Էրիկ Կարլֆելդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Կարլֆելդտ
շվեդերեն՝ Erik Axel Karlfeldt
Anders Zorn - Erik Axel Karlfeldt i Zorngårdens matsal (1906).jpg
Ծնվել էհուլիսի 20, 1864(1864-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրFolkärna, Avesta Municipality, Դալարնա, Շվեդիա[2]
Վախճանվել էապրիլի 8, 1931(1931-04-08)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրEngelbrekt church parish, Շվեդիա[2]
ԳերեզմանFolkärna Church
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՇվեդական ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինGerda Karlfeldt?
Համատեղ ապրողAagot Vilhelmine Klaveness?
Commons-logo.svg Erik Axel Karlfeldt Վիքիպահեստում

Էրիկ Աքսել Կարլֆելդտ (շվեդերեն՝ Erik Axel Karlfeldt, հուլիսի 20, 1864(1864-07-20)[1][2][3][…], Folkärna, Avesta Municipality, Դալարնա, Շվեդիա[2] - ապրիլի 8, 1931(1931-04-08)[1][2][3][…], Engelbrekt church parish, Շվեդիա[2]), շվեդ բանաստեղծ, որը 1931 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի «պոեզիայի համար»[6] (հետմահու)[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միջին Շվեդիայի Դալեկարլի մարզի Ֆոլկերնա գյուղակում։ Նրա նախնիներն զբաղվել էին ֆերմերությամբ։ Էրիկի հայրը՝ Էրսոն Կարլֆելդտը, ինքնուս իրավաբան էր։ Բանաստեղծի մանկությունն անհոգ էր։ Ուփսալայի համալսարան ընդունվելուց որոշ ժամանակ անց հայրն արագ սնանկացավ. նա վաճառեց ընտանեկան Թոլֆմանսգորդեն կալվածքը և շուտով մահացավ։ Ուսանող Էրիկ Կարլֆելդտն սկսել է գումար վաստակել մասնավոր պարապմունքներով և համալսարանն ավարտել միայն 1902 թվականին։ Ուսուցիչ աշխատել է մեկ տարի, ապա գրադարանավարի աշխատանք ստացել Ստոկհոլմի Գյուղատնտեսական ակադեմիայում։

Սեփական վեց բանաստեղծական ժողովածուներից առաջինը Կարլֆելդտը հրատարակել է 1895 թվականին։ Այն կոչվում էր «Վայրի բնության և սիրո մասին երգեր»։ Ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծությունները, ինչպես նաև նրա մնացած գործերը, պատկերում են բանաստեղծի հայրենի Դալեկարլի գեղջկական կյանքը, որոնց երբեմն հավելում է նաև միստիկ երանգներ։ Կարլֆելդտի քնարերգությունը տարբերվում է ազգագրական կոնկրետությամբ և խոր քնարերգական ոգով։

Դրան հաջորդել են երկու բանաստեղծական ժողովածուները՝ «Ֆրիդոլինի երգեր» և (1898) և «Ֆրիդոլինի վայելքների այգին» (1901)։ Ֆրիդոլինը քնարական հերոսի անունն է, որի ներքո հանդես էր գալիս հեղինակը։ Ֆրիդոլինը կիսագյուղացի է և մասամբ բանաստեղծ, որն իրեն բնութագրում է մարդ, որը «գեղջուկների հետ խոսում է հասարակ ժողովրդի լեզվով, իսկ կրթված մարդկանց հետ՝ լատիներենով»։

Կարլֆելդտն արձակագիր չէր, բայց հազվադեպ ստեղծագործել է նաև արձակ։ Նրա հազվագյուտ արձակ ստեղծագործությունների են շվեդ բանաստեղծ Գուստաֆ Ֆրեդինգի դամբանականը, որը մահացել էր 1911 թվականին, և 1930 թվականի Նոբելյան մրցանակի հանձնման ճառը Սինքլեր Լյուիսին։

1916 թվականին ամուսնացել է Գերդա Հոլմբերգի հետ, որը նրանից փոքր էր քսան տարով, ունեցել են երկու երեխա։ Կարլֆելդտը հանկարծակի մահացել է 1931 թվականին, իսկ նրան մահից վեց ամիս անց Շվեդական ակադեմիան քվեարկել է՝ նրան գրականության Նոբելյան մրցանակ տալու համար։ Ակադեմիայի որոշումը դժգոհություն է առաջացրել, հատկապես Շվեդիայում։ Նոբելյան ֆոնդի կանոնադրության 4-րդ բաժնի[8] համաձայն թույլատրվում է հետմահու պարգևատրում այն դեպքում, եթե թեկնածուն առաջադրվել է մինչև մահը։ Արդյունքում Կարլֆելդտի ընտանիքին փոխանցվեց Նոբելյան մրցանակը։

Ներկայումս սակայն Կարլֆելդտի գործերը Շվեդիայի սահմաններից դուրս ոչ մեկին ծանոթ չեն, նրա բանաստեղծությունները անհասանելի են, քննադատները գրեթե դրանց ուշադրություն չեն դարձնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]