Թոմաս Թրանսթրյոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Թրանսթրյոմեր
շվեդ.՝ Tomas Tranströmer
Transtroemer.jpg
Ծնվել էապրիլի 15, 1931(1931-04-15)[1][2][3][4]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
Մահացել էմարտի 26, 2015(2015-03-26)[1][4] (83 տարեկանում)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան
ԵրկերBaltics, For the Living and the Dead և The Sorrow Gondola
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան և գրող
ԱմուսինՄոնիկա Բլադ
Պարգևներ և
մրցանակներ
Գրականության Նոբելյան մրցանակ[5][6] Գրականության և Արվեստների մեդալ Նեյշտադտի միջազգային պարգև Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ Aftonbladet Literary Award Aniara Award Named Professor Իննի գլխավոր մրցանակ Շվեդական ակադեմիայի գրական մրցանակ Kellgren Award August Prize International Nonino Prize և Q10552330?
ԵրեխաներԷմմա Թրանսթրյոմեր և Պաոուլա Թրանսթրյոմեր
Կայքtomastranstromer.net
Tomas Tranströmer Վիքիպահեստում

Թոմաս Թրանսթրյոմեր (շվեդ.՝ Tomas Tranströmer, ապրիլի 15, 1931(1931-04-15)[1][2][3][4], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - մարտի 26, 2015(2015-03-26)[1][4], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, հոգեբան, դաշնակահար, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր։ Նրա բանաստեղծությունները և 12 արձակ գործերը թարգմանվել են շուրջ 60 տարբեր լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Թրանսթրյոմերը ծնվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Գուստա և Հելմի Թրանսթրյոմերների ընտանքում։ Առաջին ստեղծագործությունները գրել է դեռևս 23 տարեկան հասակում, և այդ ժամանակվանից ի վեր աչքի ընկել իբրև ուրույն խոսք ունեցող բանաստեղծ։

1958 թվականին Թոմասն ամուսնանում է Մոնիկա Բլադի հետ և ամուսինները ցայսօր ապրում են Ստոքհոլմի Սյոդերմալմ շրջանում, Ստիգբերգաթան փողոցի վրա։ 1961 թվականին ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Էմման, իսկ 1964 թվականին՝ կրտսերը՝ Պաուլան։ 1990 թվականի նոյեմբերին Թրանսթրյոմերը կաթվածահար է լինում, նրա մարմնի աջ կողմը անշարժանում է, որի արդյունքում բանաստեղծը կորցնում է խոսելու ունակութունը։ Նա սկսում է սովորել գրել ձախ ձեռքով և նույնիսկ դաշնամուր նվագել ձախ ձեռքի համար գրված հատուկ ստեղծագործություններով։

2011 թվականին նա արժանանում է տարվա Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում։ Վատառողջության պատճառով մրցանակը ընդունում է կինը։ Դրանով Թրանսթրյոմերը դառնում է այն եզակի հեղինակներից մեկը, ով արժանացել է թե՛ Նոբելյան և թե՛ Նեուստադ գրականության մրցանակին (1990 թ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]