Սվետլանա Շոլոխովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվետլանա Շոլոխովա
Вёшенская. Александр Стручков и Светлана Шолохова..jpg
Սվետլանա Շոլոխովան և գրող Ալեքսանդր Ստրուչկովը Վյոշենսկայա գյուղում, 2011 թվական
Ծնվել էփետրվարի 9, 1926(1926-02-09) (93 տարեկան)
Կարգինսկայա, Բոկովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
ՊարգևներՌուսաստանի մեծ գրական մրցանակ
ՀայրՄիխայիլ Շոլոխով
Svetlana Sholokhova Վիքիպահեստում

Սվետլանա Միխայլովնա Շոլոխովա (ռուս.՝ Светлана Михайловна Шолохова, փետրվարի 9, 1926(1926-02-09), Կարգինսկայա, Բոկովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս գրականագետ, տեքստաբան, Ռուսաստանի մեծ գրական մրցանակի դափնեկիր (2011):

Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Միխայիլ Շոլոխովի ավագ դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Միխայլովնա Շոլոխովան ծնվել է 1926 թվականի փետրվարի 9-ին, Ռուսաստանի Ռոստովի մարզի Կարգինսկայա ստանիցայում։ 1952 թվականին նա ավարտել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ ռուսագետ է։

Աշխատել է Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

10 տարի նվիրել է իր հոր՝ Միխայիլ Շոլոխովի սևագիր ձեռագրերի վերականգնմանը։ Գրող Ալեքսանդր Ստրուչկովի հետ համատեղ հրատարակության է նախապատրաստել Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հեղինակային խմբագրությունը։ Այն լույս է տեսել 2011 թվականին: Գիրքը տպագրվել է այն տեսքով, որը գրել է հեղինակը՝ առանց խորհրդային գրաքննության միջամտությունների, որոնց հետևանքով ստեղծագործությունից դուրս էին մնացել մոտ 2000 բառ, դրվագներ, երկխոսություններ և նույնիսկ գլուխներ[1]։

Սվետլանա Շոլոխովան այժմ ապրում է Վյոշենսկայա ստանիցայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Ալեքսանդր Մակսիմովիչ Տուրկովը (1925-1993), եղել է փոխծովակալ (1964)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]