Բանաններ (ֆիլմ)
Բանաններ անգլ.՝ Bananas | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | էքսցենտրիկ կատակերգություն |
| Թվական | 1971 և օգոստոսի 30, 1974[1] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Վուդի Ալլեն[2][3][4] |
| Պրոդյուսեր | Չարլզ Հ. Ջոֆ |
| Սցենարի հեղինակ | Վուդի Ալլեն և Միկի Ռոուզ |
| Դերակատարներ | Վուդի Ալլեն[3][4][5], Լուիզա Լասեր[4][5], Կառլոս Մոնտալբան[5], Դեն Ֆրեյզեր[5], Ալեն Գարֆիլդ[5], Հովարդ Քոսել[4][5], Շառլոտա Ռեյ[5], Խակոբո Մորալես[4][5], Ռենե Էնրիկես[5], Աքսել Անդերսոն[6], Jára Kohout?[6], Մերի Ջո Քեթլեթ[6], Հայ Անզել[6], Էդի Բարթ[6] և Նատիվիդադ Աբասկալ |
| Երաժշտություն | Մարվին Հեմլիշ |
| Պատմվածքի վայր | Նյու Յորք և Հարավային Ամերիկա |
| Նկարահանման վայր | Նյու Յորք և Պերու |
| Տևողություն | 82 րոպե |
| Բյուջե | 2 000 000 $ |
| Շահույթ | 11 833 696 $[7] |

«Բանաններ» (անգլ.՝ Bananas), ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալլենի ֆիլմը՝ նկարահանված սեփական սցենարով։ Ալլենը նաև խաղում է գլխավոր դերը։ Երկրորդ գլխավոր դերում է ռեժիսորի նախկին կինը՝ Լուիզա Լեսերը։ Ֆիլմը նկարահանվել է Նյու Յորքում և Պուերտո Ռիկոյում։ Պրեմիերան կայացել է 1971 թվականի ապրիլի 28-ին։ ԱՄՆ սցենարիստների գիլդիայում ներկայացվել է լավագույն կատակերգություն անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյույորքյան սպառողական ապրանքների վերահսկիչը՝ վախկոտ ու քայքայված նյարդերով Ֆիլդինգ Մելիշը, սիրահարվում է Նենսիին։ Վերջինիս խիստ հուզում էին մտացածին Սան Մարկոս անունով «բանանե հանրապետության» քաղաքականությունն ու երկրում կատարվող իրադարձությունները. վերջերս սպանվել էր նախագահը, և երկրի իշխանությունը ռազմական դիկտատորի ձեռքերում էր։ Ֆիլդինգն ու Նենսին պատրաստվում են մեկնել Սան Մարկոս, բայց թռիչքից անմիջապես առաջ Նենսին որոշում է բաժանվել Ֆիլդինգից, որովհետև իր կարծիքով նրա մեջ չկան բավարար առաջնորդի որակներ։ Հարաբերությունները վերականգնելու նպատակով Ֆիլդինգն առանձին մեկնում է Սան Մարկո, որտեղ միանում է քաղաքական պայքարին և հաջող հեղաշրջում կատարում։ Ֆիլդինգին ընտրում են Սան Մարկոսի նախագահ։ Նա վերադառնում է ԱՄՆ ֆինանսական օգնություն խնդրելու նպատակով, որտեղ նրան ձերբակալում են պառակտիչ գործունեության համար։ Փոխարենը նա նորից վսատակում է Նենսիի սերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Վուդի Ալեն | Ֆիլդինգ Մելիշ |
| Լուիզա Լեսեր | Նենսի |
| Կառլոս Մոնտալբան | գեներալ Վարգաս |
| Նաթի Աբասկալ | Յոլանդա |
| Յակոբո Մորալես | Էսպոզիտո |
| Միգել Անխել Սուարես | Լուիս |
| Դեյվիդ Օրթիս | Սանչես |
| Ռենե Էնրիկես | Դիաս |
| Սիլվեստր Ստալոնե | խուլիգան մետրոյում |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում կային հատվածներ, որոնք դերասանների իմպրովիզացիան էին և գրված չէին սցենարում. մասնավորապես հայտնի սպորտային մեկնաբաններ Գովարդ Քոզելի ու Դոն Դանֆիի մասնակցությամբ էպիզոդները։
- Ֆիլմի անունը՝ «Բանաներ» (Bananas), անգլերենում ունի նաև «խենթ» իմաստը։
- Ֆիլմի աշխատանքային անվանումը «El Weirdo» էր՝ «Տարօրինակ մարդ», իսկ իսպանական el հոդը ցույց է տալիս ֆիլմի գլխավոր իրադարձությունների տեղը։
- Այս ֆիլմում իր առաջին դերերից է խաղացել Սիլվեստր Ստալոնեն՝ խուլիգանը մետրոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.zweitausendeins.de/filmlexikon/?sucheNach=titel&wert=25847
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 FilmAffinity — 2002.
- 1 2 3 4 5 Online-Filmdatenbank (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 http://www.imdb.com/title/tt0066808/fullcredits
- 1 2 3 4 5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.woodyallenpages.com/films/bananas/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բանաններ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
| ||||||||||
