Jump to content

Կահիրեի ծիրանագույն վարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կահիրեի ծիրանագույն վարդը
անգլ.՝ The Purple Rose of Cairo
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1] և ֆենթեզի ֆիլմ[1]
Թվական1985 և հոկտեմբերի 3, 1985[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[3][4][5][…]
ՊրոդյուսերՌոբերտ Գրինհաթ
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՄիա Ֆերրոու[4][5][6][…], Ջեֆ Դենիելս[4][5][6][…], Դեննի Այելլո[5][6][7][…], Դայան Ուիսթ[4][5][6][…], Զոի Քոլդուել[6], Դեբորա Ռաշ[6], Էդվարդ Հերման[6][7][8], Գլեն Հեդլի[6][7], Հելեն Հենֆթ[6], Ջոն Վուդ[6][8], Մայլո Օ'Շի[6][7][8], Ռայմոնդ Սեռա[6], Ռոբերտ Թրեբոր[6], Վան Ջոնսոն[6][7][8], Ջորջ Մարտին[9], Մայքլ Թաքեր[9], Փոլ Հելման[9], Քամիլ Սավիոլա և Ջոն Ռոթմեն[9]
ՕպերատորԳորդոն Ուիլիս
ԵրաժշտությունԴիք Հայմեն
ՄոնտաժՍյուզան Է․ Մորս
Պատմվածքի վայրՆյու Ջերսի
Նկարահանման վայրՆյու Ջերսի
ԿինոընկերությունJack Rollins & Charles H. Joffe Productions?
Տևողություն82 րոպե
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

«Կահիրեի ծիրանագույն վարդը» (անգլ.՝ The Purple Rose of Cairo), ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալլենի կինոկատակերգությունը։ Արժանացել է «Ոսկե գլոբուս», BAFTA և Կաննի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակներին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին, ԱՄՆ-ում՝ մեծ ճգնաժամի ժամանակ։ Էժանագին նյույորքյան սրճարանի մատուցողուհի Սեսիլիան ամուսնացած է Մոնկի հետ, ում չի սիրում։ Նա տանջվում է իր ամուսնության անհուսությունից։ Փորձելով փախչել դառը իրականությունից, նա տրվում է կինեմատոգրաֆիային։ Մեկը մյուսի հետևից «Jewel»-ի հարևանությամբ գտնվող կինոթատրոնում նա նայում է իր սիրելի ֆիլմը՝ «Կահիրեի ծիրանագույն վարդը»։ Մի անգամ հրաշք է պատահում. նրա կուռք Թոմ Բաքսթերը՝ «Պարոն Կատարելությունը», դուրս է գալիս սև ու սպիտակ էկրանից, մտնում հանդիսատեսի դահլիճ, մոտենում Սեսիլիային և սիրո խոստովանություն անում։ Հորինված հերոսը բախվում է իրական աշխարհի հետ՝ իրական փողերի, փողոցի մարմնավաճառների, և վերջապես, Սեսիլիայի ամուսնուն։

Այդ ընթացքում կինոթատրոնում խուճապ է սկսվում։ Ֆիլմի հերոսները չգիտեն ինչ անել։ Կինոթատրոնի տնօրենը սկսում է զանգել Հոլիվուդ՝ RKO Pictures ընկերության ղեկավարին։ Ֆիլմի պրոդյուսերները պետք է մի բան մտածեն, ֆիլմի վաճառքը կարող է չհաջողվել։ Ստիպված են լինում դիմել Բաքսթերի դերակատարին՝ դերասան Հիլ Շեպերդին, որպեսզի նա անձամբ համոզի Սեսիլիային և իր ալտեր էգոյին դադարեցնել հարաբերություններն ու վերադառնալ յուրաքանչյուրն իր աշխարհ։ Թոմը վերադառնում է իր սև ու սպիտակ կադր, իսկ Սեսիլիան իր տխուր իրականություն։ Ֆիլմի վերջում հերոսուհին նորից մտնում է սիրելի կինոթատրոն «Ցիլինդր» ֆիլմի ավարտի ժամանակ, որտեղ հնչում էր «Այտը այտին» երգը, կրկնելով ֆիլմի սկիզբը։

Դերակատար Դեր
Միա Ֆերոու Սեսիլիա Սեսիլիա
Դեննի Այելլո Մոնկ Մոնկ
Ջեֆ Դենիելս Թոմ Բասթեր Թոմ Բասթեր
Էդվարդ Հերման Հենրի Հենրի
Ջոն Վուդ Ջեյսոն Ջեյսոն
Գլեն Հեդլի մարմնավաճառուհի մարմնավաճառուհի
Դայան Ուիսթս Էմմա Էմմա
Վան Ջոնսոն Լարի Ուայլդ Լարի Ուայլդ

Ֆիլմի ստեղծումն ու դերասանների ընտրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշելով ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին, Վուդի Ալլենն ասում է[10].

«Ծիրանագույն վարդը» այն ֆիլմն էր, որի համար ես ստիպված էի փակվել սենյակում ու գրել։ Կեսը գրելով, ես կանգ էի առնում, չէի հասկանում որ ուղղությամբ շարժվել։ Կանգ էի առնում ու սկսում լրիվ այլ գաղափարներ մտածել։ Որոշ ժամանակ անց իմ մոտ փայլատակում էր։ Իրական դերասանը գալիս է քաղաք, և նրան անհրաժեշտ է ընտրություն կատարել էկրանի հերոսի ու իրականության միջև։ Նա ընտրում է իրականը, բայց իրականությունը չի ընդունում նրան։ Ահա այդ ժամանակ էլ առաջացավ ֆիլմի գաղափարը:

Ֆիլմը նկարահանվել է Նյու Յորքի ոչ մեծ քաղաքամերձում՝ Պյերմոնտ ավանում[11]։ Ֆիլմի ընդհանուր իրադարձությունը հիմնված էր Վուդի Ալլենի վաղ պատմություններից մեկի վրա, որում գրական ստեղծագործության երկրպագուն այնքան էր խորացել գրքի մեջ, որ որոշ ժամանակ անց հասկանում է, որ ինքն արդեն մտնում է վեպի մեջ[12]։ Վուդի Ալլենի կենսագիր Էրիկ Լաքսի կարծիքով ֆիլմում պարզ զգացվում է ինքնակենսագրական սկիզբը։ Ալլենի մանկությունն անցել է Բրուքլինում, որտեղ իրենց տան հարևանությամբ էր գտնվում «Քենթ» կինոթատրոնը։ Վերջինիս մասին ապագա ռեժիսորն արտահայտվում էր, որպես «իր մանկության ամենամեծ վայրը»։ Հիմնադիրը նրան հարգանքի տուրք է մատուցում և քանդելուց առաջ հնարավորություն է տալիս այդտեղ նկարահանել ֆիլմի տեսարաններից մեկը։

Իր որոշ ֆիլմերում, որտեղ Ալլենը չի խաղում գլխավոր դերը, նա օգտագործում է բնութագրական հնարք։ Կադրում դերասաններից մեկը դառնում է նրա մարմնավորումը։ «Կահիրեի ծիրանագույն վարդը» ֆիլմ, ում այդ հերոսը Սեսիլիան է. նա էլ, ինչպես բնութագրական է Վուդի Ալենի հերոսներին, հակված էր ռոմանտիզմին և հավատում էր լուսավոր ու երջանիկ ապագային[13]։ Գլխավոր դերում սկսեց նկարահանվել Մայքլ Քիթոնը։ Ալլենը նրա գործերին հարգանքով էր վերաբերվում, իսկ ինքը Քիթոնը համաձայնեց նկարահանվել չնչին հոնորարով՝ վարպետի հետ աշխատելու պատվի համար։ 10 օրերի նկարահանման աշխատանքներից հետո ռեժիսորը որոշեց, որ դերասանը իր ֆիլմին հարմար չէ, քանի որ չի համապատասխանում 1930-ականների հերոս-սիրեկանի կերպարին։ Բոքսթեր-Շեպարդ կրկնակի հերոսի բարդ դերում նրան փոխարինեց Ջեֆ Դենիելսը[14]։

Բացի Վուդի Ալլենի ֆիլմերում միշտ նկարահանվող Միա Ֆերուից և Դայան Քիթոնից, հրավիրվել էր նաև հայտնի դերասանների անսամբլ։ Քննադատները հատկապես բարձր գնահատեցին այն դերասանների խաղը, որոնք խաղում էին «ֆիլմ ֆիլմի ներսում»՝ 1950-1960-ականների հայտնի դերասաններ Ջոն Վուդի, Զոյա Քոլդուելի, Էդ Հերմանի[12]։ Առանձին կարելի է նշել նաև 1940-ականների MGM հայտնի դերասան Վան Ջոնսոնի փոքրիկ դերը[15]։

«Օրիոն» կինոընկերության ղեկավարը փորձում էր ազդել ռեժիսորի վրա, որպեսզի նա փոխի ֆիլմի վերջնամասը, և ֆիլմն այդքան տխուր չավարտվի։ Վուդի Ալենը, ում անվանում են «иконоборцем» ինքնաքննադատական մոտեցման ու նկարահանումների ընթացքի վերահսկման համար, մերժեց։ Ֆիլմի վերջնամասը մնաց այնպիսին, ինչպիսին ցանկացել էր ռեժիսորը[16]։

Քննադատությունն ու ընդունումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կահիրեի ծիրանագույն վարդը» Ալլենը դասում էր իր սիրելի ֆիլմերի շարքին[16], նշելով, որ սա այն դեպքերից էր «երբ ամեն ինչ ստացվեց իր պատկերացրածին մոտ»[17]։ Քննադատների մեծամասնությունը դրական արտահայտվեցին ֆիլմի մասին և այն դասեցին վարպետի լավագույն ֆիլմերի շարքին։ New York Times-ի կինոտեսաբան Վինսենտ Քենբին ֆիլմն անվանեց «մաքուր հիացմունք» և «երջանկության 84 րոպե»[12]։ Դեյվ քերը ֆիլմին մոտեցավ առավել սառը՝ որպես նորեկի աշխատանքի, իսկ սցենարն անվանեց Ֆելինիի ոչ հմուտ կրկնօրինակում[18]։

Ինչպես իր այլ աշխատանքներում, այստեղ ևս Վուդի Ալլենը թեթևակի, հարևանցիորեն պատմում է խորը փիլիսոփայական թեմաների՝ երևակայության ու մտացածին աշխարհի և իրականության մեջ գտնվող բարակ սահմանի ու արվեստի բուժող ուժի մասին[19]։ «Կահիրեի ծիրանագույն վարդը» ֆիլմում պարզ զգացվում է այնպիսի դասական ֆիլմերի ազդեցությունը, ինչպիսիք են «Սպիտակ շեյխ» և «Շերլոք կրտսեր»։ «Չորրորդ պատի» քանդման հնարքը, որը ամենևին էլ նոր չէր կինեմատոգրաֆիայում, ռեժիսորը բարձրացնում է նոր մակարդակի վրա[12]։

Ֆիլմի ընդհանուր մթնոլորտը ստեղծող կարևոր տարրերից է տեսողական շարքը, որը օպերատոր Գորդոն Ուիլլիսի անթերի աշխատանքի արդյունքն էր։ Չնայած ֆիլմը պատմում էր 1930-ական թվականների մասին, այն դժվար է հնի ոճավորում անվանել։ Ֆիլմի ստեղծագործական թիմը հնարավորություն ուներ հատուկ էֆեկտներով հետաքրքրվելու, ինչը բավականին գնահատելի է այդ ժամանակաշրջանի համար, բայց նրանք այլ մոտեցում ընտրեցին[20]։ Պարադոքսալ տպավորություններ են ստեղծում մտացածին աշխարհի ու իրականության հակադրությունները։ Գունավոր, բայց դատարկ ու մռայլ քաղաքը, որում ապրում էր հերոսուհին, և սև-սպիտակ, բայց Սեսիլիայի միակ ուրախությունը դարձած ֆիլմը[13]։

Ֆիլմի սյուժեն բավականաչափ կանխատեսելի է, բայց ինտրիգը սյուժեի մեջ չէ[21]։ Ֆիլմի կուլմինացիան երեք գլխավոր հերոսների՝ Բաքսթերի, Շեպարդի ու Սեսիլիայի բախումն է[13]։ Այդ սյուրռեալիստական հակադրության մեջ է ֆիլմի հիմնական գաղափարը։ Փախուստն իրականությունից չի կարող փոխարինել երջանկությանը, կամ լինել շարունակական։ Ֆիլմի եզրափակիչ կադրերում հերոսուհին մոռանալով խորը հիասթափության մասին, հետևում է Ֆրեդ Ասթերի ու Ջինջեր Ռոջերսի պարին[12][22]։

Լայն իմաստով ֆիլմն ուսումնասիրում է իրականությունից փախչելու սահմանները, այն, ինչը չի հերիքում մեր կյանքում լիարժեք երջանիկ լինելու համար։ Մեր հերոսուհին կանգնում է ընտրության առաջ. մնալ երևակայության աշխարհու՞մ, թե՞ վերադառնալ թախծոտ ամենօրյա իրականություն։ Մենք ամբողջությամբ համաձայն ենք հերոսուհու ընտրության հետ։ Անգամ ֆիլմի տխուր ավարտը միանգամայն բնական է թվում:

- qwipster.com կայքի հիմնադիր Լեո Վինս[21]

Մրցանակներ ու անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986՝ անվանակարգ Օսկարում
    • Լավագույն օրիգինալ սցենար
  • 1986՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • Լավագույն սցենար (Վուդի Ալլեն)
  • 1986՝ «Ոսկե գլոբուս» անվանակարգ
    • Լավագույն ֆիլմ՝ (երաժշտական/կատակերգություն), լավագույն դերասան, լավագույն դերասանուհի
  • 1986՝ BAFTA մրցանակ
    • Լավագույն ֆիլմ, լավագույն սցենար
  • 1986՝ BAFTA անվանակարգ
    • Լավագույն դերասանուհի, լավագույն հատուկ էֆեկտներ
  • 1986՝ անվանակարգ «Սատուրն»
    • լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն դերասանուհի, լավագույն սցենար
  • 1986՝ «Բոդիլ» մրցանակ
    • Լավագույն ոչ եվրոպական ֆիլմ
  • 1986՝ Կաննի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ
  • 1986՝ «Սեզար» մրցանակ
    • Լավագույն օտարալեզու ֆիլմ
  • 1986՝ Ֆրանսիայի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ
    • Լավագույն օտարալեզու ֆիլմ
  • 1986՝ Նյու Յորքի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ
    • Լավագույն սցենար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Film/ThePurpleRoseOfCairo
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. http://www.imdb.com/title/tt0089853/
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/purpurowa-roza-z-kairu
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=286.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 http://www.imdb.com/title/tt0089853/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.bbfc.co.uk/releases/purple-rose-cairo-1970-2
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.filmaffinity.com/en/film779676.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. «Woody Allen: If It's Funny, I do it. / by Paul Fischer». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. Piermont Village Court
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 NY Times Movie review
  13. 13,0 13,1 13,2 «Approaches to Film / Winona State University». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. Biography for Michael Keaton
  15. Forties heart-throb Johnson dies
  16. 16,0 16,1 The Purple Rose of Cairo / tcm.com
  17. Woody Allen - part two / guardian.co.uk, 27 September 2001
  18. The Purple Rose of Cairo By Dave Kehr
  19. Purple Rose of Cairo / Jan 1 1985 / variety.com
  20. Full Review: Purple Rose of Cairo
  21. 21,0 21,1 Qwipster movie review The Purple Rose of Cairo (1985) / Comedy-Romance / Leo Vince (անգլ.)
  22. The Purple Rose of Cairo by Ed Howard (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]