Ամառային օլիմպիական խաղեր 1956
Ամառային օլիմպիական խաղեր 1956 | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Երկիր | ![]() |
Բացում | նոյեմբերի 22, 1956 |
Ջահակիր | Ron Clarke? |
Երդվեց | John Landy? |
Բացեց | Արքայազն Ֆիլիպ |
Փակում | դեկտեմբերի 8, 1956 |
Մարզադաշտ | Մելբուրն Կրիկետ Գրաունդ (մարզադաշտ) և Մելբուռն |
Մարզիկներ | Rolf Mulka? և Carl Forssell? |
Նախորդ | 1952 Summer Olympics? |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1960 |
Կայք | olympic.org/melbourne-stockholm-1956 |
![]() |
Ամառային օլիմպիական խաղեր 1956, անցկացվել է Ավստրալիայի Մելբուռնում 1956 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբեր 8-ը, ձիասպորտը անցկացվել է 1956 թվականի հունիսի 10-ից հունիսի 17-ը Շվեդիայի Ստոկհոլմում։
Խաղերի մայրաքաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրաքաղաքի ընտրությունը անցկացվեց 1949 թվականի ապրիլի 28-ին Հռոմում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանում։
16-րդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաք | Երկիր | I մրցաշրջան | II մրցաշրջան | III մրցաշրջան | IV մրցաշրջան; | |
Մելբուռն | ![]() |
14 | 18 | 19 | 21 | |
Բուենոս Այրես | ![]() |
9 | 12 | 13 | 20 | |
Լոս Անջելես | ![]() |
5 | 4 | 5 | — | |
Դետրոյթ | ![]() |
2 | 4 | 4 | — | |
Մեխիկո | ![]() |
9 | 3 | — | — | |
Չիկագո | ![]() |
1 | — | — | — | |
Մինեապոլիս | ![]() |
1 | — | — | — | |
Ֆիլադելֆիա | ![]() |
1 | — | — | — | |
Սան Ֆրանցիսկո | ![]() |
— | — | — | — |
Սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ երկրների մարզիկներ մասնակցել էին միայն Ստոկհոլմում անցկացվող ձիասպորտի մրցաշարին և Ավստրալիայի խաղերին չէին ներկայացել.
Ներքոհիշյալ երկրները չէին մասնակցել և՛ Ավստրալիայի օլիմպիական խաղերին և՛ Ստոկհոլմի ձիասպորտի մրցաշարին.
Խաղերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիան, Շվեյցարիան և Նիդերլանդները իրենց պատվիրակությունները չէին ուղարկել Ավստրալիա օլիմպիական խաղերին մասնակցելու ի նշան բողոքի` խորհրդային զորքերի կողմից Հունգարիայում ապստամբության ճնշման (ավելի վաղ այդ երկրների ներկայացուցիչները հանդես էին եկել ձիասպորտի մրցաշարերին, որոնք օլիմպիական ծրագրով անցկացվում էին Ստոկհոլմում)։ Միայն ձիասպորտի մրցաշարերին հանդես էին եկել նաև Եգիպտոսի և Կամբոջայի մարզիկները։ Ձիասպորտի մրցաշարերը ստիպված էին անցկացնել Ստոկհոլմում և ոչ թե Մելբուռնում`Ավստրալիայում գործող կենդանիների ներմուծման խիստ կարանտինի պատճառով։
Այդ տարիներին դեռևս չկային տարողունակ ինքնաթիռներ, որոնք կկարողանային կատարել հեռավոր թռիչքներ, այդ իսկ պատճառով ԽՍՀՄ հավաքականը, օլիմպիական խաղերին մասնակցելու համար, գնացքով մեկնեց Վլադիվոստոկ, որտեղ որոշ ժամանակ անցկացրեցին, որպեսզի ընտելանային Մելբուռնի ժամային գոտուն, որից հետո «Վրաստան» ջերմանավով ուղևորվեցին Ավստրալիա։
Մարմնամարզության մրցաշարերի ժամանակ 1 ժամվա ընթացքում 11 անգամ բարձրացրեցին խորհրդային դրոշը և հնչեցրին խորհրդային օրհներգը։ ԽՍՀՄ մարզիկները նվաճեցին 11 ոսկե, 6 արծաթե և 5 բրոնզե մեդալներ, դառնալով բացարձակ չեմպիոներ[1]։
Լողի միջազգային ֆեդերացիայի խորհրդաժողովի միջազգային տեխնիկական կոմիտեի կազմում առաջին անգամ ընդգրկվել էին Խորհրդային Միության ներկայացուցիչներ. լող`Վ.Կիտաև, ջրագնդակ`Ա.Կիստյակովսկի, ջրացատկ`Ս.Եֆիմով[2]։
Ջրագնդակի կիսաեզրափակչի ԽՍՀՄ-Հունգարիա մրցափուլը չավարտվեց մասնակիցների զանգվածային ծեծկրտուքի պատճառով[3]։
Լավագույն տասնյակի երկրները, որոնք առավելագույն թվով մեդալ էին նվաճել.
No | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
1 | ![]() |
37 | 29 | 32 | 98 |
2 | ![]() |
32 | 25 | 17 | 74 |
3 | ![]() |
13 | 8 | 14 | 35 |
4 | ![]() |
9 | 10 | 7 | 26 |
5 | ![]() |
8 | 8 | 9 | 25 |
6 | ![]() |
8 | 5 | 6 | 19 |
7 | ![]() |
6 | 13 | 7 | 26 |
8 | ![]() |
6 | 7 | 11 | 24 |
9 | ![]() |
5 | 3 | 5 | 13 |
10 | ![]() |
4 | 10 | 5 | 19 |
Խաղերը ֆիլատելիայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Любомиров Н. И., Пашинин В. А., Фролов В. В. Олимпийские игры. Мельбурн. 1956 г. — М.: Советский спорт, 1957. — 571 с.
- Кулешов А. П., Соболев П. А. В Далеком Мельбурне. Очерки о XVI Олимпийских играх. — М.: Физкультура и спорт, 1958. — 358 с.
- Год Олимпийский 1956. — М.: Физкультура и спорт, 1958. — 285 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cosmopolitan Shopping, выпуск август 2008
- ↑ «Олимпийские игры - 1956»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-03-20
- ↑ «Ватерполист Шляпин о драке с венграми 50 лет назад»
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային օլիմպիական խաղեր 2000-Սիդնեյ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Страница Олимпиады»։ Официальный сайт МОК (անգլերեն)
- Отчет организационного комитета Олимпийских Игр 1956 года
Նախորդող: Հելսինկի |
Ամառային օլիմպիական խաղեր Մելբուռն/Ստոկհոլմ |
Հաջորդող: Հռոմ |