Կարլ Շպիտելեր
Կարլ Շպիտելեր շվեդ.՝ Carl Friedrich Georg Spitteler | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Carl Friedrich Georg Spitteler |
Ծնվել է | ապրիլի 24, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիստալ, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1924[4][1][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Լյուցերն, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Friedhof Friedental |
Գրական անուն | Carl Felix Tandem[5] և Felix Tandem[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և աստվածաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Ժանրեր | պոեզիա, արձակ և պիես |
Ուշագրավ աշխատանքներ | Unser Schweizer Standpunkt? և Olympian Spring? |
Պարգևներ | |
Ամուսին | Marie op der Hoff? |
![]() | |
![]() |
Կառլ Ֆրիդրիխ Գեորգ Շպիտելեր (շվեդ.՝ Carl Friedrich Georg Spitteler, ապրիլի 24, 1845[1][2][3][…], Լիստալ, Շվեյցարիա[4] - դեկտեմբերի 29, 1924[4][1][2][…], Լյուցերն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի բանաստեղծ, ում Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել 1919 թվականին։ Այս մրցանակին նա հատկապես արժանացել է իր էպիկական «Օլիմպյան գարուն» պոեմի շնորհիվ։ Նրա բանաստեղծությունները և հոռետեսական են և հերոսական։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շպիտելերը ծնվել է 1845 թվականի ապրիլի 24-ին Շվեյցարիայի Լիեստալ քաղաքում։ Նրա հայրը եղել է քաղաքապետարանի աշխատող՝ ֆեդերալ գանձատան քարտուղար 1849 թ.-ից 1856 թվականներին։ Երիտասարդ Շպիտելերը հաճախել է Բազելի գիմնազիումը, որտեղ նրա դասախոսներից են եղել բանասեր Վիլհելմ Վաքերնագերը եւ պատմաբան Յակոբ Բուրքհարդտը։ Սկսած 1863 թվականից Շպիտելերը Ցյուրիխի համալսարանում ուսումնասիրել է օրենք և իրավունք։ 1865 թ.-ից 1870 թվականները նա ուսումնասիրել է աստվածաբանություն նույն հաստատությունում, Հայդելբերգ ում և Բազելում, չնայած երբ նրան առաջարկեցին քահանայի կոչում և աշխատանք, նա հրաժարվեց դրանից։ Կյանքի այդ շրջանում նա հասկացավ, որ նրան ավելի հոգեհարազատ է բանաստեղծությունը, հատկապես էպիկական պոեզիան, այդ իսկ պատճառով էլ նա հետ կանգնեց այն ուղղուց, որի համար նա պատրաստվել էր։
Հետագայում 1871 թվականից սկսած նա աշխատել է Ռուսաստանում որպես ուսուցիչ և մնացել է այնտեղ (այդ ընթացքում որոշ ժամանակ անց է կացրել նաև Ֆինլանդիայում) մինչև 1879 թվականը։ Հետո նա աշխատել է որպես ուսուցիչ Բեռն և Լա Նոյվեվիլ քաղաքներում, այդ ժամանակահատվածում նա նաև աշխատում է որպես ժուռանալիստ Der Kunstwart և որպես խմբագիր Neue Zürcher Zeitung թերթերի համար։ 1883 թվականին Շպիտելերը ամուսնանում է Մարի օփ դեր Հոֆի հետ, որը Լա Նոյվեվիլում եղել է իր աշակերտուհիներից։
1881 թվական Շպիտելերը տպագրեց արձակ ալլեգորիական պոեմ «Պրոմեթևս և Էպիմեթևս», որը նա մակագրեց Կարլ Ֆելիքս Թանդեմ մականունով։ Պոեմի մեջ նա ներկայացրեց իդեալների և դոգմաների հակասությունները, որոնք արտահայտված էին պոեմի երկու առասպելական հերոսների միջոցով։ Պոեմի հենց այս տպագրությունը հետագայում մարազննին ուսումնասիրվել եւ բացատրվել է Կարլ Գուստավ Յունգի կողմից իր «Հոգեբանակն տեսակ» (տպագրված՝ 1921 թ.) աշխատությունում։ Հետագայում Շպիտելերը վերամշակեց եւ փոփոխությունների ենթարկեց պոեմը ու վերահրատարակեց այն Prometheus der Dulder («Պրոմեթեւսի տառապանքները») անունով 1924 թվականին։
1882 թվականին նա հրատարակեց Extramundana (բառացի թարգմանած նշանակում է հասարակից կամ սովորականից անդին) բանաստեղծությունների ժողովածուն։ Շպիտելերը 1885 թվականին վերջնականապես հրաժարվեց ուսուցչի պաշտոնից, և իրեն նվիրեց ժուռնալիստական կարիերային Բազելում։ Սրանից հետո իրար սկսեցին հաջորդել նրա բոլոր մնացյալ աշխատանքները։ 1891 թվականին հրատարակվեց Friedli, der Kalderi պատմվածքների ժողովածուն։ Որտեղ իր իսկ խոսքերով Շպիտելերը ներկայացրել է ռուսական իրականությունը։ «Գրական առակներ» ժողովածուն տպագրվեց 1892 թվականին, իսկ «Բալլադներ» ժողովածուն 1896 թվականին։ Նույն թվականին նաև լույս տեսավ «Լեյտենանտ Կոնրադ» արձակ ստեղծագործությունը, որը պատմում էր հեղինակի սեփական կյանքի պատմությունը։
1900 - 1905 թվականներին գրեց իր «Օլիմպյան գարուն» էպիկական պոեմը, ալեքսանդրյան ոտանավորի տեսքով։ Այս պոեմը ներառելով ֆանտաստիկ, իրական, կրոնական և առասեպալական թեմաներ շարադրում է մարդու և տիեզերքի կապը ու մարդու վերաբերմունքը տիեզերքի հանդեպ։ 1906 թվականին նա հրատարակեց «Պատկեր» կենսագրական վիպակը, որտեղ նա քննարկում էր անգիտակցականի և ինքն իր հետ զրուցելու կարևորությունը։ Մեկ այլ արձակ գործ հրատարակվեց 1907 թվականին «Երկու փոքրիկ միսոջինիսթները» վերնագրով։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա դեմ էր բոլոր այն գերմանախոս շվեյցարացիներին, որոնք օժանդակում էին Գերմանիային, այս առիթով նա գրեց «Շվեյցարիայի դիրքորոշումը» էսսեն։ 1919 թվականին նա պարգևատրվեց գրականության նոբելյան մրցանակով։ Շպիտելերը մահացավ 5 տարի անց 1924 թվականին։
Շպիտելերի գրական ժառանգության մի մասը պահպանվում է Բեռնի գրական արխիվում, իսկ մյուս մասը պահպանվում է Ցյուրիխի կենտրոնական գրադարանում և Լիեստալի Dichter- und Stadtmuseum թանգարանում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prometheus und Epimetheus (1881 թ.)
- Extramundana (1883 թ., 7 տիեզերական առասպելներ)
- Schmetterlinge («Թիթեռնիկներ», 1889 թ.)
- Der Parlamentär (1889 թ.)
- Literarische Gleichnisse («Գրական առակներ», 1892 թ.)
- Gustav (1892 թ.)
- Balladen (1896 թ.)
- Conrad der Leutnant (1898 թ.)
- Lachende Wahrheiten (1898 թ., էսսեներ)
- Der olympische Frühling (1900–1905 թթ., վերահրատարակվել է 1910 թ.)
- Glockenlieder («Խոտի և զանգակի երգերը», 1906 թ.)
- Imago (1906 թ., novel)
- Die Mädchenfeinde («Երկու փոքրիկ միսոջինիսթները», 1907 թ.)
- Meine frühesten Erlebnisse («Իմ ամենավաղ փորձառությունները», 1914 թ., biographical)
- Prometheus der Dulder («Պրոմեթևսի տառապանքները», 1924 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шпиттелер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1919/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Շպիտելեր» հոդվածին։ |
|
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1924 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեյցարացի գրողներ
- Շվեյցարացի բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Շվեյցարացի աստվածաբաններ
- Շվեյցարացի բողոքականներ