Jump to content

Ստոկհոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստոքհոլմից)
Քաղաք
Ստոկհոլմ
Stockholm
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՓոխմարզպետի պաշտոն, Ստոկհոլմ քաղաք և Ստոկհոլմ
Հիմնադրված է1187[1] թ.
Առաջին հիշատակում1252
Այլ անվանումներԱգնաֆիտ
Մակերես188 կմ²
Պաշտոնական լեզուշվեդերեն
Բնակչություն871․952 մարդ (2012)
Խտություն4,600 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ08
Փոստային դասիչ100 00–200 00
Ստոկհոլմը
Պաշտոնական կայքstart.stockholm(շվեդ.)
Ստոկհոլմ (Շվեդիա)##
Ստոկհոլմ (Շվեդիա)

Ստոկհոլմ[2] (շվեդ.՝ Stockholm), Swedish: [²stɔkː(h)ɔlm] ( )), Շվեդիայի մայրաքաղաքը, Շվեդիայի և Սկանդինավիայի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը կազմում է 795.163 մարդ (դեկտեմբեր 2007 թ.)։ Տեղակայված է Մելարեն լճի արևելյան մասում։ Ստոկհոլմում են գտնվում Շվեդիայի թագավորի նստավայրը, Արլանդա միջազգային օդակայանը, շվեդական կառավարությունը և խորհրդարանը (շվեդերեն՝ riksdag)։

Քաղաքի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմ անվանումը, որտեղ շվեդ.՝ stock — սյուն, ցից, ցցագերան, իսկ շվեդ.՝ holme —կղզի, կարելի է թարգմանել որպես «ցցագերանների վրա ամրացված կղզի», կամ «կղզի սյուների վրա»։ Այլ աղբյուրներից տեղեկանում ենք, որ կղզու անվանումն առաջացել է շվեդ.՝ stack - ծովածոց, «կղզի ծովածոցում» բառերից։

Ստոկհոլմ
Ծանրաբեռնված տրանսպորտ 1925 թվականին

13-րդ դարից այն համարվում է երկրի կարևորագույն առևտրական կենտրոնը։ Քաղաքի պատմական տվյալները շատ կարևոր են եղել երկրի համար։ Քաղաքը կառուցվել է տասնչորս առանձին, միմյանց հետ կապ չունեցող կղզիներից, որտեղից հնարավոր էր փակել նավերի մուտքը դեպի Մելարեն լիճ։ Անվան առաջին մասը՝ «ստոկ» նշանակում է գերան, իսկ երկրորդը՝ «հոլմ»՝ փոքր կղզի։

Արյունոտ բաղնիք, 1520 թվական

Սագայի այն հատվածը, որտեղ գտնվում է Ստոկհոլմը, կոչվում է Ագնաֆիտ ( Ագնի թագավորի անունով բնակավայր)։ 1187 թվականին ձկնորսների փոքրիկ գյուղակում սկսվեցին ամրությունների կառուցողական աշխատանքներ։ Առաջին կառույցները հայտնվեցին Ստադսխոլմեն կղզու վրա։ Ստոկհոլմ քաղաքի մասին առաջին հիշատակումները արվել են 1252 թվականին։ Ենթադրվում է, որ նրա հիմնադիրը Յարլ Բիրգերն է։

Իր հոյակապ աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը դարձավ առևտրային քաղաք։ 14-15-րդ դարերում գերմանացիները կազմեցին Ստոկհոլմի բնակչության քառորդ մասը և մագիստրատի կեսը։

Միայն 1471 թվականից հետո շվեդներին հաջողվեց հետ վերադարձնել քաղաքի կառավարման սեփական դիրքերը։

15-րդ դարի վերջին Ստոկհոլմում Շվեդիայի ազգային հերոս Սեն Ստուրեն կազմակերպեց դեմոկրատական ապստամբություն, կոչ անելով անկախանալ Դանիայից։ 1520 թվականին Դանիայի թագավորը հրամայեց մահապատժի ենթարկել ապստամբության կազմակերպիչներին։ Այս իրադարձությունները դարձան Շվեդիայի ազգային ողբերգությունը, որը կոչվեց «Ստոկհոլմյան արյունոտ բաղնիք»։

17-րդ դարում Ստոկհոլմը մեծացել և զարգացել է շատ ավելի արագ, քան մյուս քաղաքները, քանի որ 1634 թվականից պաշտոնապես դարձել է շվեդական թագավորության մայրաքաղաքը։

Ստոկհոլմ, 1868 թ. փորագրություն
Ստոկհոլմ, 1868 թ. փորագրություն

XVIII դարի սկզբին (1713-1714) Ստոկհոլմը տառապում էր ժանտախտի համաճարակի պատճառով։ 1721 թ. Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով քաղաքի հյուսիսային շրջանները խիստ տուժեցին, որն ազդեց նաև քաղաքի հետագա զարգացման վրա։ Պահպանված են XVIII դարի շենքերը` ժամանակակից Ստոկհոլմի ամենահին շենքերը։ Հին քաղաքի (Նորմալմ) հյուսիսում գտնվող հին շենքերի զգալի մասը 1751 թվականին բռնկված հրդեհների պատճառով ոչնչացվել է։

XIX դարի առաջին կեսին Ստոկհոլմի արժեքն ընկնում է։ Նույն դարի երկրորդ կեսին նա վերականգնեց իր տնտեսությունը և մեծ թափ հաղորդեց երկրի տնտեսական զարգացմանը։ Արտադրության նոր տեսակների ձևավորումը քաղաքը դարձեց առևտրային և այլ ծառայությունների խոշոր կենտրոն։

1901 թվականից սկսած Նոբելյան մրցանակների կոմիտեն տեղակայված է Ստոկհոլմում, և ամեն տարի անցկացվում են Նոբելյան մրցանակաբաշխություններ։

1912 թվականին այստեղ անցկացվեցին ամառային օլիմպիական խաղերը։

Ամեն օր կեսօրին կատարվում է թագավորական պալատի պահակների հանդիսավոր հերթափոխի արարողությունը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմում բնակվում է Շվեդիայի քաղաքացիների գրեթե 20% -ը և կազմում է Շվեդիայի ընդհանուր բնակչության 25% -ը[3]։

Ստոկհոլմի աշխարհագրական անվանումը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների։ XIX դարի սկզբին այն ուներ երեք շրջաններ, որոնք այսօր կոչվում են քաղաքի կենտրոն։ Այն կազմում է քաղաքի ընդհանուր մակերեսի 1/5 մասը, որը կազմում է 35 կմ² մակերես։ Վերջին ժամանակներում Ստոկհոլմում ավելացան նոր շրջաններ, օրինակ, Բրանչկան, որն ուներ 25000 բնակիչ, միացավ 1931 թվականին, իսկ Սպանգան՝ 1949 թվականին։ Առաջին սահմանները քաղաքի համար նշվել են 1971 թվականին, երբ նրան միացավ Հանստա շրջանը։ 1982 թվականին նրան միացավ նաև Սոլլետունան, այդ ժամանակից ի վեր սահմանները չեն փոփոխվել[4]։

Ստոկհոլմի բնակչությունը 1750 թվականից մինչև այսօր
Տարի Ստոկհոլմ Շվեդիա % Ստոկհոլմի բնակչությունը երկրում
1750 60 018 1 780 678 3,4
1800 75 517 2 347,303 3,2
1850 93 070 3 482 541 2,7
1900 300 624 5 136 441 5,9
1910 342 323 5 522 403 6,2
1920 419 440 5 904 489 7,1
1930 502 213 6 142 191 8,2
1940 590 503 6 371 432 9,3
1950 744 143 7 041 829 10,6
1960 808 294 7 500 161 10,8
1970 740 486 8 091 782 9,2
1980 647 214 8 317 937 7,8
1985 659 030 8 358 139 7,9
1990 674 452 8 590 630 7,9
1995 711 119 8 837 496 8,0
2000 750 348 8 882 792 8,4
2005 771 038 9 047 752 8,5
2007 788 269 9 127 058 8,6

Կլիման չափավոր ծովային է, մեղմ ձմեռներով և զովաշունչ ամառներով։ Օդերևութաբանների բոլոր տարիների գրառումների դիտարկումները փաստում են, որ երբեք չեն գրանցվել ո՛չ խիստ ցուրտ ձմեռներ և ո՛չ շատ շոգ ամառներ։ Ձմեռները շատ ավելի տաք և մեղմ են, քան Մոսկվայում, Կազանում, Ուֆայում, Մինսկում, Խարկովում և Արևելյան Եվրոպայի այլ ցածրադիր վայրերում։ Ամառը քաղաքում զով է, ջերմաստիճանը չի անցնում 25 °C:

Ստոկհոլմ, 1981–2010 (Տեղումներ և ջերմաստիճան 1961–1990, 1756)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.0
(51.8)
12.2
(54)
17.8
(64)
26.1
(79)
29.0
(84.2)
32.2
(90)
36.0
(96.8)
35.4
(95.7)
27.9
(82.2)
20.2
(68.4)
14.0
(57.2)
12.7
(54.9)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 0.5
(32.9)
0.6
(33.1)
3.9
(39)
9.9
(49.8)
16.4
(61.5)
20.1
(68.2)
23.0
(73.4)
21.4
(70.5)
15.8
(60.4)
9.9
(49.8)
4.8
(40.6)
1.7
(35.1)
10.7
(51.3)
Միջին օրական °C (°F) −1.6
(29.1)
−1.7
(28.9)
1.2
(34.2)
6.0
(42.8)
11.7
(53.1)
15.7
(60.3)
18.8
(65.8)
17.6
(63.7)
12.7
(54.9)
7.7
(45.9)
3.0
(37.4)
−0.3
(31.5)
7.6
(45.7)
Միջին ցածր °C (°F) −3.7
(25.3)
−3.9
(25)
−1.5
(29.3)
2.1
(35.8)
7.0
(44.6)
11.3
(52.3)
14.5
(58.1)
13.8
(56.8)
9.6
(49.3)
5.5
(41.9)
1.2
(34.2)
−2.3
(27.9)
4.5
(40.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −32
(−26)
−30
(−22)
−25.5
(−13.9)
−22.0
(−7.6)
−6.5
(20.3)
0.0
(32)
4.3
(39.7)
2.0
(35.6)
−3.5
(25.7)
−9.0
(15.8)
−18
(0)
−22.5
(−8.5)
−32.0
(−25.6)
Տեղումներ մմ (դյույմ) 39
(1.54)
27
(1.06)
29
(1.14)
29
(1.14)
32
(1.26)
55
(2.17)
65
(2.56)
59
(2.32)
52
(2.05)
49
(1.93)
47
(1.85)
45
(1.77)
531
(20.91)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9 7 7 6 6 9 9 9 8 9 10 10 100
Միջին ամսական արևային ժամ 40 72 135 185 276 292 260 221 154 99 54 33 1821
Աղբյուր #1: Météo Climat[5]
Աղբյուր #2: SMHI[6]
  1. Visbyfranciskanernas bok
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  3. Näringslivet i siffror Արխիվացված 2007-12-20 Wayback Machine Stockholm Business Region website
  4. Stockholm Statistical Yearbook, 2006 (Stockholms statistiska årsbok för 2006) City of Stockholm website, May 2006. The numbers provided by Stockholm Office of Research and Statistics, or Utrednings- och statistikkontoret (USK), in Swedish. (USK official web information in English Արխիվացված 2006-09-26 Wayback Machine
  5. «Climate Normals for Sweden 1981–2010». Météo climat. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «Sunshine Hours of Stockholm» (PDF). Sveriges Meteorologiska och Hydrologiska Institut. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկհոլմ» հոդվածին։