Ուհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուհան, քաղաք Չինաստանում։ Հուբեյ նահանգի վարչական կենտրոնն է։ Կազմավորվել է 1953 թվականին, Հանկոու, Հանյան և Ուչան քաղաքների միավորումից։ 3,23 միլիոն բնակիչ (1982)։ Գտնվում է Հանշույ և Յանցզի գեաերի միախառնման տեղում․ Կարևոր տրանսպորտային հանգույց է, գետային խոշոր նավահանգիստ, ունի օդանավակայան։ Կան մետալուրգիական կոմբինատ, սննդի, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, վագոնաշինություն, նավաշինություն, գյուղատնտեսական մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական, քիմիական և ցեմենտի արդյունաբերություն։ Արտադրվում են ծանր և տեքստիլ արդյունաբերության համար հաստոցներ, կաթսաներ, դարբնոցամամլիչային սարքավորումներ, մետաղե կառուցվածքներ, գնդառանցքակալներ։ Ուհանում է ՉԺՀ ԳԱ մասնաճյուղը։ Ունի ԳՀԻ–ներ, համալսարան, բուհեր։ 1957 թվականին Յանցզիի վրա կառուցվել է երկհարկանի կամուրջ։ Ուհան հին քաղաք է։ Մ․ թ․ ա․ 1027-256 թվականներին այստեղ կազմավորվել է ավան։ 220-280 թվականներին ժամանակակից Ուհանի տեղում կատարվել է ինտենսիվ քաղաքաշինություն։ 13-14-րդ դարերին, Յուան դինաստիայի օրոք, Ուհանը դարձել է Հուբեյ նահանգի վարչական կենտրոնը։ 1938-1945 թվականներին Ուհան զավթել են ճապոնական զորքերը։ Ազատագրել է Չինական ժողովրդա–ազատագրական բանակը, 1949 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png