Վիսլավա Շիմբորսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Վիսլավա Շիմբորսկա
լեհ.՝ Wisława Szymborska
Wisława Szymborska 2009.10.23 (1).jpg
Ծննդյան անուն լեհ.՝ Maria Wisława Anna Szymborska
Ծնվել է հուլիսի 2, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Կուռնիկ, Gmina Kórnik, Poznań County, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել է փետրվարի 1, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[6][1][2][3][4][5] (88 տարեկանում)
Վախճանի վայր Կրակով, Լեհաստան[1]
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, թարգմանիչ և ակնարկագիր
Լեզու լեհերեն[2]
Ազգություն Լեհեր
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Կրթություն Կրակովի համալսարան
Անդամակցություն Polish Academy of Learning, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Կուսակցություն Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ Գրականության Նոբելյան մրցանակ[7][8] Լեհաստանի վերականգնան շքանշանի ասպետ Հերդերի մրցանակ Սպիտակ Արծվի շքանշան Golden Medal for Merit to Culture Գյոթեի մրցանակ Samuel-Bogumil-Linde prize Kościelski Award և Q55111733?
Ամուսին Ադամ Վլոդեկ
Համատեղ ապրող Kornel Filipowicz
Wisława Szymborska Վիքիպահեստում

Մարիա Վիսլավա Աննա Շիմբորսկա[9][10] (լեհ.՝ Wisława Szymborska [viˈswava ʂɨmˈbɔrska], 2 հուլիսի, 1923, Պրովենտ (ներկայում՝ Կուռնիկ) - 1 փետրվարի, 2012, Կրակով[11]), լեհ բանաստեղծուհի, էսսեիստ, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության բնագավառում (1996 թվական)։ Վիսլավա Շիմբորսկային կոչում են «քնարերգության Մոցարտ»[12][13]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսլավա Շիմբորսկան ծնվել է 1923 թվականի հուլիսի 2-ին Պրովենտում (ներկայում՝ Կուռնիկ, Լեհաստան)։ Հոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Տորուն, իսկ 1931 թվականին՝ Կրակով, որտեղ էլ Վիսլավա Շիմբորսկան ապրել ու աշխատել է մինչև իր մահը։ 1939 թվականին, երբ սկսում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Վիսլավա Շիմբորսկան սովորում էր դպրոցում։ 1943 թվականից նա աշխատել է երկաթուղում և կարողացել է խուսափել Գերմանիա տեղափոխվելուց։ Այդ ժամանակ նա նկարազարդում է անգլիալեզու դասագիրք, ինչպես նաև սկսում է ստեղծագործել՝ գրելով պատմվածքներ ու բանաստեղծություններ։

1945 թվականին Վիսլավա Շիմբորսկան ընդունվում է Կրակովի Յագելոնյան համալսարան, որտեղ սովորում է լեհական գրականություն ու սոցիոլոգիա։ 1945 թվականին «Dziennik Polski» օրաթերթում տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Szukam słowa» («Փնտրում եմ բառեր»)։ Հետագա տարիների ընթացքում նրա բանաստեղծությունները տպագրվում են տարբեր թերթերում ու ամսագրերում[13][14]: 1948 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Վիսլավա Շիմբորսկան թողնում է ուսումը։ Նույն թվականին նա ամուսնանում է բանաստեղծ Ադամ Վլոդեկի հետ. նրանք երեխաներ չեն ունեցել և բաժանվել են 1954 թվականին, սակայն ընկերական հարաբերություններ են պահպանել մինչև Վլոդեկի մահը 1986 թվականին[13][15]: 1953-1981 թվականներին Վիսլավա Շիմբորսկան աշխատել է Կրակովում լույս տեսնող «Życie Literackie» գրական թերթում։

1996 թվականին Վիսլավա Շիմբորսկան արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի «քնարերգության համար, որ ծայրահեղ ճշգրտությամբ պատկերում է մարդկային իրականության շրջանակներում էռկա պատմական ու կենսաբանական երևույթները»:

Վիսլավա Շիմբորսկան մահացել է 2012 թվականի փետրվարի 1-ին 88 տարեկան հասակում[13][16]: Նրա օգնականը՝ Միխալ Ռուշինեկը, հաստատել է, որ նա մահացել է քնած ժամանակ[12][17]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսլավա Շիմբորսկայի ստեղծագործությունների առաջին ժողովածուն պատրաստ է եղել 1949 թվականին, սակայն չի հրատարակվել գրաքննության պատճառով, որովհետև չի համապատասխանել «սոցիալիստական գաղափարախոսությանը»: 1952 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Dlatego żyjemy» («Դրա համար էլ ապրում ենք») ժողովածուն։

Իր ստեղծագործություններում Վիսլավա Շիմբորսկան անդրադառնում է փիլիսոփայական ու բարոյական խնդիրների, հավերժականի ու ակնթարթայինի կապին, գոյություն ունեցող ու գոյություն չունեցողի հարցերին։ Նրա երկերին հատուկ են հեգնանքը, որ մոտ է գրոտեսկին, լակոնիկ փոխաբերությունները, բանաստեղծության ռացիոնալ կառուցվածքը։ Նրա շատ ստեղծագործություններ վերաբերում են պատերազմի ու ահաբեկչության թեմային[12][13][18]:

Վիսլավա Շիմբորսկան լեհերեն է թարգմանել ֆիանսիացի բանաստեղծների ստեղծագործությունները։

Վիսլավա Շիմբորսկայի ստեղծագործությունները թարգմանվե են անգլերեն ու եվրոպական այլ լեզուներով, ինչպես նաև արաբերեն, եբրայերեն, ճապոներեն և չինարեն:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dlatego żyjemy (Warszawa: Czytelnik, 1952)
  • Pytania zadawane sobie. Poezje. (Kraków: Wydawnictwo Literackie, 1954)
  • Wołanie do Yeti. Wiersze. (Kraków: Wydawnictwo Literackie 1957)
  • Sól (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1962)
  • Wiersze wybrane (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1964)
  • 101 wierszy (1966)
  • Poezje wybrane (Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1967)
  • Sto pociech (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1967)
  • Wiersze wybrane (1967)
  • Poezje wybrane (1967)
  • Poezje (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1970)
  • Wybór poezji (Warszawa: Czytelnik, 1970)
  • Wszelki wypadek (Warszawa: Czytelnik, 1972)
  • Wybór wierszy (Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1973)
  • Tarsjusz i inne wiersze (Warszawa: Krajowa Agencja Wydawnicza, 1976)
  • Wielka liczba (Warszawa: Czytelnik, 1976)
  • Poezje wybrane II (Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1983)
  • Ludzie na moście (Warszawa: Czytelnik, 1986)
  • Poezje: Poems (լեհերեն և անգլերեն, Kraków: Wydawnictwo Literackie, 1989)
  • Lektury nadobowiązkowe (1992)
  • Wieczór autorski: wiersze (Warszawa: Anagram, 1992)
  • Koniec i początek (Poznań: a5, 1993)
  • Życie na poczekaniu (Kraków: Wydawnictwo Literackie, 1996)
  • Widok z ziarnkiem piasku. 102 wiersze (Poznań: a5, 1996)
  • Sto wierszy — sto pociech (1997)
  • 14 wierszy (Suprasl: Stowarzyszenie «Uroczysko», 1998)
  • Poczta literacka czyli Jak zostać (lub nie zostać) pisarzem (Kraków: Wydawnictwo Literackie, 2000)
  • Wiersze wybrane (Kraków: a5, 2001)
  • Chwila (Kraków: Znak, 2002)
  • Rymowanki dla dużych dzieci (Kraków: a5, 2003)
  • Wiersze (Olszanica: Bosz, [2003]
  • Wiersze wybrane. Wyd. nowe rozszerzone (Kraków: a5, 2004)
  • Dwukropek (2005)
  • Tutaj (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119449048 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC
  4. 4,0 4,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. Polish Nobel winning poet Szymborska dies at 88Reuters.
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1996/szymborska-facts.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Jarosław Malesiński Wspomnienie. mieczewo.com. 2012-02-02. [dostęp 2012-02-11].
  10. Violetta Szostak Szymborscy – burzliwe fortuny obroty gazeta.pl, 2012-02-09. [dostęp 2012-02-11].
  11. Lenta.ru: О высоком: Скончалась лауреат Нобелевской премии поэтесса Вислава Шимборска
  12. 12,0 12,1 12,2 «Polish Nobel winning poet Szymborska dies at 88»։ Reuters։ 1 February 2012։ Վերցված է 1 February 2012 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Nobel Prize-winning poet Szymborska dies aged 88»։ France24։ 1 February 2012։ Վերցված է 1 February 2012 
  14. «Poland Nobel poetry laureate Wislawa Szymborska dies»։ BBC News։ 1 February 2012։ Վերցված է 1 February 2012 
  15. Jolanta Nowaczyk (2009-08-18)։ «Pierwsza dama liryki polskiej - Wisława Szymborska»։ polskiemuzy.pl։ Վերցված է 2012-02-01 
  16. «Dates of birth and death for Wisława Szymborska»։ Rmf24.pl։ Վերցված է 3 February 2012 
  17. «Notice of Wisława Szymborska's death»։ Wiadomosci.onet.pl։ Վերցված է 3 February 2012 
  18. Duval Smith Alex (14 October 2005)։ «A Nobel Calling: 100 Years of Controversy»։ The Independent (UK: Independent Print Limited)։ Վերցված է 26 April 2008։ «1996: The themes in this Polish poet's 16 collections are wide-ranging, though many deal with war and terrorism. Her poem, "The End and the Beginning", reads: "No sound bites, no photo opportunities And it takes years All the cameras have gone To other wars." Szymborska was born in Kórnik, in western Poland, in 1923.» 
  19. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 13 stycznia 2011 r. o nadaniu orderów i odznaczenia — M.P. 2011 nr 32 poz. 384(լեհ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prokop J."Wisława Szymborska, Kraków, 1973;
  • «Wokół Szymborskiej», Poznań, 1995;
  • Потемкин А. Пани Шимборска — Моцарт в поэзии // Эхо планеты. 1996 № 42
  • Шимборская, Вислава Жизнь с бухты-барахты / Пер. с польского Веры Виногоровой. — СПб., 2007.
  • Шимборская, Вислава Избранное / Пер. с польского А. Эппеля. — М.: Текст, 2007. — 303 с. — (Билингва). — 2000 экз. — ISBN 978-5-7516-0708-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]