Jump to content

Կաձուո Իսիգուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաձուո Իսիգուրո
անգլ.՝ Kazuo Ishiguro
ճապ.՝ カズオ・イシグロ
Ծնվել էնոյեմբերի 8, 1954(1954-11-08)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրՆագասակի, Ճապոնիա
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ճապոնիա
ԿրթությունՔենթի համալսարան (1979), Արևելյան Անգլիայի համալսարան (1980) և Woking County Grammar School for Boys? (1973)
Ուշագրավ աշխատանքներAn Artist of the Floating World?, Օրվա մնացորդը, When We Were Orphans?, Չթողնես ինձ երբեք, Կլարան և արևը և A Pale View of Hills?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրLondon Cyrenians Housing?
Պարգևներ
ԱմուսինLorna MacDougall?
ԶավակներNaomi Ishiguro?[7]
 Kazuo Ishiguro Վիքիպահեստում

Կաձուո Իսիգուրո (անգլ.՝ Kazuo Ishiguro, ճապ.՝ カズオ・イシグロ, ծնվ. նոյեմբերի 8, 1954(1954-11-08)[1][2][3][…], Նագասակի, Ճապոնիա), ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող։ 2017 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քանի որ ««մեծ զգացմունքային ուժով լի վեպերով բացահայտել է մեր՝ աշխարհի հետ կապող պատրանքային զգացման միջև անդունդը»[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաձուո Իսիգուրոն ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 8-ին Նագասակի քաղաքում՝ օվկիանոսագետ Սիձուո Իսիգուրոյի ընտանիքում[9]։ 1960 թվականին ընտանիքի հետ բնակության է տեղափոխվում Անգլիայի Գիլֆորդ քաղաք։ Այստեղ ապագա գրողի հայրը աշխատում էր Օվկիանոսագրության ազգային ինստիտուտում (National Oceanography Centre)[9][10]։ Դպրոցն ավարտելուց հետո ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի ԱՄՆ և Կանադա։ 1974 թվականին ընդունվում է Քենթի համալսարան (University of Kent) և 1978 թվականին այն ավարտում Անգլերեն լեզվի և փիլիսոփայության բակալավրի աստիճանով[9]։ Այնուհետև սկսում է հաճախել Արևելյան Անգլիայի համալսարանի (University of East Anglia) Մալքոլմ Բրեդբերիի գրողական դասընթացը և 1980 թվականին այն ավարտում Արվեստի մագիստրոսի կոչումով[9][10]։ 1982 թվականին Կաձուո Իսիգուրոն ստանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն[11]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1982 - «Այնտեղ, որտեղ բլուրներ են մառախուղում» (A Pale View of Hills)
  • 1986 - «Անկայուն աշխարհի նկարիչը» (An Artist of the Floating World)
  • 1989 - «Օրվա մնացորդը» (The Remains of the Day)
  • 1995 - «Անմխիթարը» (The Unconsoled)
  • 2000 - «Երբ մենք որբ էինք» (When We Were Orphans)
  • 2005 - «Չթողնես ինձ երբեք» (Never Let Me Go)
  • 2015 - «Թաղված հսկան» (The Buried Giant)
  • 1981 - «Ներածություն 7. նոր գրողների պատմվածքներ» (Introduction 7: Stories by New Writers)
  • 1983 - «Ամառը պատերազմից հետո» (The Summer After the War)
  • 1990 - «Ընտանեկան ընթրիք» (A Family Supper)
  • 2001 - «Գյուղը մթնելուց հետո» (A Village After Dark)
  • 2009 - «Նոկտյուրններ. 5 երաժշտական պատմություն և երեկոյանալը» (Nocturnes: Five Stories of Music and Nightfall)

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1982 - Վինիֆրիդ Հոլթբիի հիշատակի մրցանակ (Winifred Holtby Memorial Prize) «Այնտեղ, բլուրների մառախուղում» վեպի համար[12]
  • 1983 - «Granta» հրատարակչության մրցանակ՝ լավագույն երիտասարդ գրող անվանակարգում (Published in the Granta Best Young British Novelists issue)[13]
  • 1986 - Ուիթբրեդ մրցանակ (Whitbread Prize) «Անկայուն աշխարհի նկարիչը» վեպի համար[12]
  • 1989 - Բուքերյան մրցանակ «Օրվա մնացորդը» վեպի համար[12]
  • 1993 - «Granta» հրատարակչության մրցանակ՝ լավագույն երիտասարդ գրող անվանակարգում (Published in the Granta Best Young British Novelists issue)[14]
  • 1995 - Բրիտանական կայսրության շքանշան (The Most Excellent Order of the British Empire)[12]
  • 1998 - «Արվեստի և գրականության շքանշան» (L'Ordre des Arts et des Lettres)[12]

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 - «Օրվա մնացորդը» (The Remains Of The Day), ռեժիսոր՝ Ջեյմս Ֆրենսիս Այվորի (James Francis Ivory)[15]
  • 2005 - «Սպիտակ կոմսուհին» (The White Countess), ռեժիսոր՝ Ջեյմս Ֆրենսիս Այվորի (James Francis Ivory)[16]
  • 2010 - «Մի բաց թող ինձ» (Never Let Me Go), ռեժիսոր՝ Մարկ Ռոմանեկ (Mark Romanek)[17]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stefanie Fricke: Kazuo Ishiguro. In: Kritisches Lexikon zur fremdsprachigen Gegenwartsliteratur. Edition Text und Kritik, München 2009.
  • Barry Lewis: Kazuo Ishiguro. Manchester Univ. Press, Manchester 2000.
  • Sean Matthews, Sebastian Groes (Hrsg.): Kazuo Ishiguro: Contemporary Critical Perspectives. Continuum, London 2009.
  • Mike Petry: Narratives of Memory and Identity: The Novels of Kazuo Ishiguro. Lang, Frankfurt am Main 1999.
  • Brian W. Shaffer: Understanding Kazuo Ishiguro. Univ. of South Carolina Press, Columbia 1998.
  • Brian W. Shaffer, Cynthia F. Wong (Hrsg.): Conversations with Kazuo Ishiguro. Univ. Press of Mississippi, Jackson 2008.
  • Cynthia F. Wong: Kazuo Ishiguro. 2. Auflage. Northcote House, Tavistock 2005.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. https://thebookerprizes.com/fiction/backlist/1989
  5. Nobel Prize in Literature 2017
  6. https://www.oxfordmail.co.uk/news/17557335.oxford-literary-festival-brings-out-the-stars/
  7. https://books.google.es/books?id=pA97FQFfVwIC&pg=PR12&lpg=PR12&dq=%221992+Daughter,+Naomi,+born+in+March%22&source=bl&ots=bEHc2NZvNl&sig=bWBlKD4BaVQrG5E3gtSWSbAqfCQ&hl=es&sa=X&ved=0ahUKEwj6y-Chk_PYAhWQ6aQKHezJAuoQ6AEIMzAB#v=onepage&q=%221992%20Daughter%2C%20Naomi%2C%20born%20in%20March%22&f=false
  8. правды», Екатерина БЕЛОКОНОВА | Сайт «Комсомольской (2017 թ․ հոկտեմբերի 5). «Нобелевская премия по литературе 2017 досталась Казуо Исигуро». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Barry Lewis (2000). Kazuo Ishiguro. Manchester University Press.
  10. 10,0 10,1 The United Kingdom's international organisation for cultural relations and educational opportunities. «Kazuo Ishiguro». Biography. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  11. Author's bio Granta 43 (1993). p 91
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 British Council. «Kazuo Ishiguro». British Council. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  13. «Granta 7: Best of Young British Novelists». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  14. «Granta 43: Best of Young British Novelists 2». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  15. «Օրվա մնացորդը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. «Սպիտակ կոմսուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  17. «Մի բաց թող ինձ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաձուո Իսիգուրո» հոդվածին։