ չէ քննադատված լինելու համար»։

Ալենի հետ հարաբերությունների խզումից հետո Միա Ֆերոուն, ինքնուրույն, 1992-1995 թվականներին որդեգրում է ևս երեք տղայի՝ Իսայաին (ծնված 1992 թվականին) (ունի աֆրիկական ծագում), Թադեուսին (հինդուս) և Գեբրիելին (1988 թվական) և երեք աղջիկների՝ Տեմ (1981-2000 թվականներ), մահացել է սրտի անբավարարությունից, Կելի Շի և Ֆրենկի Մին (1989 թվական) (վիետնամուհի

1997 թվականին դերասանուհին գրում է «Ինչը շրջագայում է» հուշագրությունը, հրատարակված «Random House» հրատարակչության կողմից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1959Ջոն Պոլ ՋոնսJohn Paul Jonesդրվագ
1964Հրանոթները Բատասիայի մոտGuns at BatasiԿարեն Էրիկսոն
1964-1965Պեյտոն ՊլեյսPeyton PlaceԷլիսոն Մակինզի
1967Ջոննի ԲելինդաJohnny BelindaԲելինդա ՄակԴոնալդ
1968Դենդին իժանոցումA Dandy in AspicՔերոլայն
1968Ռոզմարիի երեխանRosemary’s BabyՌոզմարի Վուդհաուզ
1968Գաղտնի արարողությունSecret CeremonyՉենչի
1969Ջոն և ՄերիJohn and MaryՄերի
1971Կույր ահաբեկչությունSee No Evil / Blind TerrorՍառա
1971Հաջողություն, Ռադջետի ԷննGoodbye, Raggedy AnnԲրուկ
1971Բժիշկ ՊոպոլDocteur Popaul / Dr. Popaul / High Heels / Play Now, Pay Later / Scoundrel in WhiteՔրիստին Դյուպոն
1972ՀետքերովFollow Me! / The Public EyeԲելինդա
1974Մեծն ԳեթսբիThe Great GatsbyԴեյզի Բյուկենեն
1976Պիտեր ՊենPeter PanՊիտեր Պեն
1977Փակ շրջանFull CircleՋուլիա Լոֆտինգ
1978ՀարսանիքA WeddingԷլիզաբեթ
1978ՁնաբուքAvalancheՔերոլայն Բրեյս
1978Մահ Նեղոսի վրաDeath on the NileԺակլին դե Բեյֆոր
1979ՓոթորիկHurricaneՇառլոտա Բրուքներ
1982ՍառաSarah / The Seventh Matchպատմող
1982Սիրային կատակերգություն ամառային գիշերըA Midsummer Night’s Sex ComedyԱրիել
1982Վերջին միաեղջյուրըThe Last Unicorn (անիմացիա)Միաեղջյուր/Ամալֆի
1983ԶելիգZeligԲժիշկ Էյդորա Նեսբիտ Ֆլեթչեր
1984Բրոդվեյ Դենի ՌոուզԹինա Վիտալե
1984ՍուպերաղջիկըSupergirlԱլյուրա
1985Կահիրեի ծիրանագույն վարդըThe Purple Rose of CairoՉեչիլիա
1986Հաննան և նրա քույրերըHannah and Her SistersՀաննա
1987Ռադիոյի օրերըRadio DaysՍալլի Ուայթ
1987ՍեպտեմբերSeptemberԼեյն
1988Ուրիշ կինAnother WomanՀոուպ
1989Նյու Յորքյան պատմություններ, «Նոր Էդիպ» նովելաNew York Stories։ Oedipus WreksԼայզա
1989Հանցագործություններ և զանցանքներCrimes and MisdemeanorsՀոլի Ռիդ
1990ԷլիսAliceԷլիս Թեյթ
1990-1991Շատ վաղուց, հեռավոր երկրումLong Ago and Far Awayպատմող
1992Ստվերներ և մառախուղShadows and FogԻրմի
1992Ամուսիններ և կանայքHusbands and WivesՋուդի Ռոտ
1994Լեռան այրիներըWidows' PeakՔեթրին Օ’Հարա/Կլենսի
1995Մայամիի ռապսոդիաMiami RhapsodyՆինա Մարկուս
1995ԱնխոհեմըRecklessՌեյչել
1996Անջելա ՄունիAngela MooneyԱնջելա Մունի
1997Անգլուխ ձիավորը (անիմացիա)Redux Riding HoodԴորիս/Միսիս Վուլֆ
1998Կեսգիշերային հրաշքMiracle at MidnightԴորիս Կոստեր
1999Արագ վերադարձComing SoonՋուդի Հոթսել
1999Մի մոռացիր ինձForget Me NeverԴայան Մակգոուին
1999-2005Երրորդ հերթափոխThird WatchՄոնա Միտչել
2001Կանացի գործA Girl ThingԲեթթի Մակարտնի
2002ԹիրախA Girl ThingԱննա Սիմոնս
2002Զոյայի գաղտնի կյանքըThe Secret Life of ZoeyՄարսիա Կարտեր
2004Սամանթա. Ամերիկյան աղջնակի արձակուրդներըSamantha։ An American Girl HolidayԳրանդմերի Էդվարդս
2006Նախկին սիրեկանThe Ex / Fast TrackԱմելիա Կովալսկի
2006Արթուրը և մինիպուտներըArthur et les Minimoys / Arthur and the Invisibles / Arthur and the MinimoysԱրթուրի տատիկը
2006ՕմենThe OmenՏիկին Բեյլոկ
2008ՎերափաթաթումBe Kind RewindՏիկին Ֆալևիչ
2008Ռոման Պոլանսկի. Փնտրելի և ցանկալի (վավերագրական)Roman Polanski։ Wanted and Desired
2009Արթուրը և Ուրդալակի վրեժըArthur et la vengeance de Maltazard / Arthur and the Revenge of MaltazardԱրթուրի տատիկը
2010Արթուրը և երկու աշխարհների պատերազմըArthur et la guerre des deux mondes / Arthur and the Two Worlds WarԱրթուրի տատիկը

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ
Թվական Արդյունք Մրցանակ Անվանակարգում Ֆիլմ
1965ՀաղթանակՈսկե ԳլոբուսԱմենախոստումնալից նորեկը կանանց շրջանում
1969Առաջադրված Ոսկե ԳլոբուսԼավագույն կանացի դերակատարում (դրամա)Ռոզմարիի երեխան
1970Առաջադրված BAFTAԼավագույն կանացի դերակատարումՋոն և Մերի
1970Առաջադրված Ոսկե ԳլոբուսԼավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ)Ջոն և Մերի
1972ՀաղթանակՍան ՍեբաստիանՍան Սեբաստիանի մրցանակ կանացի լավագույն դերակատարման համարՀետքերով
1983Առաջադրված Ոսկե ազնվամորիՎատագույն կանացի դերակատարումՍիրային կատակերգություն ամառային գիշերը
1985Առաջադրված Ոսկե ԳլոբուսԼավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ)Բրոդվեյ Դենի Ռոուզ
1986Առաջադրված ՍատուռնԼավագույն դերասանուհիԿահիրեի ծիրանագույն վարդը
1986Առաջադրված BAFTAԼավագույն կանացի դերակատարումԿահիրեի ծիրանագույն վարդը
1986Առաջադրված Ոսկե ԳլոբուսԼավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ)Կահիրեի ծիրանագույն վարդը
1987Առաջադրված BAFTAԼավագույն կանացի դերակատարումՀաննան և նրա քույրերը
1991Առաջադրված Ոսկե ԳլոբուսԼավագույն կանացի դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ)Էլիս
2000Առաջադրված Ոսկե ԳլոբուսԼավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումՄի մոռացիր ինձ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Blumberg N. Encyclopædia Britannica
  3. 1 2 http://www.wa-wd.com/n/farrowmi.htm
  4. 1 2 Lundy D. R. The Peerage
  5. Rusesabagina, Paul (2008 թ․ մայիսի 12). «Heroes & Pioneers: Mia Farrow». time.com (անգլերեն). Վերցված է 26.8.2015-ին.
  6. 1 2 Wood, Gaby (2006 թ․ հունվարի 29). «'I've always had a sense of the unworthiness of myself'». The Observer. London, UK: The Guardian. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին. «This seems more than a little harsh, and I ask Farrow whether she thinks she would have felt less guilty about things if she had not been brought up a Catholic.»
  7. Su Holmes; Diane Negra (2011 թ․ մարտի 17). In the Limelight and Under the Microscope: Forms and Functions of Female Celebrity. Continuum. էջեր 239–. ISBN 978-0-8264-3855-3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Polio Strikes Los Angeles». The West Australian. Perth: National Library of Australia. 1954 թ․ օգոստոսի 14. էջ 4. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  9. Wadler, Joyce (2000 թ․ սեպտեմբերի 26). «PUBLIC LIVES; Older, Wiser and Still Reaching Out to Help». date=սեպտեմբերի 26, 2000. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին. {{cite news}}: Missing pipe in: |newspaper= (օգնություն)
  10. Newcomb, Horace, ed. (2004). Encyclopedia of Television, Volume 1. Taylor & Francis. էջ 1755. ISBN 1-579-58411-X.
  11. Toth, Emily (1981). Inside Peyton Place: The Life of Grace Metalious. Doubleday Publishing. էջ 357. ISBN 0-385-15950-1.
  12. Hall, Anni (2011 թ․ հոկտեմբերի 25). «Beauty icon: Mia Farrow». Vogue.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  13. Sheward, David (2014 թ․ սեպտեմբերի 19). «Review Roundup: 'Love Letters'». NewYork.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  14. Mia Farrow – Awards, imdb.com; accessed November 21, 2014.
  15. Kaiser, Charles (2012). 1968 in America: Music, Politics, Chaos, Counterculture, and the Shaping of a Generation. Grove Press. էջ 212. ISBN 0-802-19324-2.
  16. Warner, Jay (2004). On this Day in Music History. Hal Leonard Corporation. էջ 52. ISBN 1-617-74379-8.
  17. Lee, Laura (1999). The Name's Familiar: Mr. Leotard, Barbie, and Chef Boyardee. Pelican Publishing. էջ 89. ISBN 1-455-60918-8.
  18. «Сын Вуди Аллена поздравил режиссера». RU NY web. 20 июня 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  19. «Самые успешные люди в возрасте до 30 лет по версии журнала Forbes». ИТАР-ТАСС. 20 декабря 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  20. «Миа Фэрроу призналась, что отцом её сына может быть Фрэнк Синатра, а не Вуди Аллен». ИТАР-ТАСС. 3 октября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  21. Mia Farrow biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միա Ֆերրոու» հոդվածին։