Մարլոն Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարլոն Ջեյմս
անգլ.՝ Marlon James
Marlon james 2014.jpg
Ծնվել էնոյեմբերի 24, 1970 (48 տարեկան)
ԾննդավայրՔինգստոն, Ճամայկա
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of Jamaica.svg Ճամայկա
ԿրթությունՎեստ Ինդիայի համալսարան և Wilkes University?
Ուշագրավ աշխատանքներՅոթ սպանության համառոտ պատմություն և Գիշերային կնոջ գիրքը
ՊարգևներԲուքերյան մրցանակ Silver Musgrave Medal?[1] Ամերիկյան գրամրցանակ և Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակ
Կայքmarlonjameswriter.com
Marlon James (novelist) Վիքիպահեստում

Մարլոն Ջեյմս (անգլ.՝ Marlon James, ծնվ. նոյեմբերի 24, 1970, Քինգստոն, Ճամայկա), ճամայկացի գրող, 2015 թվականին «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարլոն Ջեյմսը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 24-ին Ճամայկայի մայրաքաղաք Քինգստոնում։ 2006 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է Վեստ-Ինդիայի համալսարանը (University of the West Indies), որտեղ ուսումնասիրել է լեզու և գրականություն։ 2007 թվականից դասավանդում է ԱՄՆՄինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում գտնվող Մաքալեսթեր քոլեջում (Macalester College)[2][3]։ Այժմ բնակվում է Մինեապոլիս քաղաքում[4][5]։

2009 թվականին հրատարակել է իր առաջին վեպը, իսկ 2014 թվականին լույս տեսած նրա «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպն գրաքննադատների կողմից ընդունվել է ջերմությամբ և 2015 թվականին արժանացել Բուքերյան մրցանակի[6]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - John Crow's Devil
  • 2009 - «Գիշերային կնոջ գիրքը» (The Book of Night Women)
  • 2014 - «Յոթ սպանության համառոտ պատմություն» (A Brief History of Seven Killings)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - Գրաքննադատների ազգային շրջանակի գրական մրցանակ (National Book Critics Circle Award) «Գիշերային կնոջ գիրքը» վեպի համար[7]
  • 2010 - Դեյթոն խաղաղության գրական մրցանակ (Dayton Literary Peace Prize) «Գիշերային կնոջ գիրքը» վեպի համար[8]
  • 2010 - Մինեսոտայի գրական մրցանակ (Minnesota Book Award) «Գիշերային կնոջ գիրքը» վեպի համար[9]
  • 2013 - Արծաթե Մասգրեյվ մեդալ (Silver «Musgrave Medal») Ճամայկայի ինստիտուտի (Institute of Jamaica) կողմից[10]
  • 2014 - Գրաքննադատների ազգային շրջանակի գրական մրցանակ (National Book Critics Circle Award) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[11]
  • 2015 – Anisfield-Wolf Book Award «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[12]
  • 2015 - Կարիբյան գրականության OCM Bocas մրցանակ (OCM Bocas Prize for Caribbean Literature) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[13]
  • 2015 - Բուքերյան մրցանակ (Man Booker Prize) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[14][15][16][17]
  • 2015 - Կանաչ մեխակ մրցանակ (Green Carnation Prize) «Յոթ սպանության համառոտ պատմություն» վեպի համար[18]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://jis.gov.jm/eight-outstanding-jamaicans-awarded-musgrave-medals/
  2. quote: A professor of literature and creative writing at Macalester College, he divides his time among Minnesota, New York, and Jamaica.
  3. «Marlon James, Assistant Professor English», Macalester College.
  4. Macalester’s Marlon James writes Jamaican epic
  5. Pen Pals with Marlon James
  6. Лауреатом Букеровской премии-2015 стал ямаец Марлон Джеймс
  7. ArtsBeat, "National Book Critics Circle Finalists Are Announced", The New York Times, 23 January 2010.
  8. Dayton Literary Peace Prize - Press Release Announcing 2010 Winners.
  9. "Minnesota Book Awards, Past Finalists and Winners by Year" thefriends.org
  10. «Eight Outstanding Jamaicans Awarded Musgrave Medals»։ Jamaica Information Service։ Վերցված է 5 February 2015 
  11. «National Book Critics Circle Announces Finalists for Publishing Year 2014»։ Critical Mass (NBCC blog)։ 19 January 2015 
  12. The Anisfield-Wolf Book Awards. "Winners by Year"
  13. "Top three books named for 2015 OCM Bocas Prize", NGC Bocas Lit Fest website, 31 March 2015.
  14. "The Man Booker Prize for Fiction 2015 shortlist is revealed", The Man Booker Prize website, 15 September 2015.
  15. Tim Masters, "Man Booker Prize 2015: Marlon James wins for A Brief History of Seven Killings", BBC News, 13 October 2015.
  16. Mark Brown, "Marlon James wins the Man Booker prize 2015", The Guardian, 13 October 2015.
  17. Anita Singh, "Booker Prize 2015 winner Marlon James: 'I almost gave up'", The Telegraph, 14 October 2015.
  18. Natasha Onwuemezi, "Marlon James wins Green Carnation Prize", The Bookseller, 9 December 2015.

Արտաքին հղումենր[խմբագրել | խմբագրել կոդը]