Անգլիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիական գրականությունը հիմնականում սկսվել է Անգլո-սաքսոնյան ժամանակաշրջանում, որն էլ կոչվում է Հին անգլերեն։ Նորմանների ներխուժումից հետո, 11-րդ դարի վերջում, ձևավորվեց Միջին անգլերենը։ Վաղ շրջանի Ժամանակակից անգլերենը սկսվեց 15-րդ դարի վերջին, զարգացավ ամբողջ աշխարհում՝ շնորհիվ Բրիտանական կայսրության, և տարածվեց ամբողջ աշխարհում 17-րդ դարից սկսած[1]։

Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին անգլիական կամ անգլո-սաքսոնյան գրականությունը գրվել է 5-6 դարերում Կելտական Բրիտանիան նվաճած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի և ֆրիզների ներխուժումից հետո։ Այս ժամանակաշրժանի ընթացքում գրվեցին էպիկական պոեմներ, քարոզներ, Աստվածաշնչի թարգմանություններ, եկեղեցական ներկայացուցիչների կենսագրություններ, իրավական աշխատանքներ, ժամանակագրություններ և հանելուկներ։ Այս ամենից պահպանվել են շուրջ 400 ձեռագրեր։ Վաղ ժամանակաշրջանի Անգլիայի մշակույթում բանավոր անգլերենը շատ ամուր էր և շատ գրական աշխատություններ գրվում էին ներկայացվելու համար։ Շատ հայտնի էին էպիկական պոեմները, որոնցից մի քանիսը պահպանվել են մինչ օրս։ «Բիովուլֆ» (անգլ.՝ անգլ.Beowulf) էպիկական պոեմը ազգային էպոս է համարվում Անգլիայում[2]։

1066 թվականին Նորմանդացիների ներխուժումից հետո անգլո-սաքսոներենն ավելի քիչ օգտագործվեց և ֆրանսերենը դարձավ պառլամենտի,դատարանների և քաղաքակիրթ հասարակության ստանդարտ լեզու։ Այսուհետ նորմանների ղեկավարության ժամանակ ձևավորվեց միջին անգլերենը (1066-1500 թվականներ)։ Այս ժամանակաշրջանում կրոնական գրականությունը վերելք ապրեց:«Կլոր սեղանի ասպետները, Արթուր թագավոր» լեգենդը առաջին պատմական գործն էր[2]։ Միջին անգլերենով Աստվածաշնչի թարգմանությունները նպաստեցին անգլերենը գրական լեզու դառնալուն։

Նոբելյան մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rudyard Kipling (1907): ՄԹ
  • Rabindranath Tagore (1913): Հնդկաստան
  • W. B. Yeats (1923): Իռլանդիա
  • George Bernard Shaw (1925): Իռլանդիա
  • Sinclair Lewis (1930): ԱՄՆ
  • John Galsworthy (1932): ՄԹ
  • Eugene O'Neill (1936): ԱՄՆ
  • Pearl S. Buck (1938): ՄԹ
  • T. S. Eliot (1948): ՄԹ
  • William Faulkner (1949): ԱՄՆ
  • Bertrand Russell (1950): ՄԹ
  • Winston Churchill (1953): ՄԹ
  • Ernest Hemingway (1954): ԱՄՆ
  • John Steinbeck (1962): ՄԹ
  • Samuel Beckett (1969): Իռլանդիա
  • Patrick White (1973): Ավստրալիա
  • Saul Bellow (1976): ԱՄՆ
  • Isaac Bashevis Singer (1978): ԱՄՆ
  • William Golding (1983): ՄԹ
  • Wole Soyinka (1986): Նիգերիա
  • Joseph Brodsky (1987): ԱՄՆ
  • Nadine Gordimer (1991): Հարավային Աֆրիկա
  • Derek Walcott (1992): Արևմտյան Հնդկաստան
  • Toni Morrison (1993): ԱՄՆ
  • Seamus Heaney (1995): Իռլանդիա
  • V. S. Naipaul (2001): ՄԹ
  • J. M. Coetzee (2003): Հարավային Աֆրիկա
  • Harold Pinter (2005): ՄԹ
  • Doris Lessing (2007): ՄԹ
  • Alice Munro (2013): Կանադա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Drabble 1996, p. 323.
  2. 2,0 2,1 Robinson 2001a: ‘Like most Old English poems, Beowulf has no title in the unique manuscript in which it survives (British Library, Cotton Vitellius A.xv, which was copied round the year 1000 AD), but modern scholars agree in naming it after the hero whose life is its subject.’