Բորիս Պաստեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Պաստեռնակ
ռուս.՝ Борис Леонидович Пастернак
Ծննդյան անունռուս.՝ Борис Исаакович Постернак[1]
Ծնվել էհունվարի 29 (փետրվարի 10), 1890[2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էմայիսի 30, 1960(1960-05-30)[3][4][5][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՊերեդելկինո, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, դրամատուրգ, դաշնակահար և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Մարբուրգի համալսարան (1912), Մոսկվայի պետական համալսարան (1913) և Մոսկվայի կայսերական համալսարան (1912)
Գրական ուղղություններֆուտուրիզմ
Ուշագրավ աշխատանքներԴոկտոր Ժիվագո
Պարգևներ
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Գրականության Նոբելյան մրցանակ[6][7]
ԱմուսինԶինաիդա Պաստեռնակ և Եվգենյա Պաստեռնակ
Համատեղ ապրողOlga Ivinskaya?
ԶավակներԵվգենի Պաստեռնակ
Изображение автографа
Բորիս Պաստեռնակ Վիքիքաղվածքում
 Boris Pasternak Վիքիպահեստում

Բորիս Պաստեռնակ (ռուս.՝ Борис Пастернак, հունվարի 29 (փետրվարի 10), 1890[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 30, 1960(1960-05-30)[3][4][5][…], Պերեդելկինո, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պոետ, գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1958)։ Պաստեռնակի ստեղծագործությանը բնորոշ է բանաստեղծական բարձր կուլտուրան։ Նրա քնարերգությունը բնության հավերժական գաղտնիքների բանաստեղծական բացահայտումն է, իսկ ամբողջ ստեղծագործական ուղին համապատասխանում է ամեն ինչի «բուն էությանը» հասնելու իր իսկ բանաձևին։

Կյանքը և ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1890 թվականի փետրվարի 10-ին Մոսկվայում՝ նկարիչ Լեոնիդ Պաստեռնակի և դաշնակահարուհի Ռոզալիա Կաուֆմանի ընտանիքում։

1901 թվականի օգոստոսին ընդունվել է գիմնազիա՝ ավարտելով այն 1908 թվականի մայիսին ոսկե մեդալով։ Նույն թվականի օգոստոսին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1909 թվականի մայիսին տեղափոխվել է պատմափիլիսոփայական ֆակուլտետի փիլիսոփայության բաժին։ 1912 թվականի մայիսից օգոստոս ամիսներին եղել է Գերմանիայում։ Ամառային կրթաշրջանը անց է կացրել Մարբուրգի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում՝ ուսումնասիրելով նեոկանտականության մարբուրգյան դպրոցի փիլիսոփաներին։ Սովորել է պրոֆեսոր Հերման Կոհենի մոտ։ 1912 թվականի օգոստոսին երկու շաբաթով մեկնել է Իտալիա։ 1913 թվականի մայիսին ավարտել է համալսարանը՝ ստանալով Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության թեկնածուի գիտական աստիճան։ Եղել է «Ցենտրիֆուգա» գրական խմբի անդամ։ 1913 թվականի դեկտեմբերին հրատարակել է «Երկվորյակը ամպերում» վերնագրով բանաստեղծությունների առաջին գիրքը։ 1917 թվականին հրատարակվել է «Պատնեշների վրայով», ապա՝ «Քույր իմ` կյանք» (1922), «Թեմա և վարիացիաներ» (1923), բանաստեղծությունների ժողովածուները։

1920-ական թվականներին գրում է «Վսեմ հիվանդություն» (1924), «Ինը հարյուր հինգ թվական» (1925-1926) և «Լեյտենանտ Շմիդտ» (1926-1927) պոեմները։

1931 թվականին լույս է տեսնում ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեի հիշատակին նվիրված «Պահպանագիր» ինքնակենսագրական վիպակը։

Պաստեռնակը թարգմանել է Վ. Շեքսպիրի պիեսները, Յո. Վ. Գյոթեի «Ֆաուստ»-ը, Հ. Սաքսի, Պ. Շելիի, Ջ. Քիթսի, Պ. Վեռլենի, Շ. Պետեֆիի բանաստեղծություններից։

1930-ական թվականներից սկսած թարգմանել է վրաց բանաստեղծների (Ն. Բարաթաշվիլի, Ա. Ծերեթելի, Գ. Լեոնիձե, Տ. Տաբիձե, Ս. Չիքովանի, Պ. Յաշվիլի) գործերը։ Հայ բանաստեղծներից թարգմանել է Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Աշոտ Գրաշու ստեղծագործություններից։

1943 թվականի հունիսին լույս է տեսնում «Վաղ գնացքներով» ժողովածուն։ 1945 թվականի ամռանը հրատարակված «Բանաստեղծությունների և պոեմների ընտրանի» գիրքը դառնում է բանաստեղծությունների վերջին գիրքը, որ հրատարակվում է Պաստեռնակի կենդանության օրոք։

1945 թվականի վերջից սկսում է գրել «Դոկտոր Ժիվագո» վեպը։ 1958 թվականի հոկտեմբերի 23-ին Պաստեռնակին շնորհվում է գրականության Նոբելյան մրցանակ[8]՝ «Ժամանակակից քնարական պոեզիայում նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև ռուսական հզոր էպիկական ավանդույթները շարունակելու համար»։ Պաստեռնակը, սակայն, Խորհրդային Միության կառավարության ճնշման տակ հրաժարվում է մրցանակից։

1957 թվականի նոյեմբերին Միլանում իտալերեն թարգմանությամբ առաջին անգամ հրատարակվում է Պաստեռնակի[9] «Դոկտոր Ժիվագո» վեպը։

1960 թվականի մայիսի 30-ին մահանում է Պերեդելկինոյում։

Պաստեռնակի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստեռնակի բանաստեղծությունները և «Դոկտոր Ժիվագո» վեպը թարգմանվել են հայերեն[10]։ Պաստեռնակի ստեղծագործությունները հայերեն հնչել են Գևորգ Էմինի, Վահագն Կարենցի թարգմանությամբ։ 1985 թվականին «Սովետական գրող» հրատարակչությունը լույս ընծայեց ռուս բանաստեղծի ժողովածուն։ Ավելի ուշ հայերենով լույս տեսավ «Դոկտոր Ժիվագո» վեպը՝ Սուրեն Խաչատրյանի թարգմանությամբ (Եր., «Սովետական գրող», 1990 թ.)։

Հայերենով նրա գործերի վերջին թարգմանությունը լույս է տեսել 2010 թվականին, «Նաիրի» հրատարակչությունում՝ բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի թարգմանությամբ։ 200 էջանոց ժողովածուն ընդգրկում է Պաստեռնակի ստեղծագործական տարբեր շրջանների բանաստեղծություններ, որոնք զետեղված են 9 բաժիններում՝ խորագրված ըստ համապատասխան գրքերի՝ «Արգելքներն ի վեր» (1914-1916), «Կյանք՝ իմ քույր» (1917), «Թեմաներ և վարիացիաներ» (1916-1922), «Երկրորդ ծնունդ» (1930-1931), «Վաղորդյան գնացքներով» (1936-1944), չափածո գործեր՝ «Դոկտոր Ժիվագո» վեպից (1946-1953), «Երբ օրն է բացվում» (1956-1959)։ Ստեղծագործական վաղ շրջանից (1912-1914) ընտրված է չորս, ևս 2 տասնյակ բանաստեղծություն տարբեր տարիների գրվածքներից (1916-1957)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЦГА Москвы, ОХД до 1917, ф. 2372, оп. 1, д. 37, л. 15 (запись № 47) — 1917.
  2. 2,0 2,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Пастернак Борис Леонидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1958/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. Архив Фонда Нобеля
  9. «Lettre du prix nobel de littérature au journal la pravda». perspective.usherbrooke.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. Բանաստեղծություններ / Բ. Պաստեռնակ; Թարգմ. և վերջաբ. հեղ.՝ Հ. Թամրազյան; Գրախոս.՝ Լ. Մկրտչյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 166 էջ։
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ / Բ. Պաստեռնակ; Թարգմ. և վերջաբ. հեղ.՝ Հ. Թամրազյան; Գրախոս.՝ Լ. Մկրտչյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 166 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են