Կոռնել Ֆիլիպովիչ
Կոռնել Ֆիլիպովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1913[1][2][3] |
Ծննդավայր | Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1990[1][2][3] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կրակով, Լեհաստան |
Գերեզման | Սալվատորի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Անդամակցություն | Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Maria Jarema? |
Համատեղ ապրող | Վիսլավա Շիմբորսկա |
![]() |
Կոռնել Ֆիլիպովիչ (լեհ.՝ Kornel Filipowicz, հոկտեմբերի 27, 1913[1][2][3], Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 28, 1990[1][2][3], Կրակով, Լեհաստան), լեհ արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ։ Լեհաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Յագելոնյան համալսարանում։ 1936-1939 թվականներին եղել է «Nasz Wyraz» ամսագրի խմբագիրը։ 1939 թվականից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Գերմանական օկուպացիայի տարիներին պայքարել է լեհական դիմադրության շարքերում։ Եղել է համակենտրոնացման ճամբարներում (Զակսենհաուզեն, Գրոս-Ռոզեն)։ 1943 թվականին ընդհատակում տասը օրինակով թողարկում է «Mijani» բանաստեղծությունների ժողովածուն, որը պատկերազարդել էր նրա կինը՝ լեհ հայտնի նկարիչ Մարիա Յարեմա։
1947 թվականին լույս է տեսնում նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Krajobraz niewzruszony»: Որպես սցենարիստ սկսել է հանդես գալ 1956 թվականից։
1975 թվականին եղել է «Հուշագիր 59»-ի ստորագրողներից, որով դեմ էր արտահայտվում Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին։ Գիտական դասընթացների ոչ պաշտոնական հասարակական կազմակերպության անդամ էր։ Տպագրվել է «II obieg» թերթում։
1980-1982 թվականներին եղել է Լեհաստանի գրողների միության կրակովի բաժանմունքի փոխնախագահը։ 1989 թվականին մասնակցել է Լեհ գրողների ընկերակցության ստեղծմանը և ղեկավարել կրակովյան մասնաճյուղը։
Թաղված է Կրակովի Սալվատորյան գերեզմանատանը։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոռնել Ֆիլիպովիչը 37 գրքի հեղինակ է։
Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտիհերոսի օրագիրը (վիպակներ), Ե., Սովետական գրող, 1976, 246 էջ։ Թարգմանիչ՝ Ռոզա Ջանոյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 e-teatr.pl (польск.) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123245494 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|