Բուքերյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուքերյան մրցանակ (անգլ.՝ Booker Prize), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ[1]։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։

Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (long list), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (short list) վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։

Բուքերյան մրցանակի չորս դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմարն, Ո. Ս. Նայպոլն ու Ջ. Մ. Կուտզեեն, հետագայում ստացան նաև Նոբելյան մրցանակներ։ 1999 թվականին Ջ. Մ. Կուտզեեն դարձավ առաջին հեղինակը, որ երկրորդ անգամ ստացավ Բուքերյան մրցանակ։ Երկու տարի անց այս ձեռքբերումը կրկնեց ավստրիալացի Պիտեր Քերին։ Կարճ ցանկում ամենաշատն ընդգրկվել է բրիտանացի գրող Այրիս Մյորդոկը, ում վեպերը վեց անգամ անցել են Բուքերյան մրցանակաբաշխության եզրափակիչ։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Վերնագիր Ժանր Ազգություն
1969 Պերսի Հովարդ Նյուբի Դրա համար պատասխան կտաք Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1970 Բեռնիս Ռուբենս Ընտրյալ անդամ Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1971 Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ Կախված վիճակում Պատմվածք Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
1972 Ջոն Բյորջեր G. Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1973 Ջ. Գ. Ֆարել Կրիշնապուրի պաշարումը Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Իռլանդիա Իռլանդիա
1974 Նադին Գորդիմեր Պահպանողականը Վեպ Հարավային Աֆրիկա
Սթենլի Միդլթոն Տոն Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1975 Ռութ Ջաբվալա Տոթ և փոշի Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Գերմանիա Գերմանիա
1976 Դավիդ Սթորի Սևիլ Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1977 Պոլ Սքոթ Մնալ մինչև վերջ Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1978 Այրիս Մյորդոկ Ծով, ծով Փիլիսոփայական վեպ Իռլանդիա Իռլանդիա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1979 Պենելոպա Ֆիցջերալդ Ջրի վրա Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1980 Վիլյամ Գոլդինգ Նավարկության ծեսերը Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1981 Սալման Ռուշդի Կեսգիշերի երեխաները Մոգական ռեալիզմ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1982 Թոմաս Կենելի Շինդլերի տապանը Ինքնակենսագրական վեպ Ավստրալիա Ավստրալիա
1983 Ջոն Մաքսվելլ Կուտզե Միխայել Կ-ի կյանքն ու ժամանակը Վեպ Հարավային Աֆրիկա
1984 Անիտա Բրուքներ Հյուրանոց «Լճի մոտ» Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1985 Քերի Հյույմ Կմախք-մարդիկ Միստիկական վեպ Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
1986 Կինգսլի Էմիս Հին սատանաներ' Կատակերգական վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1987 Պենելոպա ԼԱյվլի Լուսնի վագրը Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1988 Պիտեր Քերի Օսկարն ու Լյուսինդան Պատմավեպ Ավստրալիա Ավստրալիա
1989 Կաձուո Իսիգուրո Օրվա մնացորդը] Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1990 Անտոնիա Բայեթ Տիրապետություն Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1991 Բեն Օքրի Քաղցած ճանապարհը Մոգական ռեալիզմ Նիգերիա Նիգերիա
1992 Մայքլ Օնդատժե Անգլիացի պացիենտը Կանադա Կանադա
Բարի Անսուորթ Սուրբ սով Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1993 Ռոդի Դոյլ Պեդի Կլարկ հա-հա-հա Վեպ Իռլանդիա Իռլանդիա
1994 Ջեյմս Կելման Որքան ուշ է, որքան ուշ Գիտակցության հոսք Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1995 Փեթ Բարքեր Ուրվականների ճամփան Պատերազմական վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1996 Գրեմ Սվիֆթ Վերջին կարգադրությունները Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1997 Արունդատի Ռոյ Մանրուքների աստվածը Վեպ Հնդկաստան Հնդկաստան
1998 Իեն Մաքյուեն Ամստերդամ Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1999 Ջոն Մաքսվելլ Կուտզե Անպատվություն Վեպ Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա
2000 Մարգարեթ Էթվուդ Կույր մարդասպանը Պատմավեպ Կանադա Կանադա
2001 Պիտեր Քերի Կելիի խմբի իրական պատմությունը Պատմավեպ Ավստրալիա Ավստրալիա
2002 Յան ՄԱրտել Պիի կյանքը Ֆանտաստիկական վեպ
արկածային վեպ
Կանադա Կանադա
2003 DBC Պիեռ Վերնոն Աստված Կրտսեր Սև կատակերգություն Ավստրալիա Ավստրալիա
2004 Ալան Հոլինգյորստ Գեղեցկության գիծը Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
2005 Ջոն Բենվիլ Ծովը Վեպ Իռլանդիա Իռլանդիա
2006 Կիրան Դեսաի Սնանկացածների ժառանգությունը Վեպ Հնդկաստան Հնդկաստան
2007 Էնն Էնրայթ Բոլորը հավաքվել են Վեպ Իռլանդիա Իռլանդիա
2008 Արավինդ Ադիգա Սպիտակ վագրը Վեպ Հնդկաստան Հնդկաստան
2009 Հիլարի Մենթել Գայլերի դահլիճը Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
2010 Հովարդ Ջեյկոբսոն Ֆինկլերի հարցը Հումորային վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
2011 Ջուլիան Բարնս Ավարտի նախազգացում Վեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
2012 Հիլարի Մենթել Բերեք մարմինները Պատմավեպ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
2013 Էլեանոր Քաթթոն Լուսատուն Պատմավեպ Կանադա Կանադա
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
2014 Ռիչարդ Ֆլենագան Նեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիս Պատմավեպ Ավստրալիա Ավստրալիա
2015 Մարլոն Ջեյմս Յոթ սպանության համառոտ պատմություն Վեպ Ճամայկա Ճամայկա
2016 Բոլ Բիտի The Sellout Վեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2017 Ջորջ Սոնդերս Լինքոլնը բարդոյում Վեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքերյան միջազգային մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Газета «Книжное обозрение» 2013, № 19

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]