Ջուլիարդի դպրոց
Տեսակ | Կոնսերվատորիա, դրամատիկական դպրոց և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Տեղագրություն | Նյու Յորք |
Վայր | Նյու Յորք շրջան |
Հասցե | 60 Lincoln Center Plaza, New York, NY, 10023-6588[3]10023-6588[3] |
Անվանված է | Augustus D. Juilliard? |
Հիմնադրված է | 1905[4] |
Պարգևներ | |
Իրադարձություններ | student protest?[6][7] |
Պաշտոնական կայք |
Ջուլիարդի դպրոց (անգլ.՝ Juilliard School), արվեստի և երաժշտության ամենամեծ ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Գտնվում է Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Նյու Յորքում հիմնադրվել է Երաժշտական արվեստի ինստիտուտը (անգլ.՝ Institute of Musical Art)՝ դիրիժոր Ֆրենկ Դամրոշի գլխավորությամբ. վերջինս ուսումնառության առաջին տարում հավաքագրել է շուրջ 500 ուսանողի։ 1926 թվականին ինստիտուտը միավորվել է Ջուլիարդի բարձրագույն դպրոցի հետ (անգլ.՝ Juilliard Graduate School), որը հիմնադրվել էր երկու տարի առաջ Օգաստաս Ջուլիարդի բարեգործական հիմնադրամի կողմից։ Նույն ղեկավարության ներքո երկու ինստիտուտները մնացել են համեմատաբար անկախ, քանի որ Ջուլիարդի դպրոցը նախատեսված էր ավելի հին ուսանողների համար, ովքեր արդեն ունեին որոշակի երաժշտական կրթություն։ Կոնսերվատորիայի երկու մասերի հետագա միաձուլումը տեղի է ունեցել 1946 թվականին, և համատեղ կրթական հաստատությունը հայտնի է դարձել որպես Ջուլիարդի երաժշտական դպրոց, իսկ 1969 թվականից՝ պարզապես Ջուլիարդի դպրոց։ Ժամանակի ընթացքում ակադեմիական երաժշտության կատարողական արվեստի առաջին բաժնին ավելացել է պարի բաժինը (1951 թվական), որին հաջորդել է դրամայի բաժինը (1968 թվական). 2001 թվականին Ջուլիարդի դպրոցում ջազի երաժիշտների համար բացվել է կատարողական արվեստի դասընթաց։
Մարիա Կալասը 1971 թվականի հոկտեմբերից մինչև 1972 թվականի մարտ ամիսը Ջուլիարդի դպրոցում անցկացրել է վարպետության հայտնի դասեր[8]։ Դրանք հիմնվել են դրամատուրգ Terrence McNally-ի«Վարպետաց դասեր» պիեսների վրա։
Ուսումնական հաստատությունը հետաքրքրված է ժամանակակից երաժշտությամբ և դրա կատարումներում ուսանողների և ուսուցիչների մասնակցությամբ։ Մասնավորապես 1963 թվականին այստեղ տեղի է ունեցել Պաուլ Հինդեմիթի «Երկար սուրբծննդյան ընթրիք» օպերայի ամերիկյան պրեմիերան հենց հեղինակի ղեկավարությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Global LEI index
- ↑ 3,0 3,1 IPEDS — 1992.
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.arts.gov/honors/medals/juilliard-school
- ↑ https://steinwaygrand.com/blogs/steinway-piano-blog/juilliard-students-jam-up-65th-street-for-tuition-freeze — 2021.
- ↑ https://www.rollingstone.com/pro/features/juilliard-student-artists-protests-1183239/ — 2021.
- ↑ Hilton Als. «Swan Song» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիարդի դպրոց» հոդվածին։ |
|