Քերի Փրեստոն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 21, 1967[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Էվանսվիլի համալսարան և Central High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Մայքլ Էմերսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
carriepreston.com | |
Քերի Փրեսթոն (անգլ.՝ Carrie Preston, հունիսի 21, 1967[1], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Իրական արյուն», «Լավ կին» հեռուստասերիալներում կատարած իր դերերով։ 2013 թվականին ստացել է Էմմի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում «Լավ կին» սերիալում կատարած իր դերի համար[2][3]։
Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերի Փրեստոնը ծնվել և մեծացել է Մեյքոնում (Ջորջիա)։ 1990 թվականին նա ավարտել է Էվանսվիլի համալսարանը բակալավրի աստիճանով, իսկ 4 տարի անց՝ Ջուլիարդի դպրոցը և շուտով սկսել է ելույթ ունենալ Բրոդվեյի բեմում[4]։ Փրեստոնն ավելի հայտնի է Արլին Ֆաուլերի դերով «Իրական արյուն» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 2008-2014 թվականների ընթացքում։ Նա նաև հայտնի է իր պարբերական դերով «Լավ կին» սերիալում։ Բացի այդ նա հայտնվել է շատ այլ սերիալներում, որոնց թվում են նաև «Սփին-Սիթի», «Դանդաղացված զարգացում», «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», «Հուսահատ տնտեսուհիները» «Կորուսյալները» (The Man Behind the Curtain տեսարանում), «Մասնավոր պրակտիկա» և «Տեսադաշտում» հեռուստասերիալները։ Մեծ էկրանին նա նշանակալից դերեր է ունեցել «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Հարստության և աղքատության մեջ» և «Սթեփֆորդյան կանայք» ֆիլմերում։
1998 թվականից Քերի Փրեստոնն ամուսնացած է դերասան Մայքլ Էմերսոնի հետ[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 — Լավագույն ընկերոջ հարսանիքը / My Best Friend’s Wedding
- 1997 — Հարստության և աղքատության մեջ / For Richer or Poorer
- 1998 — Մերկուրին վտանգի մեջ է / Mercury Rising
- 2000 — Բագեր Վանսայի լեգենդը / The Legend of Bagger Vance
- 2004 — Սթեփֆորդյան կանայք / The Stepford Wives
- 2005 — Տռանսամերիկա / Transamerica
- 2008 — Վիկի Կրիստինա Բարսելոնա / Vicky Cristina Barcelona
- 2010—2015 — Լավ կին / The Good Wife
- 2008—2014 — Իրական արյուն/ True Blood
- 2011—2016 — Տեսադաշտում/Person of Interest
- 2017 — Լավ կռիվ /The Good Fight
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Nellie Andreeva (15 сентября 2013)։ «HBO, ‘Behind The Candelabra’ Lead Creative Arts Emmy Awards; ‘Undercover Boss’, ‘South Park’, Tony Awards, Bob Newhart, Dan Bucatinsky, Melissa Leo, Carrie Preston, Heidi Klum & Tim Gunn Among Winners»։ Deadline.com։ Վերցված է 2013-09-16
- ↑ Lynette Rice (2013-07-18)։ «Emmys 2013: And the nominees are...»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2013-07-18
- ↑ 4,0 4,1 «Carrie Preston Biography»։ BuddyTV։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-06
|
- Հունիսի 21 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ