Ջուլիան Բարնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիան Բարնս
Julian Barnes
Ծնվել էհունվարի 19, 1946(1946-01-19)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրԼեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գրական անունDan Kavanagh
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, վիպասան, ակնարկագիր, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող և լրագրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4][5]
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Լոնդոն Սիթիի դպրոց
Ժանրերերգիծանք և դետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներՎերջի նախազգացումը
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինՓեթ Կավանա
Կայքjulianbarnes.com
 Julian Barnes Վիքիպահեստում

Ջուլիան Պատրիկ Բարնս (անգլ.՝ Julian Patrick Barnes, ծնվ. հունվարի 19, 1946(1946-01-19)[1][2][3][…], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, գրաքննադատ, պոստմոդեռնիզմի գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկը։ 2011 թվականին «Վերջի նախազգացումը» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Պատրիկ Բարնսը ծնվել է 1946 թվականի հունվարի 19-ին Անգլիայի Լեսթեր քաղաքում[10][11]՝ ֆրանսերեն լեզվի ուսուցիչների ընտանիքում[10]։ 1957-1964 թվականներին սովորել է Լոնդոն սիթի մասնավոր դպրոցում (անգլ.՝ City of London School), որն ավարտելուց հետո ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Մագդալենա քոլեջը և այնտեղ մասնագիտացել արդի արևմտաեվրոպական լեզուների մեջ[12]։ Ուսման ավարտից հետո աշխատանքի է անցնել «Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարան»-ի (անգլ.՝ Oxford English Dictionary) խմբագրությունում որպես բառարանագիր և այնտեղ աշխատել երեք տարի[12]։ Այնուհետև որպես գրական խմբագիր է աշխատում «New Statesman» և «New Review» պարբերականներում[12]։ 1979-1986 թվականներին «New Statesman», ապա «The Observer» ամսագրերում աշխատում է որպես հեռուստատեսային քննադատ[12]։ Ջուլիան Բարնսն ամուսնացած էր գրական գործակալ Փեթ Կավանայի հետ, ով 2008 թվականին վախճանվեց ուղեղի քաղցկեղից։ Այս ողբերգական իրադարձությունն իր արտացոլումն է գտել 2013 թվականին լույս տեսած հեղինակի «Կյանքի մակարդակները» ստեղծագործությունում[13]։ Բարնսը համոզված աթեիստ է[14]։ Նա հանդես է գալիս էվթանազիակի օրինականացման օգտին[15]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Բարնսի առաջին գրական փորձերը դետեկտիվ բնույթի պատմվածքներ էին, որոնք նա հրապարակում էր Դեն Կավանա կեղծանվամբ։ 1980 թվականին նա լույս է ընծայում իր առաջին վեպը՝ «Մետրոլենդ» վերտառությամբ, որը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության կողմից և արժանանում Սոմերսեթ Մոեմի անվան մրցանակին։ Վեպում պատկերված է 1960-ականների ապստամբների և նիհիլիստների սերնդի ճակատագիրը։ 1989 թվականին հրատարակված «Աշխարհի պատմությունը 10½ մասով» վեպը նշանակալի իրադարձություն է դառնում գրական ասպարեզում։ Այս ստեղծագործությունը գրված է հակաուտոպիայի ժանրում, և արծարծում է մարդկային էությանը, նրա անցյալին, ներկային և ապագային վերաբերող փիլիսոփայական հիմնահարցերը։

Բարնսի ստեղծագործություններին խորթ չէ նաև սիրո թեման, որի լավագույն արտահայտությունն է «Սեր և այլ բաներ» վեպը։

1986 թվականին հրատարակված Բարնսի «Ֆլոբերի թութակը» վեպը նվիրված է ստեղծագործական գործընթացում հեղինակի դերի բացահայտմանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - «Մետրոլենդ» (Metroland)
  • 1982 - «Դրանից առաջ, երբ նա հանդիպենց ինձ» (Before She Met Me)
  • 1984 - «Ֆլոբերի թութակը» (Flaubert's Parrot)
  • 1986 - «Արևին նայելով» (Staring at the Sun)
  • 1989 - «Աշխարհի պատմությունը 10½ մասով» (A History of the World in 10½ Chapters)
  • 1991 - «Ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել» (Talking It Over)
  • 1992 - «Վայրենակերպը» (The Porcupine)
  • 1998 - «Անգլիա, Անգլիա» (England, England)
  • 2000 - «Սեր և այլ բաներ» (Love, etc)
  • 2005 - «Արթուր և Ջորջ» (Arthur & George)
  • 2011 - «Վերջի նախազգացումը» (The Sense of an Ending)
  • 2016 - «Ժամանակի աղմուկը» (The Noise of Time)[16]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - «Լա Մանշից այն կողմ» (Cross Channel)
  • 2004 - «Կիտրոնե սեղանը» (The Lemon Table)
  • 2011 - «Անոթազարկ» (Pulse)

Վավերագրական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 - «Նամակներ Լոնդոնից» (Letters from London)
  • 2002 - «Ցանկանում եմ հայտնել» (Something to Declare)
  • 2003 - «Պեդանտը խոհանոցում» (The Pedant in the Kitchen)
  • 2012 - «Պատուհանի միջով» (Through the Window)
  • 2012 - «Կյանքը գրքի հետ» (A Life with Books)
  • 2013 - «Կյանքի մակարդակները» (Levels of Life)
  • 2015 - «Աչքերը բաց պահել. Ակնարկներ արվեստի մասին» (Keeping an Eye Open: Essays on Art)

Ստեղծագործություններ Դեն Կավանա կեղծանվամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - «» (Duffy)
  • 1981 - «» (Fiddle City)
  • 1985 - «» (Putting the Boot In)
  • 1987 - «» (Going to the Dogs)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - Եվրոպական գրական մրցանակ (Europese Literatuurprijs)
  • 2011 - Քոստա գրական մրցանակ (Costa Book Awards)
  • 2011 - Բուքերյան մրցանակ (Booker Prize)[9]
  • 2011 - Դեյվիդ Կոենի անվան գրական մրցանակ (David Cohen Prize for Literature)
  • 2008 - Սուրբ Քլեմենտ գրական մրցանակ (San Clemente literary prize)
  • 2004 - Արվեստի և գրականության շքանշան (Commandeur de L'Ordre des Arts et des Lettres)
  • 2004 - Եվրոպական գրականության ավստրիական պետական մրցանակ (Österreichischer Staatspreis für Europäische Literatur)[17]
  • 1985 - Ջեֆֆրի Ֆաբերի անվան մրցանակ (Geoffrey Faber Memorial Prize)
  • 1993 - Շեքսպիրյան մրցանակ (Shakespeare Prize)
  • 1992 - Ֆեմինա մրցանակ (Prix Femina Étranger)
  • 1986 - Ամերիկյան ակադեմիայի և արվեստի ու գրականության ինստիտուտի Է. Մ. Ֆորսթերի անվան մրցանակ (E. M. Forster Award from the American Academy and Institute of Arts and Letters)
  • 1981 - Սոմերսեթ Մոեմի անվան մրցանակ (Somerset Maugham Award)[18]

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - «Սեր և այլ բաներ» (Love, etc.), ըստ Ջուլիան Բարնսի «Ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել» վեպի, ռեժիսոր՝ Մարիոն Վերնու (Marion Vernoux)[19]
  • 1997 - «Մետրոլանդ» (Metroland), ըստ Ջուլիան Բարնսի համանուն վեպի, ռեժիսոր՝ Ֆիլիպ Սեյվիլլ (Philip Saville)[20]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter Childs: Julian Barnes (Contemporary British Novelists). Manchester University Press, Manchester 2011. ISBN 978-0-7190-8106-4
  • Sebastian Groes und Peter Childs (Hrsg.)։ Julian Barnes (Contemporary Critical Perspectives). Continuum, London und New York 2011. ISBN 978-1-4411-3008-2
  • Vanessa Guignery: The Fiction of Julian Barnes: A Reader’s Guide to Essential Criticism. Palgrave Macmillan, Basingstoke [u. a.] 2006.
  • Vanessa Guignery und Ryan Roberts (Hrsg.)։ Conversations with Julian Barnes. University Press of Mississippi, Jackson MS 2009. ISBN 978-1-60473-203-0
  • Christoph Henke: Vergangenheitsobsessionen: Geschichte und Gedächtnis im Erzählwerk von Julian Barnes. Wissenschaftlicher Verlag Trier 2001. ISBN 3-88476-480-2 (Teilw. zugl.: Diss., Paderborn, 2000)
  • Frederick M. Holmes: Julian Barnes (New British Fiction). Palgrave Macmillan, Basingstoke [u. a.] 2009. ISBN 978-1-4039-9693-0
  • Merritt Moseley: Understanding Julian Barnes. University of South Carolina Press, Columbia 1997. ISBN 1-57003-140-1
  • Matthew Pateman: Julian Barnes. Northcote House, Horndon 2002. ISBN 0-7463-0978-3
  • Bruce Sesto: Language, History, and Metanarrative in the Fiction of Julian Barnes Lang, New York 2001. ISBN 0-8204-4467-7 (= Studies In Twentieth-Century British Literature 3)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. http://www.nytimes.com/1985/03/10/books/obsessed-with-the-hermit-of-croisset.html
  5. http://www.nytimes.com/1986/12/28/books/barnes-before.html
  6. https://thebookerprizes.com/fiction/backlist/2011
  7. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  8. https://www.theguardian.com/books/2023/apr/15/grantas-best-of-young-british-novelists-meet-the-class-of-23
  9. 9,0 9,1 Ellwood, Pip (2011 թ․ օգոստոսի 14). «Julian Barnes – The Sense Of An Ending». Entertainment Focus. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 Summerscale, Kate (2008 թ․ մարտի 1). «Julian Barnes: Life as he knows it». London: Telegraph. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Interviewed by Denis Campbell. «My Team: Julian Barnes on Leicester City F.C.». London: The Observer. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Julian Barnes Website: Biography of Julian Barnes». Julianbarnes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  13. Morrison, Blake (2013 թ․ ապրիլի 10). «Levels of Life by Julian Barnes- review». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  14. «Maclean's interview: Julian Barnes». Maclean. 2008 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին. «Writer Julian Barnes talks to Kenneth Whyte about his atheism and saints, his parents and what makes for a best death.»
  15. http://www.dignityindying.org.uk/about-us/patrons.html#Julian Barnes
  16. The Noise of Time by Julian Barnes review – how Shostakovich survived Stalin, James Lasdun, The Guardian, London, 22 January 2016. Retrieved 28 January 2016.
  17. «Österreichische StaatspreisträgerInnen für Europäische Literatur». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  18. «Somerset Maugham Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  19. Love, etc. at the Internet Movie Database(անգլ.)
  20. Metroland at the Internet Movie Database(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Բարնս» հոդվածին։