Միխայիլ Շոլոխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շոլոխով
Михаил Шолохов
Sholokhov-1938.jpg
Ծնվել է մայիսի 11 (24), 1905
Ծննդավայր Կրուժիլինսկի
Մահացել է փետրվարի 21, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:21|2|0}}) (78 տարեկանում)
Մահվան վայր Վեշյոնսկայա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գործունեություն գրող, հեղինակ և վիպագիր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ՝
Ստալինյան պարգև, «1941—1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում Գերմանիային հաղթանակելու համար» մեդալ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան, I աստիճանի Հայրենական պատերազմի շքանշան և Գրականության Նոբելյան մրցանակ
Անդամություն՝ ԽՍՀՄ Գրողների միություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռուսական Գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա
Կայք mikhailsholohov.ru
Ստորագրություն Sholokhov Signature.jpg

Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (ռուս.՝ Михаил Александрович Шолохов, 1905, մայիսի 24 - 1984, փետրվարի 21), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար։

Ծնվել է գյուղացու ընտանիքում, Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի Կրուժիլին խուտորում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1922-ին մեկնել է Մոսկվա, աշխատել որպես բեռնակիր, որմնադիր, հաշվետար։

Նրա առաջին պատմվածքները տպագրվել են մամուլում ու ամփոփվել «Դոնի պատմվածքներ» և «Երկնագույն տափաստան» ժողովածուներում (1926)։ Դրանք նշանակալից երևույթ էին 20-ականների խորհրդային գրականության մեջ։

1924-ին Շոլոխովը վերադարձել է Դոն և ձեռնամուխ եղել «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի ստեղծմանը, որը հեղինակին ապահովեց համաշխարհային ճանաչում։ Շոլոխովի հաջորդ վեպը «Հերկած խոպանն» է։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շոլոխովը, որպես «Պրավդա»-ի թղթակից, եղել է ռազմաճակատի շատ տեղամասերում, հրապարակել հոդվածներ ու ակնարկներ («Դոնում», «Հարավում», «Կազակները» և այլն)։ Լայն ճանաչման է արժանացել հեղինակի «Ատելության գիտությունը» (1942) հրապարակախոսակամ պատմվածքը։ 1943-44-ին «Պրավդա» և «Կրասնայա Զվեզդա» թերթերում տպագրվել են «Նրանք մարտնչում են հանուն հայրենիքի» վեպի առանձին գլուխներ։

Կյանք և կարիերա[խմբագրել]

Շոլոխովը ծնվել է Ռուսաստանի Կրուժիլին գյուղակում։ Հայրը՝ Ալեքսանդր Շոլոխովը ցածր խավի ներկայացուցիչ էր։ Նա եղել է ագարակատեր, ջրաղացպան, զբաղվել է խոշոր եղջերավոր անասունների վաճառքով։ Մայրը՝ Անաստասիա Չերնիկովան սերում էր ուկրաինական գյուղական ընտանիքից։ Նա այնքան ժամանակ կրթություն չստացավ, մինչև որ հարկ եղավ որդու հետ շփվելու համար ձեռնամուխ լինել կրթվելու։ Շոլոխովը հաճախել է Կարգինի, Մոսկվայի, Բոգուչարի և Վեշենսկայայի տեղի դպրոցները մինչև 1918 թ., երբ միացավ բոլշևիկյան կողմին ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ. նա այդ ժամանակ 13 տարեկան էր։ Հաջորդող տարիները նրա համար անցան պատերազմին մասնակցելով։ Սկսել է գրել 17 տարեկանում։ Իր առաջին գրական ստեղծագործությունը ("Ծննդանշան") վերջացրել է 19 տարեկան հասակում։ 1922 թ. տեղափոխվում է Մոսկվա լրագրող դառնալու նպատակով. նա ինքն էր իր ծախսերը հոգում։ Աշխատել է որպես նավահանգստային բեռնորդ, քարտաշ և հաշվապահ 1922-1924 թվականներին։ Բայց միառժամանակ մասնակցել է գրողների սեմինարներին։ Նրա առաջին տպագիր աշխատանքը երգիծական հոդված էր՝ "Փորձարկում" (1923[1] 1924 թ. Շոլոխովը վերադառնալով Վեշենսկայա, ամբողշովին նվիրվում է ստեղծագործելուն։ Նույն տարում ամուսնանում է Մարիա Գրոմոսլավսկայայի հետ (1901-1992)։ Նրանք ունենում են երկու դուստր և երկու որդի։ Նրա առաջին գիրքը "Դոնի պատմվածքներ"-ն է։ Այստեղ նկարագրված է ռուսական քաղաքացիական պատերազմի և Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում իր հայրենի մարզի մասին պատմվածքներ։ Գիրքը հրատարակվել է 1926 թ.։ "Նախալյոնոկ" պատմվածքի հիման վրա, որը մասամբ իր մանկության մասին էր, ավելի ուշ նկարահանվել է ֆիլմ։ Նույն տարվա ընթացքում սկսում է գրել "Խաղաղ Դոնը", որի համար ստանում է Ստալինի մրցանակը. գիրքը ավարտել է 14 տարում (1926–1940)։ "Խաղաղ Դոնը" դարձավ ամենաշատը ընթերցվող սովետական գիրքը և կարծես սկիզբ դրեց սոցիալական ռեալիզմին։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թ. ստացել է նոբելյան մրցանակ գրականության համար։ Գրքում նկարագրվում է Առաջին Համաշխարհային և ռուսական քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը։ "Հերկած խոպանը" գրել է 28 տարում։ Այս գրքի համար ստացել է Լենինի մրցանակը։ Այն բաղկացած է երկու մասից՝ "Վաղվա սերմերը" (1932) և "Բերքահավաքը Դոնում" (1960)։ "Մարդու ճակատագիրը" կարճ պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Կիսատ է մնացել "Նրանք մարտնչում են հանուն հայրենիքի" վեպը, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ում տեղի ունեցած կռիվների մասին է։ 1930-ականներին նա բազմաթիվ նամակներ էր գրում Ստալինին Դոնի շրջանի կոլտնտեսություններում և սովխոզներում առկա սարսափելի իրավիճակների վերաբերյալ՝ խնդրելով աջակցել ագարակատերներին։ [2] Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Շոլոխովը տարբեր լրագրերի համար հոդվածներ էր գրում սովետական պատերազմական լարումների մասին։ Նա նաև լուսաբանում էր նացիստների կողմից Դոնում կատարած ավերածությունների մասին։ Մայրը մահանում է 1942 թվականին Վեշենսկայայում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում։ Շոլոխովի աշխատանքների ժողովածուները հրատարավել են 8 հատորով 1956-1960 թթ.։

Տեքստերի հեղինակային իրավունք[խմբագրել]

Շոլոխովը մեղադրվում էր իրեն միջազգային հռչակ բերած "Խաղաղ Դոնը" պատմվածքի գրագողության մեջ։ Շոլոխովի քննադատները պնդում էին, որ այն գրել է կազակ և հակաբոլշևիկ Ֆյոդոր Կրյուկովը, ով մահացել էր 1922 թվականին։ [3][4] 1928 թ. սկսված մեղադրանքների պատճառով Շոլոխովը խնդրում է "Պրավդա" թերթի իր իրավունքը պաշտպանելու հարցում։ Նա ներկայացնում է գրքի 3 հատորների ձեռագիր տարբերակները, ինչպես նաև 4-րդ գլխի նախագիծը։ 1929 թ. ձևավորված հատուկ հանձնակազմը հաստատում է գրողի հեղինակային իրավունքները։ Մեղադրանքները շարունակվեցի 1960-ականներին, այս անգամ Ալեքսանդր Սոլժենծինի կողմից։ Հավանաբար Ալեքսանդրը մեղադրում էր Շոլոխովին, քանի որ ցանկանում էր վրեժխնդիր լինել իր վեպի մասին վերջինի արտահայտած վնասակար կարծիքի համար։ [3][4] Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Շոլոխովի արխիվը ոչնչացվեց ռմբակոծության արդյունքում, միայն 4-րդ գլուխը պահպանվեց։ Այն գտնվում էր Շոլոխովի ընկերոջ մոտ (Վասիլի Կուդաշով)։ Սակայն վերջինիս մահից հետո այն անցավ Կուդաշովի այրուն։ Ձեռագիրը հայտնաբերվեց միայն 1999 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից՝ ռուսական կառավարության աջակցությամբ։ Թղթերում նշված է 1920-ական թվականներ։ 605 էջը պատկանում է Շոլոխովի ձեռագրին, իսկ մնացած 285-ը արտագրված են իր կնոջ և քույրերի կողմից։ [5] 1999 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն գրել է Շոլոխովը։ [6]

Սովետական կուսակցություն և սովետական պետական գործունեություն[խմբագրել]

1932 թ. Շոլոխովը միանում է ԽՄԿԿ-ին, իսկ 1937 թ. ընտրվում է Սովետական Միության գերագույն սովետի կողմից։ 1959 թ. նա ուղեկցում է Նիկիտա Խրուշչովին Եվրոպա և Միացյալ Նահանգներ կատարած ճանապարհորդության ժամանակ։ 1961 թվականին դառնում է ԽՄԿԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ։ Երկու անգամ նրան շնորհվել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչում։ Նա ավելի ուշ դառնում է Սովետական գրողների միության նախագահ։

Ժառանգություն[խմբագրել]

Նրան անունով գոյություն ունի աստերոիդ՝ 2448 Շոլոխով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 66-67։