Վիկի Քրիստինա Բարսելոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վիկի Քրիստինա Բարսելոնա
Vicky Cristina Barcelona
Vicky cristina barcelona.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանր ռոմանտիկ կատակերգություն, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և մելոդրամա
Թվական 2008 և դեկտեմբերի 4, 2008[1]
Լեզու իսպաներեն, անգլերեն և կատալաներեն
Ռեժիսոր Վուդի Ալլեն[2][3][4][5][6][7]
Պրոդյուսեր Լետտի Արոնսոն և Gareth Wiley
Սցենարի հեղինակ Վուդի Ալլեն
Դերակատարներ Խավիեր Բարդեմ[8][3][4][5][6][7][9][10], Պենելոպե Կրուս[3][5][6][9][10], Սքարլեթ Յոհանսոն[8][3][4][5][6][9][10], Պատրիշա Կլարկսոն[6][9][10], Քրիստ Մեսինա[6][9][10], Քևին Դան[9][10], Պաբլո Շրայբեր[6][9][10], Քերի Փրեստոն[9][10], Աբել Ֆոլկ[6][9], Զակ Օրտ[6][9][10], Rebecca Hall[10], Lluís Homar[10] և Joan Pera[10]
Օպերատոր Խավիեր Ագիռեսարոբե
Մոնտաժ Ալիսա Լեփսելթեր
Նկարահանման վայր Բարսելոնա և Իսպանիա
Կինոընկերություն Mediapro, Wild Bunch և The Weinstein Company
Տևողություն 96 րոպե
Բյուջե 15 500 000 $
Շահույթ 96 000 000 $

«Վիկի Քրիստինա Բարսելոնա» (անգլ.՝ Vicky Cristina Barcelona), Վուդի Ալլենի մելոդրաման, որը թողարկվել է 2008 թվականին։ Երկրորդ պլանի դեր կատարող Պենելոպե Կրուսը դերասանական խաղի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամերիկացի աղջիկներ՝ Վիկին (Ռեբեկկա Հոլլ) և Քրիստինան (Սքարլեթ Յոհանսոն), մեկնում են Բարսելոնա։ Վիկին նշանված է, իսկ Քրիստինան արկածներ է փնտրում[11]։ Արկածները, սակայն, իրենք են գտնում աղջիկներին․ Վիկին և Քրիստինան հայտնվում են խճճված ռոմանտիկ իրավիճակի մեջ իսպանացի նկարչի (Խավիեր Բարդեմ) և իր նախկին կնոջ (Պենելոպե Կրուս) հետ։

Նկարիչն ասում է աղջիկներին, որ երկուսին էլ հավասարապես հավանում է և նրանցից յուրաքանչյուրի հետ դեմ չէր լինի քնել։ Վիկիին ապշեցնում է այս իրավիճակը, իսկ ավելի շատ այն, որ Քրիստինան համաձայնվում է նրա հետ անցկացնել իր հանգստյան օրերը։ Այդ օրերին Վիկին մի քանի անգամ փոխում է իր վերաբերմունքը նկարչի նկատմամբ՝ ջղայնություն, կիրք, ատելություն, ցավ…

Որոշ ժամանակ անց Քրիստինան տեղափոխվում է նկարչի մոտ, սակայն նրանց իդիլիա է ներխուժում նկարչի նախկին կինը, և սկսվում են տեղի ունենալ ամենահետաքրքիր դեպքերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանումը հայտարարվել է «The Hollywood Reporter»-ի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 19-ին[12]։

Այն դարձել է Ալլենի չորրորդ ֆիլմը, որը նկարահանվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, և առաջինը, որ նկարահանվել է Իսպանիայում։

Ֆիլմը ֆինանսավորվել է համատեղ ջանքերով․ Բարսելոնայի մունիցիպալիտետը տրամադրել է մեկ միլիոն եվրո, իսկ Կատալոնիայի տեղական կառավարությունը՝ կես միլիոն (ֆիլմի ընդհանուր բյուջեի 10 %-ը)[13]։

Իսպանացի դերասան Խուան Պերան, ով հնչյունավորել էր Ալլենի ձայնը նրա նախորդ ֆիլմերում, խաղաց կամեո այս ֆիլմում[14]։

Ֆիլմի հիմնական սաունդթրեքը Giulia y los Tellarini խմբի «Բարսելոնա» երգն է։

Ֆիլմը, որը Վիկին և Բենը նայում են կինոթատրոնում, Ալֆրեդ Հիչքոքի «Կասկածի ստվեր»-ն է։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն ֆիլմի համար (կատակերգություն կամ մյուզիքլ), ինչպես նաև երեք առաջադրում․ տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Խավիեր Բարդեմ), կնոջ լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Ռեբեկկա Հոլլ), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — BAFTA մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — «Արբանյակ» մրցանակի առաջադրում լավագույն կատակերգության և մյուզիքլի համար
  • 2009 — երկու «Անկախ ոգի» մրցանակ․ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս), լավագույն սցենար (Վուդի Ալլեն), ինչպես նաև առաջադրում տղամարդու լավագույն դերակատարման համար (Խավիեր Բարդեմ)
  • 2009 — «Գոյա» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — առաջադրում ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — առաջադրում ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Վուդի Ալլեն)
  • 2008 — ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]