Մաքս Ֆրիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Ֆրիշ
Max Frisch (Portrait).jpg
Ծնվել էմայիսի 15, 1911(1911-05-15)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[10]
Վախճանվել էապրիլի 4, 1991(1991-04-04)[1][2][3][4][5][6][7][8][9] (79 տարեկանում)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա[11]
Մասնագիտությունգրող, ճարտարապետ, դրամատուրգ, վիպասան, օրագրի հեղինակ, սցենարիստ, փիլիսոփա, լրագրող, կենսագիր, բանաստեղծ և հեղինակ
Լեզուգերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա[12]
ԿրթությունՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան
Ժանրերվեպ, թատերգություն
Ուշագրավ աշխատանքներ«Homo faber» (վեպ, 1957)
ԱնդամակցությունԺամանակակից լեզվի միություն[13], Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ՊարգևներԱրվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Գեորգ Բյուխների մրցանակ Conrad Ferdinand Meyer Prize Վիլհելմ-Ռաբե մրցանակ Schiller Memorial Prize Մեծ Շիլլերի մրցանակ Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև[14] Նեյշտադտի միջազգային պարգև Heinrich Heine Prize Charles Veillon prize in the German language Երուսաղեմի մրցանակ «Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար Q58550377? և Honorary doctor of the Technical University of Berlin
ԱմուսինGertrud Frisch-von Meyenburg և Marianne Frisch[15]
Համատեղ ապրողԻնգեբորգ Բախման[16]
Մաքս Ֆրիշ Վիքիքաղվածքում
Max Frisch Վիքիպահեստում

Մաքս Ռուդոլֆ Ֆրիշ (գերմ.՝ Max Rudolf Frisch, մայիսի 15, 1911(1911-05-15)[1][2][3][4][5][6][7][8][9], Ցյուրիխ, Շվեյցարիա[10] - ապրիլի 4, 1991(1991-04-04)[1][2][3][4][5][6][7][8][9], Ցյուրիխ, Շվեյցարիա[11]), շվեյցարացի աշխարհահռչակ վիպասան, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Ռուդոլֆ Ֆրիշը ծնվել է 1911 թվականի մայիսի 15-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Նրա հայրը ճարտարապետ էր, իսկ մայրը զբաղվում էր ուսուցչությամբ։ 1930-1932 թվականներին գերմանագիտություն է ուսանել Ցյուրիխի համալսարանում, սակայն հոր մահից հետո կիսատ է թողել ուսումը և ընդունվել աշխատանքի Ցյուրիխի թերթերից մեկում։ Այս ժամանակաընթացքում նա ստեղծում է «Յուրգ Ռայնհարտ» (գերմ.՝ Jürg Reinhart, 1934) և «Պատասխան լռությունից» (գերմ.՝ Antwort aus der Stille, 1937) վեպերը։ 1936 թվականին ընդունվում է Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական բաժինը և այն ավարտում 1940 թվականին։ Երիտասարդ գրողի վրա մեծ ազդեցություն է թողնում Գոթֆրիդ Քելլերի «Կանաչ Հայնրիխ» (գերմ.՝ Der grüne Heinrich) վեպը, որի ազդեցության տակ Ֆրիշը միառժամանակ կասեցնում է իր գրական գործունեությունը։

Մաքս Ֆրիշի «Homo Ֆաբեր» վեպի շապիկը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրիշը զորակոչվում է։ Պատերազմական կյանքի մասին իր տպավորությունները և մտորումները նա գրի է առնում իր օրագրում, որը 1940 թվականին հրատարակվում է՝ «Թերթիկներ հացապարկից» (գերմ.՝ Blätter aus dem Brotsack) վերտառությամբ։ 1944 թվականին Ֆրիշը լույս է ընծայում «Ծանր մարդիկ կամ սիրում եմ այն, ինչն ինձ այրում է» (գերմ.՝ J’adore ce qui me brûle oder Die Schwierigen) վեպը, որը հեղինակի կողմից վերամշակվելուց հետո հրատարակվում է 1957 թվականին։

1940-ականների կեսերից Մաքս Ֆրիշը սկսում է նաև թատերգություններ գրել, որոնցից հատկապես նշանակալի են «Սանտա Կրուս» (գերմ.՝ Santa Cruz, 1944), «Եւ ահա նրանք կրկին երգում են» (գերմ.՝ Nun singen sie wieder, 1946), «Չինական պարիսպը» (գերմ.՝ Die Chinesische Mauer, 1946) ստեղծագործությունները։

Մաքս Ֆրիշին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր երեք վեպերի, որոնք են. «Շթիլլեր» (գերմ.՝ Stiller, 1954), «Homo Ֆաբեր» (գերմ.՝ Homo faber, 1957) և «Ինձ կկոչեմ Գանտենբայն» (գերմ.՝ Mein անուն sei Gantenbein, 1964)։

1960-ականներից սկսյալ Մաքս Ֆրիշը կատարել է բազմաթիվ ճանապարհորդություններ։ նա այցելել է Ճապոնիա, ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։ 1972 թվականից Ֆրիշը բնակություն է հաստատում Բեռլինում, իսկ 80-ականների սկզբից իր կնոջ՝ Էլիս-Լոք Քերիի հետ տեղափոխվում է Նյու-Յորք, ԱՄՆ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Ֆրիշի հիշատակին թողարկված շվեյցարական ֆրանկ

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Յուրգ Ռայնհարտ» / գերմ.՝ Jürg Reinhart (1934)
  2. «Պատասխան լռությունից» / գերմ.՝ Antwort aus der Stille (1937)
  3. «Ծանր մարդիկ կամ J’adore ce qui me brûle» / գերմ.՝ J’adore ce qui me brûle oder Die Schwierigen (1944, 1957)
  4. «Բին կամ ճանապարհորդություն դեպի Պեկին» / գերմ.՝ Bin oder Die Reise nach Peking (1945)
  5. «Շթիլլեր» / գերմ.՝ Stiller (1954)
  6. «Homo Ֆաբեր» / գերմ.՝ Homo faber (1957)
  7. «Ինձ կկոչեմ Գանտենբայն» / գերմ.՝ Mein անուն sei Gantenbein (1964)
  8. «Մոնթոկ» / գերմ.՝ Montauk (1975)
  9. «Մարդը հայտնվում է Հոլոցենի ժամանակաշրջանում» / գերմ.՝ Der Mensch erscheint im Holozän (1979)
  10. «Կապտամորուսը» / գերմ.՝ Blaubart (1982)

Օրագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թերթիկներ հացապարկից» / գերմ.՝ Blätter aus dem Brotsack (1940)
  2. «Օրագիր Մարիոնի հետ» / գերմ.՝ Tagebuch mit Marion (1947)
  3. «Օրագիր 1946 — 1949» / գերմ.՝ Tagebuch 1946 — 1949 (1950)
  4. «Օրագիր 1966 — 1971» / գերմ.՝ Tagebuch 1966 — 1971 (1972)

Թատերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սանտա Կրուս» / գերմ.՝ Santa Cruz (1944)
  2. «Եւ ահա նրանք վերստին երգում են» / գերմ.՝ Nun singen sie wieder (1946)
  3. «Չինական պարիսպը» / գերմ.՝ Die Chinesische Mauer (1946)
  4. «Երբ պատերազմն ավարտվեց» / գերմ.՝ Als der Krieg zu Ende war (1949)
  5. «Կոմս Յոդերլանդը» / գերմ.՝ Graf Öderland (1951)
  6. «Դոն Ժուան կամ սեր առ երկրաչափություն» / գերմ.՝ Don Juan oder Die Liebe zur Geometrie (1953)
  7. «Բիդերմանը կամ հրկիզողները» / գերմ.՝ Biedermann und die Brandstifter (1958)
  8. «Ֆիլիպ Հոտցի մեծ զայրույթը» / գերմ.՝ Die große Wut des Philipp Hotz (1958)
  9. «Անդորա» / գերմ.՝ Andorra (1961)
  10. «Կենսագրություն» / գերմ.՝ Biografie: Ein Spiel (1968)
  11. «Թրիպթախ» / գերմ.՝ Triptychon (1978)

Հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքս Ֆրիշ, Homo Ֆաբեր, ռուս․ թարգմ․՝ Ա․ Ղուկասյան, Երևան, 1970, 269 էջ։
  • Մաքս Ֆրիշ, Homo Ֆաբեր, գերմ․ թարգմ․՝ Կ․ Մատինյան, Երևան, Անտարես, 2017, 312 էջ։
  • Մաքս Ֆրիշ, Մոնթոկ, Կապտամորուսը, գերմ․ թարգմ․՝ Կ․ Մատինյան, Երևան, Անտարես, 2018, 336 էջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Blubacher T. Theaterlexikon der Schweiz
  10. 10,0 10,1 10,2 Фриш Макс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  11. 11,0 11,1 11,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118536109 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  12. http://www.nytimes.com/1983/07/10/books/who-killed-wife-no-6.html
  13. http://www.mfa.ethz.ch/de/max-frisch/auszeichnungen/1984_modern_language.html
  14. http://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/sixcms/media.php/1290/1976_frisch.pdf
  15. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118536109 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  16. https://de.wikipedia.org/wiki/Max_Frisch