Էննի Հոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Հոլլ
անգլ.՝ Annie Hall
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և դրամա
Թվականմարտի 27, 1977[1], ապրիլի 20, 1977[1], ապրիլի 20, 1977[1], հունիսի 9, 1977[1], հուլիսի 29, 1977[1], հուլիսի 30, 1977[1], օգոստոսի 14, 1977[1], օգոստոսի 21, 1977[1], սեպտեմբերի 2, 1977[1], սեպտեմբերի 7, 1977[1], սեպտեմբերի 29, 1977[1], սեպտեմբերի 29, 1977[1], հոկտեմբերի 13, 1977[1], հոկտեմբերի 27, 1977[1], նոյեմբերի 23, 1977[1], դեկտեմբերի 1, 1977[1], դեկտեմբերի 8, 1977[1], դեկտեմբերի 12, 1977[1], դեկտեմբերի 23, 1977[1], հունվարի 14, 1978[1], հունվարի 19, 1978[1], հունվարի 31, 1978[1], փետրվարի 17, 1978[1], փետրվարի 22, 1978[1], մարտի 30, 1978[1], ապրիլի 13, 1978[1], ապրիլի 17, 1978[1], մայիսի 22, 1980[1] և 1977
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[2][3][4][…]
ՊրոդյուսերՉարլզ Հ. Ջոֆ և Ջեք Ռոլինս
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն և Մարշալ Բրիքման
ԴերակատարներՓոլ Սիմոն[5][6], Վուդի Ալլեն[3][4][7][…], Դայան Քիթոն[3][7][8][…], Քրիստոֆեր Ուոքեն[5][6], Քերոլ Քեյն[3][8][5][…], Շելլի Դյուվալ[5][6], Քոլին Դյուհերսթ[5][6], Թոնի Ռոբերտս[3][7][8][…], Ջանեթ Մարգոլին[5][6], Մարտին Ռոզենբլաթ[6], Ռաշել Նովիկոֆ[6], Մարշալ Մակլյուեն[6], Դիք Քավեթ[6], Սիգուրնի Ուիվեր[5][6], Թրումեն Կապոտե[6], Բևերլի դ'Անջելո[6], Ջեֆ Գոլդբլյում[6], Դոնալդ Սիմինգթոն[5][6], Ջոն Գլովեր[9], Շելլի Հեք[9], Թրեյսի Ուոլթեր[9], Լորի Բըրդ[9], Ուոլտեր Բերնստայն[9], Ջոն Դենիս Ջոնսթոն[9], Լյուսի Լի Ֆլիպպին[9], Ռասել Հորթոն, Պաուլա Թրումեն, Մարկ Լենարդ[9], Հայ Անզել[9] և Ռոջեր Նյուման[9]
ՕպերատորԳորդոն Ուիլիս
ԵրաժշտությունԿարմեն Լոմբարդո
ՄոնտաժՌալֆ Ռոզենբլյում
Պատմվածքի վայրՆյու Յորք, Բրուքլին, Նյու Յորք շրջան և Լոս Անջելես
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ և Նյու Յորք
ԿինոընկերությունJack Rollins & Charles H. Joffe Productions?
Տևողություն93 րոպե
Բյուջե4 000 000 $
Շահույթ38 300 000 $

«Էննի Հոլլ» (անգլ.՝ Annie Hall), ամերիկյան գեղարվեստական կատակերգական ֆիլմ, որը թողարկվել է 1977 թվականին։ Ռեժիսորը Վուդի Ալենն է։ Գլխավոր դերերում են ինքը՝ Վուդի Ալենը, և Դայան Քիթոնը։

Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում նաև «Օսկար» չորս նոմինացիաներում։ 1992 թվականին ֆիլմը ներառվեց ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ցուցակագրությունում՝ «մշակութային, պատմական կամ էսթետիկ» նշանակության համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացված է զույգի՝ նյու-յորքյան սթենդ-ափ կոմիկ, հրեա նևրոտիկ Էլվի Սինգերի (Վուդի Ալեն), ով ամեն տեղ հակասեմական դավադրություններ է տեսնում և արդեն 15 տարի է հաճախում է հոգեվերլուծաբանի, և սկսնակ երգչուհի Էննի Հոլլի (Դայան Քիթոն) սիրային հարաբերությունների սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Սյուժեն տեղ-տեղ ընդհատվում է հումորային բնությի հատվածներով, որոնք վերաբերում են հերոսների անցյալին, հիշողություններին, ինքնավերարտադրմանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Հերոս
Վուդի Ալեն Էլվի Սինգեր
Դայան Քիթոն Էննի Հոլլ
Թոնի Ռոբերտս Ռոբ
Քերոլ Քեյն Էլիսոն
Փոլ Սայմոն Թոնի Լեյսի
Շելլի Դյուվալ Փեմ
Ժանետ Մարգոլին Ռոբին
Քոլին Դյուհորսթ մամա Հոլլ
Քրիստոֆեր Ուոքեն Դուեյն Հոլլ
Մարշալ Մաքլյուեն ինքն իր դերում
Ջեֆ Գոլդբլյում հյուր երեկույթում (էպիզոդում)
Սիգուրնի Ուիվեր Էլվիի ընկերուհին (էպիզոդում)
Լորի Բըրդ Թոնի Լեյսի ընկերուհին (էպիզոդում)

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդի Ալլենի կյանքի ու ֆիլմի սյուժեի որոշ նմանություններ կինոքննադատներին ստիպեցին ֆիլմը համարել ինքնակենսագրական։ Ե՛վ Էլվին, և՛ Ալլենը կոմիկներ էին։ Ֆիլմի սկզբում Ալլենի ծննդյան թիվը գրված էր դպրոցական գրատախտակին։ Նրա մանկության որոշ դեպքեր համընկնում են Էլվի Սինգերի կյանքը ինչ-որ դրվագների հետ[10]։ Ալլենը սովորել է Նյու Յորքի համալսարանում, Էլվին նույնպես։ Դայան Քիթոնի իսկական ազգանունը «Հոլլ է», «Էննի»-ն նրա մականունն է։ Բացի այդ Դայան Քիթոնն ու Վուդի Ալլենը սիրավեպ են ունեցել[11]։ Ամեն դեպքում, ինքը՝ Ալլենը, արագ ցրեց այդ նախավարկածները։ «Այն բաները, որոնք մարդիկ ինքնակենսագրական են համարում, գրեթե միշտ այդպիսին չեն», ասել է Վուդին[12]։

Էննի Հոլլի կերպարը գրվել է հատուկ Քիթոնի համար, ով Վուդի Ալլենի հետ աշխատել էր այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Մի անգամ էլ նվագիր, Սեմ», «Քնածը», «Սեր և մահ»։ Աշխատանքն այս ֆիլմի վրա նաև Թոնի Ռոբերտսի հետ էր երկրորդ անգամ, իրենց նախորդ նախագծից՝ «Մի անգամ էլ նվագիր, Սեմ» ֆիլմից հետո[13]։

Ի սկզբանե Վուդի Ալլենը ցանկանում էր Ֆեդերիկո Ֆելինիին նկարահանել կինոդահլիճի սրահի տեսարանում[14], քանի որ հենց այդ շրջանում նրա աշխատանքները լայնորեն քննարկվում էին, բայց վերջում, երբ Ֆելինին ու Լուիս Բունյուելը հրաժարվեցին կամեո խաղալ, Ալլենի ընտրությունը կանգ առավ Մարշալ Մաքլյուենի վրա[15]։

Որոշ դերասաններ նշում էին Ալլենի կոշտությունը նկարահանման հրապարակում։ Ռեժիսորը սառն էր Մաքլյուենի նկատմամբ, ով ստիպված էր Կանադայից վերադառնալ դրվագի վերանկարահանման համար։ Մորդեխայ Լոուները, ով խաղում էր Էլվիի հոր դերը, պնդում էր, որ Ալլենը երբեք չի խոսել իր հետ։ Բացի այդ, նկարահանումների ժամանակ Ալլենը սիրավեպ է սկսում Սթեյսի Նելկինի հետ, ով նկարահանվել է մի էպիզոդում։ Հարաբերությունները շարունակվել են երկու տարի։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ապագա սցենարի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ Վուդի Ալլենը քայլում էր Նյու-Յորքում իր համահեղինակ Մարշալ Բրիքմենի հետ։ Ալլենը սցենարի առաջին սևագրությունը գրել է չորս օրվա ընթացքում, հետո ուղարկել է Բրիքմենին, որպեսզի նա փոփոխություններ ու ուղղումներ մտցնի։ Բրիքմենի խոսքերով, այդ սցենարի կենտրոնում 40-ամյա մի տղամարդ էր, ում կյանքը բաղկացած էր «մի քանի թելերից։ Դրանցից մեկը երիտասարդ կնոջ հետ հարաբերություններն էին, մյուսը կյանքի տափակության նկատմամբ նրա մտահոգվածությունը, իսկ երրորդը՝ հակվածությունը ինքնավերլուծությանը ու ռեֆլեկցիային՝ իր իրական բնավորությունը հասկանալու նպատակով»[16]։

Ալլենի 40-ամյակը լրանում էր 1975 թվականին։ Բրիքմենը կարծում էր, որ «նոր տարիքը» և «մահվան մասին մտքերը» ազդել են Վուդիի աշխատանքի վրա։ Բացի այդ նա Ֆեդերիկո Ֆելինիի «8½» տրագիկոմեդիայի ազդեցության տակ էր, որը Ֆելինին նկարահանել էր իր նույն շրջադարձային տարիքում։ Ալլենն ու Բրիքմանը սցենարի վրա աշխատեցին այնքան, մինչև կարողացան United Artists-ից 4 միլլիոն դոլլար խնդրել նկարահանումների համար[17]։

Սկզբնական սևագրի շատ տարրեր դուրս մնացին վերջնական տարբերակից։ Ի սկզբանե դա պետք է լիներ դրամա, որը նկարագրում է առեղծվածային սպանությունը կատակերգական ու ռոմանտիկ սյուժետային գծերով, Չնայած համահեղինակները որոշեցին հրաժարվել սպանության սյուժետային գծից, Ալլենն ու Բրիքմանը սպանության մասին սցենար գրեցին մի քանի տարի անց՝ Առեղծվածային սպանություն Մանհեթթենում, որի գլխավոր դերը խաղում էր Դայան Քիթոնը։ Նախագիծը, որն Ալլենը ներկայացրել է ֆիլմի խմբագրին, ավարտվում էր «և պատրաստվում է կրակոցի» բառերով։

Ֆիլմի աշխատանքային անվանումը «Անգեդոնիա» էր՝ եզրույթ, որը նշանակում է հաճույք ստանալու անկարողություն[18]։ Սակայն, United Artists-ը այդ անվանումն անհամապատասխան համարեց։ Բրիքմենի ներկայացրած այլընտրանքների շարքում կային հետևյալ տարբերակները՝ «It Had to Be Jew», «Rollercoaster Named Desire» և «Me and My Goy»[19]:

Հետաքրքրիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում Դայան Քիթոնը կատարում է «Seems Like Old Times» (1945, երաժշտությունը՝ Կարմեն Լոմբարդո, բառերը՝ Ջոն Ջեյքոբ Լեբ) և «It Had To Be You» (1924, երաժշտությունը՝ Իշեմ Ջոնս, բառերը՝ Գաս Կան) երգերը։
  • Գլխավոր հերոսները մի քանի անգամ կինոդահլիճում դիտում են Մարսել Օֆյուլսի «Վիշտ ու կարեկցանք» (The Sorrow and the Pity) չորսժամանոց վավերագրական ֆիլմը, որը նվիրված էր ֆրանսիական դիմադրությանը։

Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977՝ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Դայան Կիտոն)
  • 1978՝ «Օսկար»-ի չորս մրցանակ. լավագույն ֆիլմ (Չարլզ Ջոֆ), լավագույն դերասանուհի (Դայան Քիթոն), Լավագույն ռեժիսոր (Վուդի Ալլեն), լավագույն օրիգինալ սցենար (Վուդի Ալլեն, Մարշալ Բրիքմեն), ինչպես նաև լավագույն դերասանի անվանակարգ՝ (Վուդի Ալլեն)
  • 1978՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի (Դայան Քիթոն), ինչպես նաև չորս անվանակարգ. լավագույն ֆիլմ՝ կոմեդիա կամ մյուզիքլ, կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան (Վուդի Ալլեն), լավագույն ռեժիսոր (Վուդի Ալլեն), լավագույն սցենար (Վուդի Ալլեն, Մարշալ Բրիքմեն)
  • 1978՝ հինգ BAFTA մրցանակ. լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Վուդի Ալլեն), լավագույն դերասանուհի (Դայան Քիթոն), լավագույն սցենար (Վուդի Ալլեն, Մարշալ Բրիքմեն), լավագույն մոնտաժ (Ռալֆ Ռոզենբլում, Ուենդի Գրին Բրիչմոնտ), ինչպես նաև լավագույն դերասանի անվանակարգ (Վուդի Ալլեն)
  • 1978՝ Բոդիլ մրցանակ լավագույն ոչ Եվրոպական ֆիլմի համար (Վուդի Ալլեն)
  • 1978՝ «Սեզար» անվանակարգ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Վուդի Ալլեն)
  • 1978՝ ԱՄՆ ռեժիսորների Գիլդիայի մրցանակ (Վուդի Ալլեն)
  • 1978՝ ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ կատակերգության համար (Վուդի Ալլեն, Մարշալ Բրիքմեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էննի Հոլլ հոդվածին