Խասինտո Բենավենտե
Խասինտո Բենավենտե իսպ.՝ Jacinto Benavente | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1866[1][2][3][4] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[5] |
Վախճանվել է | հուլիսի 14, 1954[6][1][2][7][7][3][4] (87 տարեկանում) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[5] կամ Գալապագար, Մադրիդ, Իսպանիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ և Դրամատուրգիա |
Լեզու | իսպաներեն[6] |
Ազգություն | Իսպանացի |
Քաղաքացիություն | Իսպանիա[8] |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | Դրամատուրգիա և թատրոն |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Պարգևներ | Գրականության Նոբելյան մրցանակ[9][10] Mariano de Cavia Award Hijo Predilecto de Madrid[11] և Q37719162? |
Jacinto Benavente Վիքիպահեստում |
Խասինտո Բենավենտե ի Մարտինես (իսպ.՝ Jacinto Benavente y Martínez,օգոստոսի 12, 1866[1][2][3][4], Մադրիդ, Իսպանիա[5] - հուլիսի 14, 1954[6][1][2][7][7][3][4], Մադրիդ, Իսպանիա[5] և Գալապագար, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ «98 թվականի սերունդ», 1922 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, «փայլուն վարպետության համար, որով նա շարունակում է իսպանական դրամայի մեծանուն ավանդույթները»[12]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1866 թվականի օգոստոսի 12-ին Մադրիդում, բժշկի ընտանիքում: Ընտանիքը շատ կրթված էր և բավականին ունևոր: Նրա հայրը սիրում էր թատրոնը և ուներ լավ տնային գրադարան, բուժել է այդ ժամանակի շատ հայտնի մարդկանց: Մինչև 16 տարեկանը Խասինտոն արդեն գիտեր մի քանի լեզուներ և զբաղվում էր ինքնագործունեությամբ: 1882 թվականին նա ընդունվեց Մադրիդի համալսարան` սովորելու իրավաբանություն: Հոր մահից երկու տարի անց թողեց համալսարանը: Նա բարեկեցիկ կյանք էր վարում և եղել էր այն բուրժուական կազմակերպության անդամը, որը նկարագրում էր իր պիեսների մեծ մասում: Ճանապարհորդություններ է կատարել Անգլիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում: Վերադառնալով Իսպանիա` կրկեսի կազմակերպմամբ է զբաղվել, բայց հետո նվիրվեց թատրոնին:
Բենավենտեի առաջին պիեսների հավաքածուն թողարկվել է 1892 թվականին, առաջին ներկայացումը երկու տարի անց է կայացել: 1899 թվականին դրամատուրգի գլխավորությամբ Մադրիդում բացվեց Գեղարվեստական թատրոն: Այդ թվականին էլ «Գրական կյանք» թերթի խմբագիր դարձավ, որը «1898 թվականի սերունդ»-ի գաղափարներն էր հրապարակում:
1908-1912 թվականներին «Անկողմնապահ» թերթում բաժին էր վարում և զբաղվում գրականության քննադատությամբ:
1912 թվականին դրամատուրգը ընտրվել է իսպանական լեզվի Թագավորական ակադեմիա, իսկ վեց տարի անց` խորհրդարան: Նա պարգևատրվել է Նոբելյան մրցանակով այն ժամանակ, երբ գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ դասախոսություններ էր կարդում:
1920 թվականին դարձավ «Էսպանյոլ» մադրիդյան թատրոնի ռեժիսոր և առաջադրվել է Խորհրդարանի պատգամավորական ընտրություններին, բայց պարտություն է կրում:
1924 թվականին պարգևատրվել է ավելի հեղինակավոր Իսպանիայի Ալֆոնս Իմաստունի Մեծ խաչ մրցանակով և դարձել Մադրիդի պատվավոր քաղաքացի:
1933 թվականին Բենավենտեն մասնակցել է ԽՍՀՄ Ընկերների Միության ստեղծմանը և նույնիսկ ռուս հեղափոխականների կյանքի մասին պիես է գրել: Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մնացել է հանրապետականների կողմում, հաղթանակից հետո Ֆրանկոն Արգենտինա գնաց, բայց մի քանի տարուց վերադարձել է և սկսել պաշտպանել նոր իշխանությունը[13]:
Բենավենտեն ամուսնացած չի եղել: Բայց խոսակցություններ կային, որ նա երիտասարդ տարիքում սիրավեպ է ունեցել մի մարմնամարզուհու հետ[14], ժամանակակից հետազոտողները հակված են այն կարծիքին, որ գրողը համասեռամոլ է եղել[13]:
Բենավենտեն մահացել է Մադրիդում 1954 թվականի հուլիսի 14-ին 88 տարեկանում` գրելով և բեմադրելով 172 պիեսներ:
Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rosas de otoño (1905).
- Los Intereses creados (1907).
- Señora ama (1908).
- El Nietecito (1910).
- La malquerida (1913).
- La ciudad alegre y confiada (1916).
- Campo de armiño (1916).
- Lecciones de buen amor (1924).
- La mariposa que voló sobre el mar (1926).
- Pepa Doncel (1928).
- Vidas cruzadas (1929).
- Aves y pájaros (1940).
- La honradez de la cerradura (1942).
- La infanzona (1945).
- Titania (1946).
- La infanzona (1947).
- Abdicación (1948).
- Ha llegado Don Juan (1952).
- El alfiler en la boca (1954).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Малиновская Н. Р. У истоков «мыльной оперы» // Драматурги — лауреаты Нобелевской премии. — М., 1998. — C. 193—197.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Spanish Biographical Dictionary — Real Academia de la Historia.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118655280 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1922/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0003249123&page=5
- ↑ «1922 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն)։ Նոբելյան հիմնադրամ։ Վերցված է 2008-10-17
- ↑ 13,0 13,1 García Garzón J. I. La paradoja del comediógrafo // ABC
- ↑ Nebot V. Teatro fantástico de Jacinto Benavente en la dramaturgia modernista
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 14 մահեր
- 1954 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Իսպանիայում մահացածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ այբբենական կարգով
- Իսպանացի դրամատուրգներ