Ամառային օլիմպիական խաղեր 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամառային օլիմպիական խաղեր 2020
Olympic rings with white rims.svg
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՏոկիո
ՃապոնիաՃապոնիա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Բացումհուլիսի 23, 2021[1][2]
Փակումօգոստոսի 8, 2021[1][2]
ՄարզադաշտՏոկիո
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2016
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 2024
Կայքtokyo2020.org
2020 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային Օլիմպիական խաղեր 2020 (անգլ.՝ 2020 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 2020) պաշտոնապես նաև անվանում են XXXII ամառային օլիմպիական խաղեր, երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2021 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Տոկիո 2020, քանի որ այն կայանալու է Տոկիոյում, Ճապոնիա։ Խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8։ Տոկիոն հայտարարվել է օլիմպիական խաղերի ընդունող քաղաք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, Արգենտինա, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին[3]: Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2021 թվականին կլինի հինգերորդ քաղաքը (և առաջինը Ասիայում), որը կընդունի Ամառային օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Տոկիոյում նաև կայանալու են 2020 թվականի Պարալիմպիական խաղերը[4]։ Չնայած այն կայանալու է 2021 թվականին, XXXII Օլիմպիական խաղերը կպահպանեն Տոկիո 2020 անվանումը մարքեթինգային նկատառումներով[5]:

Հայտերի ընդունման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկիոն, Ստամբուլը և Մադրիդը եղել են թեկնածու քաղաքները։ Բաքուի և Դոհայի թեկնածությունը չի ընդունվել։ Հռոմի հայտը հետ է կանչվել ներկայացնողի կողմից։

2020 օլիմպիական խաղերի ընտրության արդյունքներ
Քաղաք ԱՕԿ 1-ին Փուլ 2-րդ Փուլ
Տոկիո Ճապոնիա 42 60
Ստամբուլ Թուրքիա 26 36
Մադրիդ Իսպանիա 26 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.usatoday.com/story/sports/olympics/2020/03/23/olympics-2020-ioc-member-tokyo-games-postponed-dick-pound-coronavirus/2899848001/
  2. 2,0 2,1 https://www.olympic.org/news/ioc-ipc-tokyo-2020-organising-committee-and-tokyo-metropolitan-government-announce-new-dates-for-the-olympic-and-paralympic-games-tokyo-2020
  3. «Olympics 2020: Tokyo wins race to host Games»։ BBC։ սեպտեմբերի 7, 2013։ Վերցված է սեպտեմբերի 23, 2013 
  4. «IOC, IPC, Tokyo 2020 Organising Committee and Tokyo Metropolitan Government Announce New Dates for the Olympic and Paralympic Games Tokyo 2020»։ olympic.org։ 2020-03-30։ Արխիվացված է օրիգինալից մարտի 30, 2020-ին։ Վերցված է 2020-03-30 
  5. McDonald Scott (2020-03-25)։ «The Reason why Olympics in 2021 will still be called the 2020 Olympic Games»։ newsweek.com։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 1, 2020-ին։ Վերցված է 2020-03-30