Վուդի Ալլենին շնորհված մրցանակներ ու անվանակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուդի Ալլենը 2015 թվականին (Լուսանկարի հեղինակ Ադամ Բիելավսկի)

Վուդի Ալլենն ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ է[1]։ Ալլենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է։ Իր շատ ֆիլմերում հանդես է գալիս որպես դերասան։

Նա նկարահանել է ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմեր։ Ունի նաև պիեսներ։ Իր ֆիլմերի համար բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում կինոարտադրության մեջ խոշոր ներդրման համար։ Ստեղծագործությունների հիմնական ժանրը կատակերգությունն է։

Ժանրն ու ազդեցություները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդի Ալլենը կինեմատոգրաֆի մեջ ստեղծել է մի նոր ժանր, որը ընդունված է անվանել «ինտելլեկտուալ կատակերգություն»։ Այս ժանրը նա ստեղծել է հոգեբանական դրամաներից ու սրամիտ կատակերգություններից, որոնք պարունակում են իրենց մեջ երգիծանքի ու աբսուրդի տարրեր։ Ալլենը շվեդ մեծ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, այդ պատճառով էլ նրա ֆիլմերում կարելի է նկատել Բերգմանի ոճը։

Հրաժարվելը կինոմրցանակներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդի Ալլենը մամուլի ասուլիսի ժամանակ

Իր ֆիլմերը կինոփառատոններում ներկայացնելիս նա դրանք հիմնականում չի ներառում մրցութային ծրագրում, ինչով բացառում է իր ֆիլմերի մասին ժյուրիների գնահատականը լսելու կամ ինչ-որ մրցանակների արժանանալու հնարավորությունը։

Իր այդ պահվածքը նա մեկնաբանել է 1974 թվականին ABC News ամսագրին տված հարցազրույցի ժամանակ.

Մրցանակների կոնցեպցիան ընդհանրապես հիմարություն է։ Ես չեմ կարող ենթարկվել այլ մարդկանց քննադատություններին, քանի որ եթե ես ուրախանամ ու ընդունեմ այն, որ նրանք գովում են իմ ֆիլմը և ասում, որ այն արժանի է մրցանակի, ես ստիպված կլինեմ լսել ու ընդունել նաև այն, երբ նրանք հայտարարեն, որ ֆիլմն այնքան էլ ստացված չէ[2]։

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ներկա չի գտնվում «Օսկար» կինոմրցանակի մրցանակաբաշխության արարողություններին, անգամ եթե իր սեփական ֆիլմերը ներկայացված են եղել ինչ-որ անվանակարգերում։ Բացառություն է կազմում միայն Նյու Յորքի Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո 2002 թվականի Օսկարի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ նա իր ելույթով կոչ է արել ռեժիսորներին շարունակել Նյու Յորքում ֆիլմեր նկարահանել։ Իր այդ ելույթում նա մասնավորապես ասել է.

Ես ստիպված չեմ ներկայացնել ինչ-որ բան։ Ես ստիպված չեմ ընդունել ինչ-որ բան։ Ես պարզապես պարտավոր եմ խոսել Նյու Յորքի մասին[3]։

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց ռեժիսորի այս կոչը, որից հետո ցուցադրվեցին փոքրիկ հոլովակների Նյու Յորքի մասին[4]։ Սակայն, անկախ այս ամենից նրա ֆիլմերից շատերն արժանացել են մի շարք մրցանակների տարբեր անվանակարգերում, իսկ ինքը՝ Ալլենը ունի մեծաթիվ մրցանակներ ռեժիսորական կամ դերասանական աշխատանքի կամ հաջողված սցենարների համար։ Իր ֆիլմերից գրեթե բոլորը ներկայացվել են «Օսկար»-ի կամ այլ կինոմրցանակների անվանակարգերում։ Շատ անգամներ մրցանակների արժանացել են դերասաններ, ովքեր խաղացել են Ալլենի ֆիլմերում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուեն Ուիլսոնն ու Վուդի Ալլենը 2011 թվականի Կաննի կինոփառատոնում
Սուն Յի Պրեվինն ու Վուդի Ալլենը Տրիբեկայի կինոփառատոնում
Վուդի Ալլենը 2015 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ

Մի քանի փաստ Վուդի Ալլենի ճանաչման ու մրցանակների մասին.

  • Արդեն 1960-ական թվականների Ալլենն ամերիկյան կինոէկրանի հայտնի դեմքերից էր։ Դեռ 1969 թվականին նրա լուսանկարը հայտնվել էր Ամերիկայում մեծ հեղինակություն վայելող «Լայֆ» (1969) ամսագրի շապիկին։
  • 1977 թվականին Վուդի Ալլենի «Էննի Հոլլ» ֆիլմը հաղթել է Օսկարի չորս անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմ։
  • Ընդհանուր առմամբ Ալլենը չորս անգամ արժանացել է Օսկարի «Էննի Հոլլ», «Հաննան ու նրա քույրերը» և «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմերի համար։ Նա 24 անգամ ներկայացվել է Օսկարի անվանակարգերում. 16 անգամ որպես սցենարիստ, 7 անգամ որպես ռեժիսոր և մեկ անգամ որպես դերասան[5]։ Նա ամենաշատ նոմինացիաներ ունեցող սցենարիստն է։
  • «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմին Օսկար շնորհվելուց հետո Վուդի Ալլենը դարձավ պատմության ամենատարիքով օսկար ստացած սցենարիստը (նա 76 տարեկան էր)[6]։
  • 1978 թվականին Ալլեն արժանացավ Օ՛Հենրիի մրցանակի մեկ տարի առաջ «Նյու Յորքեր» ամսագրում հրապարակած «Դեպք Կուգելմասի հետ» պատմության համար։
  • Բելգիացի հանրահայտ դոկումենտալիստ Անդրե Դելվոն 1980 թվականին նկարահանել է ֆիլմ նվիրված Վուդի Ալլենին՝ «Վուդի Ալլենին. սիրով Եվրոպայից»։
  • Ալլենին երկու անգամ շնորհվել է «Սեզար» կինոմրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար. սկզբում 1980 թվականին «Մանհեթեն», այնուհետև 1986 թվականին «Կահիրեի ծիրանագույն վարդը» կինոժապավենների համար։ Եվս յոթ կինոնկարներ տարբեր թվականների ներկայացվել են այս անվանակարգում։
  • «Կահիրեի ծիրանագույն վարդը» ստացել է նաև «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար։ Ալլենն այս մրցանակի տարբեր անվանակարգերում ներկայացվել է տասը անգամ։
  • Վենետիկի կինոփառատոնում (1995) Վուդի Ալլենին «Ոսկե առյուծ» է շնորհվել կինոարտադրության մեջ իր մեծ ներդրման համար։
  • Մեկ տարի անց Ալլենին այդ նույն մրցանակը շնորհել է ԱՄՆ կինոռեժիսորների գիլդիան։
  • 2002 թվականին Ալլենը ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ, իսկ կարճ ժամանակ անց Աստուրիայի մայրաքաղաք Օվիեդոյում կանգնեցվել է ռեժիսորի արձանը[7]։
  • Նույն թվականին նա ստացավ ևս մեկ մրցանակ կինեմատոգրաֆիայում իր մեծ ներդրման համար։ Այս անգամ նրան շնորհվեց Կաննի կինոփառատոնի «Արմավենու ճյուղերի արմավենու ճյուղը»։ Մինչև նա այս մրցանակը շնորհվել էր միայն Ինգմար Բերգմանին 1997 թվականին[8]։
  • 2005 թվականին այս կամ այն կերպ կատակերգական ֆիլմերի արտադրության ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների քվեարկության արդյունքում Վուդի Ալլենը բոլոր ժամանակների լավագույն կոմիկների ցանկում զբաղեցերց երրորդ հորիզոնականը, զիջելով միայն Փիթեր Կուկին ու Ջոն Կլիզին[9][10]։
  • 2007 թվականի հունիսին Բարսելոնային Պոմպեու Ֆեբրայի անվան համալսարանը Վուդի Ալլենին շնորհեց փիլիսոփայության դոկտոր honoris causa:
  • 2014 թվականին Ոսկե գլոբուս կինոմրցանակաբաշխության 71-րդ փառատոնի ժամանակ Վուդի Ալլենն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի կինոինդուստրիայում մեծ ներդրման համար[11]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ՝ «Օսկար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1978 «Էննի Հոլլ» Լոուրեատ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար[12]
Անվանակարգ Լավագույն դերասան
1979 «Ինտերիերներ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն սցենար
1980 «Մանհեթեն» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[12]
1985 «Բրոդվեյ Դեննի Ռոուզ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
1986 «Կահիրեի ծիրանագույն վարդը» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[13]
1987 «Հաննան ու նրա քույրերը» Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար[13]
Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
1988 «Ռադիոյի օրեր» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[13]
1990 «Հանցագործություններ ու արարքներ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[14]
1991 «Էլիս» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
1993 «Ամուսիններ և կանայք» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
1995 «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[14]
1996 «Ամենակարող Աֆրոդիտա» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
1998 «Գլուխ հանելով Հարրիից» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
2006 «Մաթչ Փոյնթ» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
2012 «Կեսգիշերը Փարիզում» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար
2014 «Ժասմին» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար

Կինոյի ու հեռուստատեսային արվեստի Բրիտանական ակադեմիայի մրցանակ՝ BAFTA[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1978 «Էննի Հոլլ» Լոուրեատ Դեյվիդ Լինի մրցանակ ռեժիսորների համար
Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար[12]
Անվանակարգ Լավագույն դերասան
1980 «Մանհեթեն» Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար[12]
Անվանակարգ Դեյվիդ Լինի մրցանակ ռեժիսորների համար
Անվանակարգ Լավագույն դերասան
1984 «Զելիգ» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
1985 «Բրոդվեյ Դեննի Ռոուզ» Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար
Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար
1986 «Կահիրեի ծիրանագույն վարդը» Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար[13]
1987 «Հաննան ու նրա քույրերը» Լոուրեատ Դեյվիդ Լինի մրցանակ ռեժիսորների համար
Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար[13]
Անվանակարգ Լավագույն դերասան
1988 «Ռադիոյի օրեր» Անվանակարգ Դեյվիդ Լինի մրցանակ ռեժիսորների համար
Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[13]
1991 «Հանցագործություններ ու արարքներ» Անվանակարգ Դեյվիդ Լինի մրցանակ ռեժիսորների համար
Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[13]
1993 «Ամուսիններ և կանայք» Լոուրեատ Լավագույն օրիգինալ սցենար
1996 «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար[14]
2012 «Կեսգիշերը Փարիզում» Անվանակարգ Լավագույն օրիգինալ սցենար

«Ոսկե գլոբուս» մրցանակ (Golden Globe Awards)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1977 «Էննի Հոլլ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն սցենար[12]
Անվանակարգ Կատակերգության կամ մյուզիքլի ավագույն դերասան
1978 «Ինտերիերներ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն սցենար
1983 «Զելիգ» Անվանակարգ Կատակերգության կամ մյուզիքլի ավագույն դերասան
1985 «Կահիրեի ծիրանագույն վարդը» Լոուրեատ Լավագույն սցենար[13]
1986 «Հաննան ու նրա քույրերը» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն սցենար[13]
2005 «Մաթչ Փոյնթ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն սցենար
2008 «Վիքի Քրիստինա Բարսելոնա» Լոուրեատ Լավագույն կատակերգություն
2012 «Կեսգիշերը Փարիզում» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Լոուրեատ Լավագույն սցենար
Անվանակարգ Լավագույն Ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ

ԱՄՆ կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ (Directors Guild of America Awards)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1977 «Էննի Հոլլ» Լոուրեատ Խաղարկային կինոյում տեսանելի ռեժիսորական ձեռքբերումների համար
1979 «Մանհեթեն» Անվանակարգ Խաղարկային կինոյում տեսանելի ռեժիսորական ձեռքբերումների համար
1986 «Հաննան ու նրա քույրերը» Անվանակարգ Խաղարկային կինոյում տեսանելի ռեժիսորական ձեռքբերումների համար
1989 «Հանցագործություններ ու արարքներ» Անվանակարգ Խաղարկային կինոյում տեսանելի ռեժիսորական ձեռքբերումների համար
1996 Կինոարտադրության ներդրումների համար
2011 «Կեսգիշերը Փարիզում» Անվանակարգ Խաղարկային կինոյում տեսանելի ռեժիսորական ձեռքբերումների համար

«Սատուրն» կինոմրցանակ (Saturn Awards)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1984 «Զելիգ» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
1986 «Կահիրեի ծիրանագույն վարդը» Անվանակարգ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Անվանակարգ Լավագույն սցենար[14]
Լոուրեատ Հատուկ հիշատակության նախագահական մրցանակ

Ամերկյան մրցանակն կատակերգությունների համար (American Comedy Awards)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1987 «Հաննան ու նրա քույրերը» Լոուրեատ Առաջին պլանի ամենածիծաղելի դեր
Կինոարտադրության ներդրումների համար

Բեռլինի միջազգային կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1975 «Սեր և մահ» Լոուրեատ Կինոքննադատների միջազգային միության մրցանակ (UNICRIT)
Անվանակարգ Ոսկե արջ
Արծաթե բեռլինյան արջ

Կաննի կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Արդյունք Կատեգորիա
1985 «Կահիրեի ծիրանագույն վարդը» Լոուրեատ Կինոքննադատնբերի միջազգայինա սոցացիայի մրցանակ (ՖԻՊՐԵՍՍԻ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IMDb: Woody Allen». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.(անգլ.)
  2. «Woody Allen: Oscar No-show Despite Winning Screenplay Award». Contactmusic.com Ltd. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)(անգլ.)
  3. «Deconstructing Woody». Entertainment Weekly. 2003 թ․ փետրվարի 21. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)(անգլ.)
  4. Woody Allen at the 74th Academy Awards (2002) ՅուԹյուբում
  5. Awards for Woody Allen. IMDb.com(անգլ.)
  6. «Will this year's Oscar nominations break any records?». Guinnessworldrecords.com. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.(անգլ.)
  7. Neatorama
  8. Mitchell, Elvis. Critic's Notebook; Embracing The Auteurs At Cannes", Նյու Յորք Թայմս, May 18, 2002.(անգլ.)
  9. The Comedian`s Comedian(չաշխատող հղում)(անգլ.)
  10. Thorpe, Vanessa (2005 թ․ հունվարի 2). «Cook tops poll of comedy greats». The Guardian. London.(անգլ.)
  11. «Woody Allen receiving Golden Globes honor at January ceremony». Newsday, Long Island, NY. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.(անգլ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 I Մարշալ Բրիքմանի հետ համատեղ
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 IIՌոբերտ Գրինհաթի հետ համատեղ
  14. 14,0 14,1 14,2 14,3 III Դուգլաս ՄքԳրեթի հետ համատեղ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]