Ֆաուստ (ողբերգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաուստ
գերմ.՝ Faust
Տեսակգրական ստեղծագործություն և ստեղծագործությունների շարք
Ժանրողբերգություն[1]
Ձևպիես
ՀեղինակՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1774
ԿերպարներMephistopheles?, Heinrich Faust? և Margarete?
Հրատարակվել է1808 և 1832
ՆախորդUrfaust? և Q110898949?
ՎիքիքաղվածքՖաուստ
 Faust (Goethe)

«Ֆաուստ» (գերմ.՝ Faust. Eine Tragödie, ավելի հայտնի է «Ֆաուստ» վերնագրով), ողբերգություն, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։

«Ֆաուստ» ողբերգության մտահղացման վրա Գյոթեն աշխատել է ավելի քան վաթսուն տարի։ Ողբերգության առաջին մասը (գերմ.՝ Faust: der Tragödie erster Teil) գրվել է դեռևս 1790֊ական թվականներին, որը հեղինակը ավարտին է հասցրել 1806 թվականին և հրատարակել է երկու տարի անց։ Սակայն ամեն վերահրատարակմանը Գյոթեն վերանայել է գրվածքը (հեղինակի կենդանության օրոք վերջին անգամ առաջին մասը հրատարակել է 1828 թվականին)։ Ողբերգության երկրորդ (գերմ.՝ Faust: der Tragödie zweiter Teil) հատվածի վրա հեղինակն աշխատել է իր կյանքի վերջին տարիներին, որը լույս է տեսել Գյոթեի մահվանից հետո՝ 1832 թվականին։ 1886 թվականին հայտնաբերվել են Գյոթեի երիտասարդության տարիների մշակումները՝ արված 1772֊1775 թվականներին։ Շնորհիվ բանաստեղծական յուրօրինակ ռիթմի և երաշժտականության՝ «Ֆաուստ»֊ը գերմանական գրականության գագաթներից մեկն է համարվում։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ՝ Էժեն Դելակրուա։Ֆաուստ

Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։

Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ է, քանի որ հանդիսատեսի մեծ մասը ի վիճակի չի այն գնահատել։ Դրա փոխարեն հանդիսատեսի գլխին պետք է լցնել այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկնում, և քանի որ նա դրա իմաստն էլ չի հասկանա, պետք է զարմացնել նրան մտքի շարադրանքի բացակայութամբ։

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբերգության գործողությունը սկսվում է երկնքում, որտեղ չար ոգի Մեֆիստոֆելեսը Աստծո հետ պայման է կնքում, որ Ֆաուստը չի կարողանա փրկել իր հոգին։

Պրոֆեսոր Ֆաուստը, ով իր հետազոտություններով մեծ բարիքներ է ստեղծել մոտակա գյուղերի բնակիչների համար, բավարարված չէ այն գիտելիքներով, որը նա կուտակել էր տարիների ընթացում՝ բազմաթիվ գրքեր կարդալով։ Գիտակցելով, որ տիեզերքի արարման գաղտնիքների հասու չէ մարդկային մտքին, հուսահատությունից ինքնասպանության փորձ է կատարում՝ թույնով լի սրվակը շուրթերին մոտեցնելով։ Եվ միայն Ավետարանական եկեղեցու զանգերի ղողանջն է նրան ստիպում հետ կանգնել այդ որոշումից։

Իր աշակերտ Ռիխարդ Վագների հետ քաղաքում զբոսնելու ժամանակ Ֆաուստը հանդիպում է մի շան, որին իր հետ տուն է տանում։ Շունը Ֆաուստի բնակարանում կերպարանափոխվում է՝ դառնալավ Մեֆիստոֆելեսը։

Ֆաուստը և Վագները քաղաքում զբոսնելիս

Չար ոգին մի շարք գայթակղություննեից զատ խոստանում է հին գիտնականին կրկին վերապրել կյանքի իրեն լքած բերկրանքը։ Բայց Ֆաուստը պետք է փոխհատուցեր՝ խոստանալավ նրան իր հոգին։ Դաշինքը ամրապնդելով արյամբ՝ Ֆաուստը սկսում է իր ճամփորդությունը՝ թափառականի շորեր հագած։ Միապաղաղ կյանքից հետո նա հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում լիարժեք կյանքը։

Իրենց արկածների փնտրտուքով Ֆաուստն ու Մեֆիստոֆելեսը հասնում են Լայպցիգ։ Աուերբախի մառաններում չար ոգին զարմացնում է ուսանողներին՝ սեղանի անցքի միջից գինի բխեցնելով։ Նա հակառակում է Ֆաուստի՝ Մարգարիտա անունով անմեղ աղջկա հետ մերձեցման ցանկությանը, որովհետև այդ ցանկությունը միայն մարմնական բավարարում կտար նրան։

Ֆաուստի և Մարգարիտայի հանդիպումը կազմակերպելու համար Մեֆիստոֆելեսը մտերմանում և շահում է աղջկա հարևանուհի Մարթայի վստահությունը։ Ֆաուստը իր ցանկությունները բավարարելու համար համոզում է Մարգարիտային՝ մորը քնեցնել իր մոտ եղած քնաբերի միջոցով։ Վերջինս քնաբերի մեծ չափաբաժնի պատճառով մահանում է։ Այդ դեպքերից հետո Մարգարիտան իմանում է իր հղիության մասին։ Պատվազրկված աղջկա եղբայրը՝ Վալենտինը, կանչում է Ֆաուստին մենամարտի։

Մենամարտի ժամանակ Վալենտինին սպանելով՝ ճամփորդները լքում են քաղաքը, և Ֆաուստը մոռացության է մատնում Մարգարիտին այնքան ժամանակ, մինչև հանդիպում է Մարգարիտի ուրվականին ուրվականների գիշերային հանդիպման տոնի ժամանակ։ Ուրվականը հայտնվում է նրան Վալպուրգյան գիշերը որպես մարգարեական տեսիլք։ Նրա վզին կար կարմիր, բարակ գիծ, և նուրբ ոտնամաններ հագին։ Մեֆիստոֆելեսին հարցուփորձ անելուց հետո Ֆաուստը տեղեկանում է, որ իր սիրեցյալ Մարգարիտը զնդանում սպասում է դատավճռի կատարմանը. նա խեղդամահ էր արել իր և Ֆաուստի դստերը։ Ֆաուստը շտապում է զնդան՝ Մարգարիտին օգնելու, ում գիտակցությունը պարբերաբար մթագնում էր, և առաջարկում է նրան փախուստ։ Սակայն աղջիկը հրաժարվում է ընդունել անմաքուր և սև ուժի օգնությունը և մնում է զնդանում՝ սպասելով պատժի կատարմանը։ Մեֆիստոֆելեսին հակառակ Աստված կայացնում է աղջկա հոգին փրկելու և դժոխքի տառապանքներից ազատելու որոշում։

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելին դե Մորգանի կտավը։ Հեղինե

Ողբերգության երկրորդ հատվածը իրենից ներկայացնում է բանաստեղծափիլիսոփայական մեծ գաղափարախոսություն՝ հագեցած ծածկագրված սիմվոլներով, միստիկական զգացողություններով և անհասկանալի հանելուկներով։ Համաշխարհային գրականության[2] մեջ դժվար է գտնել այսպիսի բարդություն ունեցող մեկ այլ ստեղծագորխություն։

«Ֆաուստը և Մարգարիտան»։ Կարճամետրաժ ֆիլմ 1900 թվականի արտադրություն.

«Ֆաուստ»֊ի այս մասը շատ ավելի դրվագային է, քան նախորդը։ Այն կազմված է հինգ արարներից, որոնցից յուրաքանչյուրն ունի անկախ ֆաբուլաներ։ Գործողությունները տեղափոխվում են անտիկ դարաշրջան, որտեղ Ֆաուստը ամուսնանում է չքնաղ Հեղինեի հետ։

Ֆաուստը և Մեֆիստոֆելեսը ծանոթանում են կայսեր հետ և ձեռնարկում են մի շարք միջոցառումներ՝ նրանց հպատակների վիճակը բարելավելու համար։

Գեղարվեստական ստեղծագործության երկրորդ մասում ներկայացված է անտիկ դարաշրջանի անցումը միջնադարին։ Միջնադարյան այս գործողությունները ավելի մետ են Գյոթեին՝ որպես Լուսավորության դարաշրջանի ներկայացուցչի։ Ողբերգության այս հատվածի լավ յուրացման համար շատ կարևոր է հին հունական դիցարանի մասին լավ գիտելիքներ ունենալ։ Ինչի բացակաության հետևանքով էլ գերմանական դպրոցներում «Ֆաուստ»֊ի երկրորդ մասը չեն ուսումնասիրում և հազվադեպ են բեմադրում թատրոններում։

Կյանքի վերջին տարիներին կուրացած Ֆաուստը ձեռնարկում է մեկտեղել իր գիտելիքները՝ ի օգուտ մարդկության։ Բահերի ձայնը լսելով՝ նա ապրում է իր կյանքի մեծագույն հուզմունքը՝ կարծելով, որ իր աշխատանքները մարդկությանը մեծ օգուտ կբերեն։ Նա անտեղյակ էր, որ Մեֆիստոֆելեսի հրամանաով գիշերային չար ոգիները փորում էին նրա գերեզմանը։ Հիշելով իր կնքած դաշինքը Մեֆիստոֆելեսի հետ՝ խնդրում է հենց այդ պահին կանգնեցնել իր կյանքի ակնթարթը։

Ըստ պայմանի Ֆաուստի հոգին մահից հետո պետք է հայտնվեր դժոխքում։ Սակայն այս վեճը (Ֆաուստի հոգու փրկությունը) Աստծո և Սատանայի միջև լուծվում է ի օգուտ Ֆաուստի հոգու փրկության, քանի որ նա մինչև իր կյանքի ավարտը ծառայել է մարդկանց բարօրութանը։

Այս կերպ, ի տարբերություն գերմանական բանահյուսությունում հայտնի լեգենդի, ըստ որի Ֆաուստը հայտնվում է դժոխքում, քանի որ նա բանահյուսական չար կերպար էր, ողբերգությունում Աստծո հրեշտակները Սատանայի ձեռքերից խլում են Ֆաուստի հոգին՝ տանելով դրախտ՝ հակառակ նախօրոք արված համաձայնության։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]