Վիլյամ Գոլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վիլյամ Գոլդինգ
William Gerald Golding

William Golding 1983.jpg
Վիլյամ Գոլդինգը 1983 թվականին

Ծնվել է սեպտեմբերի 19, 1911
Ծննդավայր Սենտ Կոլամբ Մայնոր
Կոռնուոլ, Մեծ Բրիտանիա
Վախճանվել է հունիսի 19, 1993
Վախճանի վայր Պերանաուրտալ,
Կոռնուոլ, Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն բանաստեղծ
Լեզու անգլերեն
Ազգություն անգլիացի
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կրթություն Բրեյսնոուզ քոլեջ
Նշանակալի պարգևներ Նոբելյան մրցանակ գրականությունում (1983)
Բուքերյան մրցանակ (1980)
link=c:{{{վիքիպահեստումՎիլյամ Գոլդինգ}}} William Golding Վիքիպահեստում

Վիլյամ Ջերալդ Գոլդինգ (անգլ.՝ William Gerald Golding; սեպտեմբերի 19, 1911 - հունիսի 19, 1993), անգլիացի գրող, անգլիացի արդի խոշորագույն արձակագիրներից մեկը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1983թ.), «Ճանճերի տերը» (անգլ.՝ Lord of the Flies, 1954) [1], «Քրիսթըֆըր Մարտինի երկու մահը» վիպակների [1], «Սրաձողը» (անգլ.՝ The Spire‎, 1964) վեպի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Գրեթե քառասունամյա գրական գործունեության արդյունքում Գոլդինգը ստեղծել է 12 վեպ, որոնցից առաջինը՝ «Ճանճերի տերը», 20-րդ դարի հեղինակավոր ստեղծագործություններից մեկն է և համաշխարհային ճանաչում է բերել, էկրանացվել է 1963 թ. ռեժիսոր Փիթեր Բրուկի կողմից։

Կենսագրություն[խմբագրել]

Վիլյամ Ջերալդ Գոլդինգը ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 19-ին Սենտ-Կոլամբ Մայնոր գյուղում (Կոռնուոլ կոմսություն) Ալեք Գոլդինգի ընտանիքում, ով դպրոցի ուսուցիչ էր և մի քանի դասագրքերի հեղինակ։ Իր նախադպրոցական մանկության մասին Վիլյամը պահպանել է քիչ հիշողություններ, ծանոթներ և ընկերներ նա չուներ և շփման շրջանը սահմանափակվում էր ընտանիքի անդամներով և Լիլի դայակով։ Հիշողության մեջ էին մնացել միայն զբոսանքները գյուղի տարածքում, շարունակական ուղևորումները դեպի Կոռնուոլների ծովափ, ինչպես նաև Մալբորոյում «սարսափներով և մթությամբ, կախարդված ընտանեկան առանձնատունը և մերձակա գերեզմաններ»։ Այդ վաղ տարիներին Գոլդինգի մոտ առաջել է բուռն հակում դեպի ընթերցանությունը և մաթեմատիկան։ Տղան սկսել է ինքնաուսուցումը դասականից («Ոդիսևս», Հոմերոս), կարդացել է Ջոնաթան Սվիֆթի, Էդգար Ռայս Բերոուզի, Ժյուլ Վեռնի, Էդգար Ալլան Պոյի վեպերը։ 1921 թվականին Վիլյամը ընդունվում է Մալբորոյի միջնակարգ դպրոց (Marlborough Grammar School), որտեղ իր հայրը՝ Ալեքը, դասավանդում էր բնական գիտություններ[2]։ Այստեղ պատանու մոտ առաջին անգամ գաղափար է ծագում զբաղվել գրական աշխատանքով։ Տասներկու տարեկանում նա հորինում է առաջին գեղարվեստական ստեղծագործությունը, նվիրված արհմիութենական շարժման սկզբնավորման թեմային։ Ծրագրավորված 12 տոմանոց դյուցազներգությունից պահպանվել է միայն առաջին նախադասությունը. «Ես ծնվել եմ Կոռնեուլների դքսությունում 1792 թվականի հոկտեմբերի 11-ին, իմ ծնողները եղել են հարուստ, բայց ազնիվ մարդիկ»։ Ինչպես նշվեց հետո, «բայցի» կիրառումը արդեն շատ բան էր ասում[3]։

1930 թվականին, մեծ ուշադրություն հատկացնելով լատիներենին, Վիլյամ Գոլդինգը ընդունվեց Օքսֆորդի համալսարանի Բռեյզնոուզ քոլեջ (անգլ.՝ Brasenose College), որտեղ հետևելով ծնողների կամքին, որոշեց զբաղվել բնական գիտություններով։ Նրան պահանջվեց 2 տարի, որպեսզի հասկանա ընտրության սխալ լինելը և 1932 թվականին, փոխելով ուսուցման ծրագիրը, կենտրոնացավ անգլերեն լեզվի և գրականության ուսումնասիրման վրա[3]։ Դրա հետ մեկտեղ Գոլդինգը ոչ միայն պահպանեց, այլև զարգացրեց իր մեջ հնության նկատմամբ հետաքրքրություն, հիմնականում նախնադարյան հասարակության պատմության նկատմամբ։ Հենց այդ հետաքրքրությունը (քննադատ Բերնարդ Ս. Օլդսի կարծիքով) իր առաջին լուրջ ստեղծագործությունների գաղափարական հիմքի նախապայման է հանդիսացել։ 1934 թվականին նա երկրորդ աստիճանի դիպլոմով ավարտել է քոլեջը[2]։

Վաղ կյանք[խմբագրել]

Վիլյամը ծնվել է իր տատիկի տանը՝ Կորնվոլում։ [4] Նա մեծացել է Մալբորոյում։ 1930 թվականին Գոլդինգը գնում է Բրասենոս քոլեջ (Օքսֆորդ), որտեղ երկու տարի ուսումնասիրում է բնական գիտություններ, այնուհետև ուսումնասիրում է անգլիական գրականություն։ [5]

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել]

Գոլդինգը ամուսնացել է Էնն Բրուքֆիլդի հետ (վերլուծաբան, քիմիկոս) 1939 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նրանք ունեցել են երկու երեխա։ [4][6]

Մահ[խմբագրել]

1985 թվականին Գոլդինգը և իր կինը տեղափոխվում են Թուլիմարի տուն, որտեղ էլ Գոլդինգը մահանում է սրտի անբավարարությունից 1993 թվականի հունիսի 19-ին։ Նրա որդին՝ Դավիդը դեռ ապրում է հայրական տանը։

Կարիերա[խմբագրել]

1979 թվականին Գոլդինգը ստանում է "Ջեյմս Թեյթ Մեմորիալ" մրցանակը, իսկ 1980 թվականին՝ "Բուքըր" մրցանակը։ 1983 թվականին Գոլդինգը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։

Գրականություն[խմբագրել]

Գոլդինգը "Ճանճերի տիրակալը" վեպում նկարագրում է մի խումբ տղաների, որոնք խրվել են արևադարձային կղզու ծանծաղուտի մեջ և փորձում են վերդառանալ վայրենի ժամանակներ։ 1956 թվականին լույս տեսած "Պինչեր Մարտին" վեպը պատմում է խեղդվող նավագնացի վերջին րոպեին ունեցած պատրանքների մասին։ "Ժառանգները" -ում(1955 թվական) նոր մարդիկ դաժանությամբ և խորամանկությամբ հաղթանակում են ազնվատոհմ ցեղին։ 1967 թվականին գրված "Բուրգ" նովելում գրողը իրար է կապում երեք տարբեր պատմություններ։ Ավելի ուշ գրված նովելներից են "Ակնհայտ խավար"-ը (1979), "Թղթե մարդը" (1984) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 թարգմանվել է հայերեն. Գոլդինգ Վ., Ճանճերի տերը; Քրիսթըֆըր Մարտինի երկու մահը։ Վիպակներ։ Երևան, 1990. 384 էջ։
  2. 2,0 2,1 «The Life of William Golding. Chronology»։ www.william-golding.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-01-26-ին։ http://www.webcitation.org/64z8sQVDa։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13։ 
  3. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named edupaperback
  4. 4,0 4,1 Kevin McCarron, ‘Golding, Sir William Gerald (1911–1993)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004; online edn, May 2006 accessed 13 Nov 2007
  5. Carey, pp. 41, 49
  6. Harold Bloom (2008)։ William Golding's Lord of the Flies; Bloom's modern critical interpretations։ Infobase Publishing, 161–165։ ISBN 0-7910-9826-5։