Նարուհիտո
Նարուհիտո (ճապ.՝ 徳仁, փետրվարի 23, 1960[1][2][3], Hospital of the Imperial Household, Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայի կայրսը` սկսած 2019 թվականի մայիսի 1-ից,[4][5][6] ով հաջորդում է իր հորը՝ Ակիհիտոյին[4][7]: Ըստ ճապոնական թագաժառանգման ավանդական կարգի` նա աշխարհի ամենահին միապետութան 126-րդ կայսրն է: Նա նաև առաջին կայսրն է, ով ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[8][9]: Իր ղեկավարման ժամանակաշրջանը կոչվում է Ռեյվա[5]:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարուհիտոն ծնվել է 1960 թվականի փետրվարի 23-ին ժամը 16:15-ին Տոկիոյի կայսերական հիվանդանոցում[10]։ Նա հետագայում նշել է, որ ծնվել է ախոռում[11]։ Նրա մայրը փոխեց սեփական հավատքը կաթոլիկությունից սինտոիզմ: Նախքան Նարուհիտոյի ծնունդը այն ժամանակվա թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի և Միչիկո Շոդայի նշանադրությունը (հետագայում Միտիկո) մեծ ընդդիմության արժանացավ ավանդապաշտ խմբերի կողմից, քանի որ Միտիկոն սերում էր կաթոլիկների ընտանիքից[12]։ Չնայած նա երբեք չէր մկրտվել, նա սովորել է կաթոլիկ դպրոցում և ինչպես երևում էր, կիսում էր իր ծնողների հավատքը: Խոսակցություններ էին պտտվում, որ կայսրուհի Կոջունը դեմ էր նշանադրությանը: 2000 թվականին Կոջուն Կայրուհու մահից հետո Reuters-ը հայտարարեց, որ նա եղել է իր որդու ամուսնությանը ամենից շատ դեմ եղողներից մեկը և 1960-ականներին նա հասցրել է իր հարսին և թոռներին դեպրեսիայի՝ անընդհատ մեղադրելով հարսին, որ նա չի համապատասխանում իր որդուն[13]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Նարուհիտոն 4 տարեկան էր, նա սկսել է հաճախել էլիտար Գակուշին կրթահամալիրը, որտեղ ճապոնացի էլիտար շատ ընտանիքների և մեծահարուստների երեխաներն էին հաճախում[14]: Հասուն տարիքում Նարուհիտոն անդմակցում է աշխարհագրական ակումբին[15]: Նարուհիտոն ավարտում է Գակուշին կրթահամալիրը 1982 թվականի մարտին պատմության բակալավրի աստիճանով[16]։ Նույն տարվա հուլիսին նա սկսում է անգլերենի եռամսյա ինտենսիվ դասընթաց, մինչև Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի Մերթոնի քոլեջը ընդունվելը,[17], որտեղ նա սովորել է մինչև 1986 թվականը, չնայած Նարուհիտոն չպաշտպանեց իր թեզը մինչև 1989 թվականը[18]:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կնոջ՝ Մասակա Օվադայի հետ Նարուհիտոն առաջին անգամ հանդիպել է 1986 թվականի նոյեմբերին Իսպանական դքսուհու տանը թեյելիս[19][20]: 1993 թվականի հունիսի 19-ին նրանք նշանադրվեցին: Հարսանիքը տեղի ունեցավ հունիսի 9-ին կայսերական Սիտնոյի պալատում, որին մասնակցեցին 800-ից ավել հյուրեր` ներառյալ եվրոպական արքայական շատ տոհմերի ներկայացուցիչներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=naruhito;n=. — 1997. — ed. size: 8261991
- ↑ 4,0 4,1 Osaki Tomohiro (դեկտեմբերի 1, 2017)։ «Japan sets date for Emperor Akihito’s abdication as April 30, 2019»։ The Japan Times։ Վերցված է հունվարի 6, 2018
- ↑ 5,0 5,1 «Japan reveals name of new imperial era»։ BBC News։ ապրիլի 1, 2019։ Վերցված է 2019-04-01
- ↑ Richarz Allan (մարտի 30, 2019)։ «Celebrating ‘Platinum Week’ in Japan»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-04-24 – via NYTimes.com
- ↑ «Japan sets date for emperor's abdication»։ BBC News։ դեկտեմբերի 1, 2017։ Վերցված է 2019-04-01
- ↑ Enjoji Kaori (դեկտեմբերի 1, 2017)։ «Japan Emperor Akihito to abdicate on April 30, 2019»։ CNN (Tokyo)։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
- ↑ Kyodo Jiji (դեկտեմբերի 3, 2017)։ «Japan’s publishers wait in suspense for next era name»։ The Japan Times։ Վերցված է հունվարի 13, 2018
- ↑ «浩宮徳仁親王(現皇太子)誕生»։ Mainichi Shimbun։ փետրվարի 23, 1960։ Վերցված է ապրիլի 30, 2019
- ↑ Hills 2006, էջ. 69
- ↑ Bix Herbert P. (2000)։ Hirohito and the Making of Modern Japan (անգլերեն)։ New York: Harper Collins։ էջեր 661։ ISBN 978-0-06-019314-0
- ↑ «Japan's Dowager Empress Dead At 97»։ CBS News։ 2000-06-16։ Վերցված է 2016-10-21
- ↑ Hills 2006, էջեր. 77–78
- ↑ Hills 2006, էջ. 79
- ↑ Hills 2006, էջ. 81
- ↑ Hills 2006, էջեր. 142–143, 152
- ↑ Hills 2006, էջեր. 144–145
- ↑ Fitzpatrick Beth Cooney (հունվարի 21, 2011)։ «Great Royal Weddings: Princess Masako and Crown Prince Naruhito»։ Stylelist։ AOL։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 10, 2011-ին։ Վերցված է դեկտեմբերի 2, 2016
- ↑ Hills 2006, էջ. 150
|