Խոսե Էչեգարայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե Էչեգարայ
իսպ.՝ José Echegaray
José Echegaray y Eizaguirre.jpg
Ծնվել է ապրիլի 19, 1832(1832-04-19)[1][2][3][4][5]
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Վախճանվել է սեպտեմբերի 4, 1916(1916-09-04)[6] (84 տարեկանում)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Մասնագիտություն դրամատուրգ, քաղինժեներ, քաղաքական գործիչ, գրող, ճարտարագետ և մաթեմատիկոս
Լեզու իսպաներեն[2]
Ազգություն Իսպանացի
Քաղաքացիություն Իսպանիա
Կրթություն Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Escuela Técnica Superior de Ingenieros de Caminos, Canales y Puertos (Universidad Politécnica de Madrid)
Ժանրեր Դրամատուրգիա և թատրոն
Անդամակցություն Իսպանիայի արքայական ակադեմիա[7], Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[8], Royal Spanish Mathematical Society, Ատենեո դե Մադրիդ[9][10] և Real Sociedad Española de Física y Química
Կուսակցություն Ազատական կուսակցություն
Աշխատավայր Universidad Central
Պարգևներ Գրականության Նոբելյան մրցանակ[1][11][12] Ոսկե գեղմի շքանշանի ասպետ[13] Q34473235?[14] Q37719162? Q35795612? և Q43431094?[15]
Firma de José Echegaray, Blanco y Negro, 07-01-1893.svg
José Echegaray Վիքիպահեստում

Խոսե Էչեգարայ ի Էյսագիռե (իսպ.՝ José Echegaray y Eizaguirre, ապրիլի 19, 1832(1832-04-19)[1][2][3][4][5], Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 4, 1916(1916-09-04)[6], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ, 1904 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Էչեգարայ ի Էյսագիռեն ծնվել է 1832 թվականի ապրիլի 19-ին Մադրիդում, բասկերի ընտանիքում։ Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Մուրսիա՝ Միջերկրական ծովի ափին գտնվող փոքրիկ քաղաք։

Խոսեն բարձրագույն կրթություն ստացել է Մուրսիայի ինստիտուտում, որտեղ դասավանդում էր նրա հայրը՝ լինելով հունարենի պրոֆեսոր։ Սովորելով ինստիտուտում՝ Էչեգարայը տարվեց լատիներենով և հունարենով, սովորեց բնական գիտություններ։ Ավարտել է կրթությունը 14 տարեկանում՝ ստանալով փիլիսոփայական գիտությունների բակալավրի աստիճան, ապա վերադարձել Մադրիդ։ Այստեղ Տեխնիկական ուսումնարանում սովորել է մաթեմատիկա, որն ավարտել է 1853 թվականին։ Ուսումնարանն ավարտելով՝ Էչեգարայը մի քանի տարի աշխատել է ինժեներ, ապա կիրառական և տեսական մաթեմատիկայի դասախոս Տեխնիկական ուսումնարանում։ Ճանաչվել է՝ հեղինակելով մի շարք հոդվածներ և մենագրություններ այդ գիտակարգերի ոլորտում։

Գիտական քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մաթեմատիկայից՝ Էչեգարայը զբաղվում էր նաև երկրաբանության և քաղաքական տնտեսագիտության ոլորտում հետազոտություններով, հետաքրքրվում էր թատերական արվեստով։ Նրա վրա մեծ ազդեցություն էր թողել այն, որ մոտավորապես 1863 թվականին նրա կրտսեր եղբայր Միգելը պիես էր գրել, որը բեմադրվել էր սիրողական թատրոնի բեմում։ Այս իրադարձությունը մեծապես կանխորոշեց ապագա դրամատուրգի հետաքրքրությունների շրջանակը։

1860-ականների կեսերին Էչեգարայը սկսեց մասնակցել Իսպանիայի քաղաքական կյանքին։ 1868 թվականի «Փառավոր հեղափոխության» իրադարձություններից և Իզաբելլա II թագուհու գահընկեցությունից հետո նա զբաղեցրեց հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնը, իսկ մեկ տարի անց՝ առևտրի նախարարի։ 1869 թվականին Էչեգարայը ընտրվեց Իսպանիայի պառլամենտում, որտեղ հետագայում զբաղեցրեց տարբեր պաշտոններ, նրա նախաձեռնությամբ նաև ստեղծվեց Իսպանիայի բանկը։

Գրական գործունԵություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Իսպանիայում Բուրբոնների միապետության վերահաստատումից հետո Էչեգարայը արտագաղթեց Ֆրանսիա։ Այստեղ նա հաստատվեց Փարիզում, որտեղ իրեն ամբողջովին նվիրեց գրական և թատերական հետաքրքրություններին։ Փարիզում նա երկար չմնաց և նույն տարուն վերադարձավ Մադրիդ, որտեղ գրեց իր առաջին պիեսը՝ «Չեկագրքույկը»՝ կիրառելով Այասեկա-ի-Էյսագիր կեղծանունը։

Թողնելով գիտական և քաղաքական գործունեությունը՝ սկսել է զբաղվել միայն դրամատիկական ստեղծագործություններ գրելով։ Էչեգարայը տարեկան միջինը երկու-երեք պիես էր գրում։ Այդ պիեսները հաճախ էին բեմադրվում իսպանական թատրոնների բեմերում՝ բերելով հեղինակին մեծ ճանաչում։

Էչեգարայի 60 պիեսների գրեթե կեսը գրված է բանաստեղծական ձևով, ինչպես օրինակ՝ «Վրիժառուի կինը» ռոմանտիկ դրաման՝ այն առաջին դրաման, որ դրամատուրգին ճանաչում է բերում։ Մեծ հաջողություն է ունեցել նաև «Սուսերի կոթատեղին» պիեսը։ 1877 թվականին Էչեգարայը սկսեց աշխատել «Խելագարություն կամ սրբություն» պիեսի վրա, որի գլխավոր հերոսը խելագար է հայտարարվում միայն այն պատճառով, որ բնավորության անսովոր գծեր ունի՝ ազնվություն, շիտակություն, անկաշառություն։ Պիեսը թարգմանվում է անգլերեն, որից հետո Ջորջ Բեռնարդ Շոուն, կարդալով այն, շատ բարձր է գնահատել Էչեգարայի արվեստը, ասելով, որ իր կարծիքով նա պատկանում է «Ֆրիդրիխ Շիլլերի, Վիկտոր Հյուգոյի դպրոցին՝ նրանց հատուկ կտրուկությամբ, անկեղծ ողբերգականությամբ…»։

Սկսած «Դոն Խուանի որդին» պիեսից՝ Էչեգարայի ստեղծագործությունները ձեռք բերեցին ռեալիստական գծեր։ Նշված պիեսում պարզորոշ կերպով զգացվում է Հենրիկ Իբսենի ազդեցությունը, մասնավորապես նրա «Ուրվականներ» պիեսի։ Քննադատները «Դոն Խուանի որդին» պիեսը քննադատներն ընդունեցին համեմատաբար սառը, և միայն նույն Բեռնարդ Շոուն դրան բարեհաճ արձագանք տվեց՝ նշելով, «…որ «Ուրվականների» սյուժեն ստացավ նոր ազգային մեկնաբանություն, սակայն պահպանեց նախկին բարոյախոսությունը»։

Էչեգարայի ստեղծագործությունների մեջ ամենահայտնին դարձավ «Մեծն Գալիոտո» պիեսը՝ գրված 1881 թվականին։ Դրանում գլխավոր թեման սուտը և զրպարտությունն է, որոնք վնասում են լրիվ անմեղ մարդկանց։ Արվեստաբան Ֆեդերիկո դը Օնիսի կարծիքով՝ «այդ պիեսները… վարպետորեն և տպավորիչ կերպով են արտացոլում ավանդական թեմաները և խնդիրները, որոնք էլ կազմում են դրամայի էությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Shteyn A. Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 8.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 Nobelprize.org
  7. http://www.rae.es/academicos/jose-echegaray
  8. http://www.rac.es/2/2_ficha.php?id=213&idN3=4&idN4=
  9. https://www.ateneodemadrid.com/index.php/El-Ateneo/Presidentes
  10. https://www.ateneodemadrid.com/index.php/El-Ateneo/Presidentes/Jose-Echegaray
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1904/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. http://boe.es/datos/pdfs/BOE//1911/356/A00696-00696.pdf
  14. http://boe.es/datos/pdfs/BOE//1905/076/A01013-01013.pdf
  15. http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0000547014&page=1&search=%22Medalla+Echegaray%22&lang=en

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O locura o santidad, drama en tres actos y en prosa. Madrid, 1877;
  • Shay F. (ed.), Twenty-five Short Plays, 1925;
  • L.A. Modern Spanish Literature, 1929.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]