Կորուսյալները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորուսյալները
Lost

Սերիալի պատկերանշանը
Ժանր Ռոբինզոադա
Դրամա
Առեղծված
Գիտական ֆանտաստիկա
Ստեղծող Ջ. Ջ. Աբրամս
Դեյմոն Լինդելոֆ
Ջեֆի Լիբեր
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Հեռուստաալիք ABC, Հ1 (Հայաստանում)
Եթերաշրջանների քանակ 6
Սերիաների քանակ 121 (Սերիաների ցանկ)
Պրոդյուսեր Ջ. Ջ. Աբրամս
Դեյմոն Լինդելոֆ
Քարլթոն Քյուզ
Ջեք Բենդեր
Բրայան Բարք և ուրիշներ
Ռեժիսոր Ջ. Ջ. Աբրամս
Ջեք Բենդեր
Սթիվեն Ուիլյամս
Փոլ Էդվարդս և ուրիշներ
Սցենարիստ Դեյմոն Լինդելոֆ
Քարլթոն Քյուզ
Ադամ Խորվարթս
Էդվարդ Քիթսիս
Էլիզաբեթ Սարնոֆ և ուրիշներ
Պատկերի ձևաչափ 480i (SDTV)
720p (HDTV)
1080i (HDTV)
Էկրաններին է 22 սեպտեմբերի, 2004թ-ից
23 մայիսի,[1] 2010թ
Սերիայի տևողություն 42-43 րոպե
Կարգավիճակ Ավարտված է
Կայք-էջ IMDb

«Կորուսյալները» (անգլ.՝ Lost), ռոբինզոադա ժանրի ամերիկյան կրոնական[2] հեռուստասերիալ, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների դափնեկիր։ Ֆիլմում պատմվում է Oceanic Airlines (հայերեն՝ Օշեանիկ Էյրլայնս) ավիաընկերության 815 չվերթի՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից ԱՄՆԼոս-Անջելես քաղաք ուղևորվող ինքնաթիռի վթարից հետո Օվկիանիայում հանելուկներով և գաղտնիքներով լի կղզում հայտնված և ողջ մնացած ուղևորների պատմությունը։ Յուրաքանչյուր սերիա իր մեջ ներառում է երկու սյուժե՝ հիմնական և երկրորդկան։ Հիմնական սյուժեն կղզու վրա տեղի ունեցող դեպքերի մասին է։ Երկրորդական սյուժեում պատմվում է տվյալ սերիայի հերոսի՝ կյանքի այլ հատվածում տեղի ունեցած դեպքերը (առաջին երեք եթերաշրջաններում՝ միայն անցյալում, չորրորդ եթերաշրջանում՝ անցյալում և ապագայում տեղի ունեցած դեպքերը)։ Հինգերորդ եթերաշրջանի սերիաները նույնպես երկու սյուժեով են զարգանում, որոնցից մեկը ուղղակի չորրորդ եթերաշրջանի դեպքերի շարունակությունն է, իսկ մյուսի դեպքերը տեղի են ունենում 3 տարի անց ԱՄՆ-ում։ Սերիալը ստեղծվել է Ջ. Ջ. Աբրամսի, Դեյմոն Լինդելոֆի և Ջեֆի Լիբերի կողմից և հիմնականում նկարահանվել է Հավայների Օահու կղզում[3]։ Փորձնական սերիան ցուցադրվել է ABC հեռուսաընկերության եթերում 2004թսեպտեմբերի 22-ին[4] և իր էկրանների առաջ է հավաքել շուրջ 19 մլն․ մարդ[5]։ Այն բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնք ամբողջովին արդեն ցուցադրվել են։ Սերիալի գլխավոր պրոդյուսերներն են Աբրամսը, Լինդելոֆը, Քարլթոն Քյուզը, Բրայան Բարքը, Ջեք Բենդերը և ուրիշներ։ Մեծ դերասանական կազմի և Հավայներում նկարահանման բարձր գնի հետ կապված «Կորուսյալները» հեռուսասերիալն այսօր համարվում է համաշխարհային հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկ սերիալներից մեկը։ Հեռուսադիտողների, ինչպես նաև քննադատների շրջանում հաջողություն ունեցող այս սերիալը միայն առաջին եթերաշրջանի ցուցադրման ժամանակ ԱՄՆ-ում իր շուրջն հավաքեց մոտ 16 մլն․ մարդ[6]։ Այն բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։

2007 թվականի մայիսին հայտարարվեց, որ նախատեսվում է ևս երեք եթերաշրջանների նկարահանում, յուրաքանչյուր եթերաշրջանում՝ 16 սերիա, սակայն հետագայում մտադրությունն վերանայվեց։ Արդյունքում սերիալի վերջին սերիան ցուցադրվեց 2010թմայիսի 23-ին[1]։ Այդ ամբողջ ընթացքում ցուցադրվել է ընդամները 121 սերիա[7]։ Այս պահին ԱՄՆ-ում և Հայաստանում արդեն ցուցադրվել են բոլոր 6 եթերաշրջանները։

«Կորուսյալները» սերիալը մշակութային ֆենոմեն է դարձել։ Սերիալի սյուժեով ստեղծվել են գրական աշխատանքներ, կոմիքսներ։ 2006-ի ամռանը թողարկվել է The Lost Experience համակարգչային խաղը։ Չորրորդ եթերաշրջանի նախօրյակին համացանցում տեղի ունեցավ «Find 815» խաղը։ 2008թփետրվարի 26-ին թողարկվեց Lost: Via Domus խաղը։

Ստեղծման պատմությունը[խմբագրել]

«Կորուսյալները» հեռուստասերիալի ստեղծումը սկսվել է 2004թ․ հունվարից, երբ ABC ընկերության նախագահ Լոյդ Բրաունը ռեժիսոր Ջ. Ջ. Աբրամսին առաջարկեց սերիալ նկարահանել հեռու և անմարդաբնակ կղզում ինքնաթիռի վթարի մասին։ Չնայած իր անվստահությանը, շուտով Աբրամսին սկսեց դուր գալ սերիալի միտքը, և արդյունքում նա սկսեց Դեյմոն Լորենսի հետ սկսեց համատեղ աշխատել մի ունիկալ ոճի սերիալի և դրա հերոսների վրա։ Սերիալի ստեղծումն ժամանակի առումով խիստ սահմանափակված էր։ Սակայն ստեղծողների խումը բավականին ճկուն էր ու փորձառու։ Նրանք առանց տատանվելու փոխում կամ ստեղծում էին սերիալի նոր հերոսներ, որպեսզի դրանք հարմար լինեին այն դերասանների համար, որոնց նրանք ցանկանում էին տեսնել իրենց սերիալում[8]։

Չնայած «Կորուսյալների» փորձնական սերիան քննադատվեց ամբողջ հեռուստատեսային պատմության մեջ ամենաթանկ փորձնական սերիան դառնալու համար, այնուամենայնիվ հետագայում սերիալն դարձավ 2004-ի հեռուստատեսային սեզոնի ամենամեծ առևտրային հաջողություն ունեցող նախագծերից մեկը։ [9]։ Թերևս սերիալի ամենամեծ հաջողությունն «Լավագույն դրամա» անվանակարգում 2005-ի սեպտեմբերին նվաճված «Էմմին» էր։ Այդ ժամանակ «Էմմի» ստացավ նաև Աբրամսը՝ որպես փորձնական սերիայի լավագույն ռեժիսոր։

Սերիալի կառուցվածքը[խմբագրել]

Սերիալն կազմված է վեց եթերաշրջաններից։ Առաջին եթերաշրջանն ունի ընդամենը 24 սերիա, երկրորդը՝ 23, երրորդը՝ 22 (յուրաքանչյուր եթերաշրջանի վերջին սերիաները կրկնապատկված են, իսկ առաջին եթերաշրջանում կրկնապատկված է նաև փորձնական սերիան)։ Մնացած եթերաշրջանները պետք է ավելի կարճ լինեին՝ յուրաքանչյուրում 16-ական սերիա։ Սակայն, 2007թ․ նոյեմբերին սկսված սցենարիստների գործադուլի պատճառով, չորրորդ եթերաշրջանն ունեցավ ոչ թե 16, այլ 14 սերիա։ Փոխարենը հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները պետք է ունենային 17 սերիա, սակայն վերջին եթերաշրջանն ունեցավ ընդամենը 18 մեկժամյա սերիաներ (առաջին և վերջին սերիաներն կրկնապատկված են)։ Արտոնագրված DVD-ներում կրկնապատկված սերիաներն առաձնացնում են։ Այդպիսով, առաջին եթերաշրջանն ունենում է 25, իսկ երկրորդը՝ 24 սերիա։

Սերիաների ձևաչափը[խմբագրել]

Սերիաներն որոշակի կառուցվածք ունեն։ Յուրաքանչյուր սերիա սկսվում է տվյալ սերիայի հետ կապ ունեցող իրադարձությունների ներկայացմամբ, որոնք արդեն ցուցադրված են եղել նախորդ սերիաներում։ Շատ սերիաներ սկսվում են ֆիլմի հերոսներից մեկի՝ խոշոր պլանով նկարահանված աչքի տեսարանով։ Հենց այդ հերոսն էլ տվյալ սերիայում գլխավոր դերն է խաղում։ Սերիալը սկսվում և վերջանում է Ջեք Շեփարդի աչքի տեսարանով։ Լարված րոպեներին պատկերը սևանում է, որից հետո էկրանին է հայտնվում սերիալի փոքր-ինչ լղոզված տարռերով գրված անվանումը (Lost), որն շարժվում է դեպի հեռուստադիտողը։ Սերիալի սկզբում վերնագրերը սովորաբար գրվում են այբբենական կարգով, երբ ցուցադրվում են սերիայի առաջին տեսարանները։ Որոշ սերիաներում վերնագրերը գրվում են մինչև սերիալի անվանման հոլովակի ցուցադրությունը։ Այդ սերիաներում cold open (սկզբի տեսարանները) սովորականից ավելի երկար են։ Յուրաքանչյուր սերիա (բացառությամբ մի քանիսի) սկսվում է մեկ-երկու օրվա իրադարձությունների կրկնությամբ, և շարունակվում է ժամանակ առ ժամանակ տվյալ սերիայում կենտրոնական գործող անձ հանդիսացող հերոսի հիշողությունների (ֆլեշբեքերի) ցուցադրությամբ։ Հաճախ ֆլեշբեքերում հերոսներից մեկի հիշողության վերադարձն է ցուցադրվում («Մայրական ուրախությունը»), հերոսի՝ իր հետ կատարված իրադարձությունների պատմությունը («Ծանոթացեք՝ Քեվին Ջոնսոն») կամ ժամանակի միջով ենթագիտակցության անոմալ տեղափոխությունը («Հաստատունը»երրորդ եթերաշրջանի վերջին սերայում («Հայելու մեջ նայելով») և չորրորդ եթերաշրջանում մեկ այլ հնարք է օգտագործվել՝ սյուժետային հայացք դեպի ապագա (ֆլեշֆորվարդՀինգերորդ եթերաշրջանում հեղինակներն սյուժեի փոխանցման նոր միջոց են ներմուծում՝ զուգահեռաբառ ներկայացվում են երկու ժամանակաշրջաններում (20-րդ դարի 70-ական թվականների և 21-րդ դարի սկզբի) տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ հերոսների մի մասը հայտնվել են անցյալում։ Սակայն վեցերորդ եթերաշրջանի առաջին սերիայում այդ երկու ժամանակաշրջանների պատմություններն հատվում են։ Հեղինակներն սկսում են օգտագործել նոր հնարք՝ այլընտրանքային իրականությունում տեղի ունեցող իրադարձությունների ցուցադրություն, որոնք առաջացել են հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիայի իրադարձություններից հետո։ Սերիաների մեծ մասն ավարտվում է իրադարձությունների անսպասելի շրջադարձով և կտրվում է ամենահետաքրքիր պահերին (այդ հնարքն կոչվում է Քլիֆհենգեր), որից հետո բարձր ձայնի ներքո ցուցադրվում է սերիալի անվանումը, սակայն այն չի շարժվում։ Սերիաների մի մասում էլ խճճված սյուժեից հետո ցուցադրվում է հարցերին մասնակի պատասխան տվող տեսարան, որից հետո էկրանը ուղղակի մթանում է։ Առանձնակի ողբերգական և հուզիչ տեսարաններով ավարտվող սերիաներում սերիալի անվանմանն ուղեկցող բարձր ձայնը բացակայում է, որն ընդգծում է միջադեպի նշանակությունը։

Եթերաշրջաններ[խմբագրել]

Առաջին եթերաշրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորուսյալները (1-ին եթերաշրջան)

Առաջին եթերաշրջանն իր մեջ ներառում է 25 սերիա, որոնք, սկսած 2004թսեպտեմբերի 22-ից, ԱՄՆ-ում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 20։00-ին։ Oceanic 815 չվերթի ինքնաթիռի վթարից հետո ողջ մնացածները ընկնում են թվացյալ անմարդաբնակ կղզի՝ ստիպելով անծանոթներին համագործակցել՝ ողջ մնալու համար։ Նրանց կյանքը վտանգի է ենթարկվում հանելուկային էակների՝ բևռային արջի, ջունգլիներում ձայներ արձակող անհայտ էակի և ոչ բարյացկամ կղզու բնակիչների՝ Ուրիշների կոզմից։ Նրանք ծանոթանում են Դանիել Ռուսո անունով մի ֆրանսուհու հետ, ով ավելի քան 16 տարի առաջ նավաբեկության պատճառով այդ կղզի էր ընկել, և հողի մեջ փորված ու մետաղական դուռ ունեցող հանելուկային բունկեր են գտնում։ Ողջ մնացածների մի մասը որոշում են լքել կղզին լաստով։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորուսյալները (2-րդ եթերաշրջան)

Երկրորդ եթերաշրջանն ներառում է 24 սերիա, որոնք, սկսած 2005թսեպտեմբերի 25-ից, ԱՄՆ-ում և Կանադայում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 21։00-ին։ Հիմնական իրադարձություններն, որոնք տեղի են ունենում աղետից 45 օր անց, ողջ մնացածների և Ուրիշների միջև աճող հակամարտության մասին են։ Շարունակվում է հավատի և գիտության հակադրությունը, որն դառնում է մի քանի սերիաների թեման։ Որոշ հանելուկներ բացահայտվում են, բայց դրանց փոխարեն ի հայտ են գալիս նորերը։ Սերիալում նոր հերոսներ են հայտնվում, որոնց թվում են պոչամասից ողջ մնացածներն ու կղզու մյուս բնակիչները։ Ավելի շատ բան է հայտնի դառնում կղզու անսովոր բնության և ողջ մնացածների անցյալի մասին։ Ողջ մնացածներն հետազոտում են բունկերը և իմանում են DHARMA Initiative-ի և նախագծի հովանավոր Հանսո հիմնադրամի մասին։ Երբ հանելուկային Ուրիշների մասին ճշմարտությունն սկսվում է բացահայտվել, ողջ մնացածների մեկը դավաճանում է իր ընկերներին։ Պարզվում է նաև աղետի պատճառը։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորուսյալները (3-րդ եթերաշրջան)

Երրորդ եթերաշրջանն իր մեջ ներառում է 23 սերիա, որոնք, սկսած 2006թհոկտեմբերի 4-ից, ԱՄՆ-ում և Կանադայում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 21։00-ին։ Որոշակի ընդմիջումից հետո սերիալն կրկին եթեր է դուրս գալիս 2007թփետրվարի 7-ին, ժամը՝ 22։00-ին։ Իրադարձություններն զարգանում են վթարից 69 օր անց։ Ողջ մնացածներն ավելի շատ տեղեկություններ են իմանում կղզու խորհրդավոր պատմության և Ուրիշների մասին։ Ուրիշներից մեկը միանում է ողջ մնացածներին, երբ վերջիններս Ուրիշներից փրկվելու համար լքում են ճամբարը։ Ուրիշների և ողջ մնացածների միջև պատերազմն ու լարվածությունը հասնում են իրենց կիզակետին, և ողջ մնացածներն կարողանում են կապ հաստատել փրկարարների խմբի հետ։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորուսյալները (4-րդ եթերաշրջան)

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորուսյալները (5-րդ եթերաշրջան)

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կորուսյալները (6-րդ եթերաշրջան)

Դերերում[խմբագրել]

815 չվերթի ուղևորները[խմբագրել]

Միջնամաս[խմբագրել]

Դերասան Դեր
Մեթեյու Ֆոքս Ջեք Շեփարդ Ջեք Շեփարդ
Էվանջելինա Լիլի Քեյթ Օսթին Քեյթ Օսթին
Ջոշ Հոլոուեյ Ջեյմս «Սոյեր» Ֆորդ Ջեյմս «Սոյեր» Ֆորդ
Դոմինիկ Մոնգան Չարլի Փեյս Չարլի Փեյս
Թերրի Օ՝Քուին Ջոն Լոք Ջոն Լոք
Նովին Էնդրյուս Սայիդ Ջարահ Սայիդ Ջարահ
Դերասան Դեր
Խորխե Գարսիա Հյուգո Ռեյես Հյուգո Ռեյես
Դանիել Դե Քիմ Ջին Քվոն Ջին Քվոն
Քիմ Յուջին Սուն Քվոն Սուն Քվոն
Էմիլի դե Ռեվին Էլեր Լիթլթոն Էլեր Լիթլթոն
Հարոլդ Պերինո Մայքլ Դուսոն Մայքլ Դուսոն
Մալքոլմ Դեյվիդ Քելի Ուոլթ Լլոյդ Ուոլթ Լլոյդ
Դերասան Դեր
Մեգի Գրեյս Շենոն Ռութերֆորդ Շենոն Ռութերֆորդ
Իեն Սոմերհոլդեր Բուն Կարլայլ Բուն Կարլայլ
Լ. Սքոթ Կոլդուել Ռոուս Նեդլեր Ռոուս Նեդլեր
Մեդիսոն և Փոնո (շներ) Վինսենթ շուն Վինսենթ
Կիլե Սանչեզ Նիքքի Ֆերնանդես Նիքքի Ֆերնանդես
Ռոդրիգո Սանտարո Պաուլո Պաուլո

Պոչամաս[խմբագրել]

«Ուրիշներ»[խմբագրել]

Մնացածները[խմբագրել]

Դերասանների ընտրությունը[խմբագրել]

Երաժշտությունը[խմբագրել]


Նկարահանող խումբը[խմբագրել]

«Կորուսյալները» Հայաստանում[խմբագրել]

Հեռուստասերիալը ցուցադրվոել է Հ1 հեռուստաալիքով, հայերեն կրկնորինակմամբ (դուբլյաժով)։

Քննադատությունները[խմբագրել]

Մրցանակները[խմբագրել]

Սերիալից հետո[խմբագրել]

«Aloha, LOST!» հեռուստաշոուն[խմբագրել]

6-րդ եթերաշրջանի վերջին սերիայի ավարտից անմիջապես հետո ABC ընկերության կողմից ցուցադրվեց հրաժեշտի «Aloha, LOST!» հեռուսատշոուին, որի վարողն էր Ջիմմի Կիմմելը: Դեկորացիաների ներքո և նվագախմբի նվագակցության տակ հեռուստասերիալի դերասանները և ռեժիսորները,ովքեր այդ պահին կրում էին Dharma Initiative - ի հագուստները, հրաժեշտ տվեցին:

«The New Man in Charge» վերջաբանը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ The New Man in Charge

2010թօգոստոսի 24-ին թողարկված Lost: The Complete Collection DVD-սկավառակում, որն իր մեջ ներառում է Կորուսյալների բոլոր եթերաշրջանների բոլոր սերիաները, որպես վերջաբան տեղադրված էր 12 րոպե տևողությամբ «Նոր առաջնորդը» հոլովակը։

Մանրամասներ[խմբագրել]

Ֆիլմում օգտագործված առարկաների աճուրդ[խմբագրել]

Mega Millions վիճակահանությունը[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Forids, Jeff (3 փետրվարի 2010թ․)։ «ABC’s Lost Series Finale Date Announced (5/23)»։ ABC Medianet։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ http://www.webcitation.org/65ISAxP0w։ Վերցված է 2010-03-10։ 
  2. Jeff Jensen (21 հունիսի 2009թ․)։ «'Lost': The cult of 'cult TV' (Part 1)»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ http://www.webcitation.org/65ISBfD6D։ Վերցված է 2009-08-15։ 
  3. «''Lost'': About the Show – ABC.com»։ Abc.go.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ http://www.webcitation.org/65ISD0rKr։ Վերցված է 2010-07-24։ 
  4. Կաղապար:Cite episode
  5. Kissell, Rick (23 սեպտեմբերի, 2004թ․). «ABC, Eye have quite some night (անգլերեն)». Variety. http://www.variety.com/article/VR1117910869?categoryid=14&cs=1. 
  6. «Season Program Rankings from 09/20/04 through 05/19/05»։ ABC Medianet։ June 21, 2005։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ http://www.webcitation.org/65ISDiTD4։ Վերցված է February 3, 2009։ 
  7. «"Lost" set for three more years»։ Variety.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ http://www.webcitation.org/65ISEyO3Z։ 
  8. Abrams, J. J and Lloyd Braun, Lost Season 1 DVD (extras), Buena Vista Home Entertainment, 6 սեպտեմբերի, 2005թ․
  9. Bianco, Robert (26 ապրիլի, 2005թ․). «A good season, with reason (անգլերեն)». USA Today. http://www.usatoday.com/life/television/news/2005-04-26-tv-lookback_x.htm. 

Հղումներ[խմբագրել]