Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն
![]() | |
Ծնվել է | հունվարի 5, 1846[1][2][3][…] |
Ծննդավայր | Աուրիխ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1926[5][3][6][…] (80 տարեկան) կամ սեպտեմբերի 14, 1926[7] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Ենա, Թյուրինգիա, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, համալսարանի պրոֆեսոր և արձակագիր |
Լեզու | գերմաներեն |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան և Հումբոլդտի համալսարան |
Անդամակցություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա |
Աշխատավայր | Ենայի համալսարան, Հարվարդի համալսարան և Բազելի համալսարան |
Պարգևներ | Գրականության Նոբելյան մրցանակ[8][9] |
Զավակներ | Վալտեր Օյքեն |
![]() | |
Rudolf Eucken Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն (գերմ.՝ Rudolf Christoph Eucken, հունվարի 5, 1846[1][2][3][…], Աուրիխ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4] - սեպտեմբերի 15, 1926[5][3][6][…] կամ սեպտեմբերի 14, 1926[7], Ենա, Թյուրինգիա, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի գրող և փիլիսոփա: 1908 թվականին նրան շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ՝ «ճշմրատության նրա անկեղծ փնտրտուքների համար, նրա մտքի թափանցող ուժի և նրա լայն մտահորիզոնի և ոճային այն տաք և հզոր ներակայացման համար որոնց շնորհիվ իր ստեղծագործություններում նա զարգացրել է կյանքի իդեալիստական փիլիսոփայությունը»:
Ծնվել է 1846 թվականի հունվարի 5-ին Աուրիխում: Նրա հայրը՝ Ամո Էյքեն մահացել է, երբ նա դեռ երեխա էր, և նրան միայնակ դաստիարակել է իր մայրը՝ Իդա Մարիան: Նա սովորել է Աուրիխում որտեղ նրա ուսուցիչներից մեկը եղել է դասական բանասեր և փիլիսոփա Լյուդվիգ Վիլհելմ Մաքսիմիլիան Ռոյթերը (1803–1881)[10]: Հետագայում նա իր ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ նրա դասախոսներից է եղել Հերման Լոթցեն, իսկ ավելի ուշ նա սովորել է Հումբոլդտի համալսարանում: Էյքենը դոկտորական է ստացել դասական բանասիրության և անտիկ պատմության բնագավառում Գյոթինգենի համալսարանում 1866 թվականին:
1871 թվականին, այն բանից հետո, երբ հինգ տարի աշխատեց որպես ուսուցիչ Բեռլինի, Հուսումի և Ֆրանկֆուրտի դպրոցներում, նրան նշանակեցին Բազելի համալսարանի փիլիսոփայության դասախոս, այդ պաշտոնում նա փոխարինեց իր նախկին դասախոսներից մեկին՝ Գուստավ Թայշմյուլլերին: Նա աշխատեց այնտեղ մինչև 1874 թվականը մինչև որ նման մի պաշտոն ստանձնեց Ենայի համալսարանում: Նա աշխատեց այնտեղ մինչև 1920 թվականը, 1920 թվականին Էյքենը անցավ թոշակի:
Էյքենը մահացել է՝ 1926 թվականի սեպտեմբերի 15-ին, 80 տարեկան հասակում Ենայում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jens Aden: Rudolf Christoph Eucken: Grundlinien einer neuen Weltanschauung. In Walter Jens (Hrsg.): Kindlers neues Literaturlexikon. 1988 ff., Bd. 5.
- Wolfgang Beutin: Rudolf Eucken. In: Preisgekrönte: Zwölf Autoren und Autorinnen von Paul Heyse bis Herta Müller. Ausgewählte Werke, sprachkritisch untersucht. Peter Lang Verlag, Frankfurt am Main 2012, ISBN 978-3-631-63297-0, S. 55–76.
- Peter Hoeres: Der Krieg der Philosophen. Die deutsche und britische Philosophie im Ersten Weltkrieg. Schöningh, Paderborn 2004, ISBN 3-506-71731-6.
- Michael Schäfer: Kapitalismus und Kulturkrise. Walter Eucken und die Philosophie Rudolf Euckens. In: Swen Steinberg, Winfried Müller (Hrsg.): Wirtschaft und Gemeinschaft. Konfessionelle und neureligiöse Gemeinsinnsmodelle im 19. und 20. Jahrhundert (= Histoire. Bd. 43). Transcript, Bielefeld 2014, ISBN 3-83-7624064, 303−318.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118682555 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Biografie Rudolf Christoph Eucken (German)". Bayerische Nationalbibliothek
- ↑ 6,0 6,1 6,2 Projekt Gutenberg-DE (գերմ.) — 1994.
- ↑ 7,0 7,1 7,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1908/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Chisholm Hugh, ed. (1911)։ «Eucken, Rudolf Christoph»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press
|
- Հունվարի 5 ծնունդներ
- 1846 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 1926 մահեր
- Սեպտեմբերի 14 մահեր
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանացի գրողներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի արձակագիրներ