Երկար սուրբծննդյան ընթրիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Երկար սուրբծննդյան ընթրիք
Das lange Weihnachtsmahl
Фрагмент оперы «Долгий рождественский ужин» Пауля Хиндемита в постановке Национальной оперы «Эстония».JPG
Կադր «Էստոնիա» ազգային օպերայի թատրոնի ներկայացումից
Տեսակկամերային օպերա
Ժանրօպերա
ԿոմպոզիտորՊաուլ Հինդեմիթ
Լիբրետտոյի
հեղինակ
Թորնթոն Ուայլդեր
Լիբրետտոյի
լեզու
անգլերեն
Սյուժեի աղբյուրԹորնթոն Ուայլդեր, Երկար սուրբծննդյան ընթրիք
Գործողությունների քանակմեկ
Գործողության տեղՍուրբծննդյան սեղան
Տևողություն55 րոպե
ԿերպարներBrandon?, Charles?, Ermengarde?, Geneviève?, Leonora?, Lucia?, Lucia II?, Mother Bayard?, Nursemaid?, Roderick?, Roderick II? և Sam?
Ստեղծման տարեթիվ1961
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 17, 1961
Առաջնախաղի վայրՄանհայմ, ԳԴՀ

Երկար սուրբծննդյան ընթրիք կամ Երկար սուրբծննդյան ճաշ (գերմ.՝ Das lange Weihnachtsmahl[1], անգլ.՝ The Long Christmas Dinner), գերմանացի կոմպոզիտոր Պաուլ Հինդեմիթի մեկ գործողությամբ օպերան, ըստ Թորնթոն Ուայլդերի լիբրետոյի, գրված նույն հեղինակի 1960-1961 թվականների պիեսի հիման վրա[2]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի հեղինակը՝ Պաուլ Հինդեմիթ

1931 թվականին ամերիկացի վիպասան և դրամատուրգ Թորնթոն Ուայլդերը «The Long Christmas Dinner and Other Plays in One Act» ժողովածուում հրատարակել է մեկ գործողությամբ «Երկար սուրբծննդյան ընթրիք» պիեսը[3]։ Պիեսի գործողությունները տևում են 35 րոպե։ Առաջին անգամ կատարվել է 1931 թվականի նոյեմբերի 25-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ Յելի համալսարանի թատրոնում։ «Երկար սուրբծննդյան ընթրիք» պիեսը հայտնի էր թատերական աշխարհում և ոգեշնչման աղբյուր է եղել Օրսոն Ուելսի 1941 թվականին նկարահանած Քաղաքացի Քեյնը կինոնկարի համար։ Ուելսը գրել է՝

Aquote1.png Ես ստեղծեցի նախաճաշի տեսարանը, և մտածում էի, որ ես եմ այն մտածել․․․ և երբ համարյա ավարտել էի, հասկացա, որ անխղճաբար գողացել եմ այն։
- Օրսոն Ուելս[3]
Aquote2.png


1950-ական թվականներին Պաուլ Հինդեմիթը ծանոթանալով պիեսի հետ միտք հղացավ օպերա գրել։ Նա առաջարկեց դրամատուրգին լիբրետո գրել[4]։ Թորնթոն Ուայլդերը օպերայի ստեղծման ժամանակ ակտիվ համագործակցել է կոմպոզիտորի հետ, և որոշ հատվածներ փոխել է նրա պահանջով։ Հինդեմիթը պատրաստի լիբրետոն անգլերենից թարգմանել է գերմաներեն։ Օպերան գրված է կամերային նվագախմբի և կլավեսինի համար։

Պաուլ Հինդեմիթի օպերան առաջին անգամ կատարվել է 1961 թվականի դեկտեմբերի 17-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Մանհայմ քաղաքի Ազգային թատրոնում[5]։ Դիրիժորը հեղինակն էր, իսկ ռեժիսորը Հանս Շուլերը։ ԱՄՆ-ում օպերան բեմադրվել է կոմպոզիտորի ղեկավարությամբ մեկուկես տարի անց 1963 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում։ 2014 թվականի ապրիլի 12-ին Առնե Միկը բեմադրել է օպերան Տալլինի «Էստոնիա» ազգային օպերայի թատրոնում[6]։ Ռուսաստանում բեմադրվել է 2016 թվականի մայիսի 3-ին Կամերային օպերայի առաջին միջազգային փառատոնի ժամանակ Սանկտ Պետերբուրգում[7]։

Օպերան քիչ է կատարվում։ Պնդումներ կան, թե այն առաջին անգամ ձայնագրվել է 2014 թվականին, իսկ ձայնասկավառակը դուրս է եկել 2015 թվականին[8], թեև առաջին ձայնագրությունն եղել է 2006 թվականին[9];

Օպերայի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկար սուրբծննդյան ընթրիք» օպերան ամերիկյան Բայարդ հարուստ ընտանիքի պատմությունն է, որը տևում է 90 տարի։ Սուրբծննդյան սեղանի շուրջ, ողջ օպերայի ընթացքում, հերքով հավաքվում և փոխարինում են իրար ընտանիքի տարբեր սերունդներ։ Նրանք քննարկում են իրենց խնդիրները, հարազատների ծնունդներն ու մահերը, ժառանգության ձևակերպումները, իրենց կարիերաները և ամուսնությունները։ Սա ստեղծում է գավառական հարուստ ընտանիքի հանգչող պատմությունը 20-րդ դարի պատմության (Երկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ) ֆոնին։ Գործողության վայրը Բայարդների սեղանատունն է, որը պիեսի սկզբում նորակառույց է։ Պիեսի ավարտին ճասասենյակը դատարկվում է և մնում է միան Էրմենգարդան՝ Բայարդների հեռավոր ազգականը։

Դերերգեր և կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Ձայն Կատարում մարտի 13, 1963[10],դիրիժոր՝ Պաուլ Հինդեմիթ Տալլինի «Էստոնիա» ազգային օպերայի թատրոն, դիրիժոր՝ Կասպար Մյանդ Ամերիկյան սիմֆոնիկ նվագախուբ, դիրիժոր՝ Leon Botstein
Լյուչիա սոպրանո Lorna Haywood Յանե Շևչենկո Camille Zamora
Լյուչիա II սոպրանո Lorraine Santore Կատի Յաանիմյաէ Camille Zamora
Լեոնորա սոպրանո Frances Riley Կռիստել Պյարտնա Kathryn Guthrie
Էմմա Բայարդ, Ռոդերիկի մայր կոնտրալտո Marilyn Zschau Աննալիյզա Պիլակ Sara Murphy
Էրմենգարդա կոնտրալտո Janet Wagner Sara Murphy
Ժենևևա մեցցո-սոպրանո Geraldine McIlroy Յուուլի Լիլ Catherine Martin
Չարլզ տենոր Robert White Օլիվեր Կուուսա Glenn Seven Allen
Ռոդերիկ բարիտոն John Harris Ռաունո ԷլպР Jarrett Ott
Ռոդերիկ II տենոր Clifton Steere Մարտ Մալդիստե Scott Murphree
Սեմ բարիտոն Calvin Coots Անդրես Կյոստեր Jarrett Ott
Բրենդոն բաս Allan Evans Մարտ Լաուր Josh Quinn
Nursemaid մեցցո-սոպրանո Veronica Tyler Կյայա Կրեյցբերգ

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Long Christmas Dinner. Paul Hindemith. Ruth Ziesak — Ursula Hesse von den Steinen — Herman Wallén — Arutjun Kotchinian — Rebecca Martin — Michaela Kaune — Corby Welch — Christian Elsner. Conductor: Marek Janowski. Orchestra/ensemble: Rundfunk-Sinfonieorchester Berlin. ECHO Klassik 2006 within the category «World Premiere Recording of the Year». CD — 84-page booklet. WER 66762.
  • Hindemith: The Long Christmas Dinner. American Symphony Orchestra. Conductor: Leon Botstein. Audio CD (August 3, 2015). Bridge Records, Inc. ASIN: B00ZUNDKC2[11].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]