Ֆոշան
Բնակավայր | ||
---|---|---|
չինարեն՝ 佛山市 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Chancheng District?, Nanhai District?, Shunde District?, Sanshui District? և Gaoming District? | |
Մակերես | 3797,72 կմ² | |
ԲԾՄ | 16±1 մետր | |
Բնակչություն | ▲9 498 863 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0757 | |
Փոստային դասիչ | 528000 | |
Ավտոմոբիլային կոդ | 粤E | |
Պաշտոնական կայք | foshan.gov.cn | |
| ||
Ֆոշան ( չինարեն հեշտ. 佛山 , պինին: Fóshān, բառացիորեն: «Բուդդայի սար»), քաղաքային շրջան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանդուն նահանգի կենտրոնական մասում, Մարգարտագետի դելտայում, 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Գուանչժոու քաղաքից[2], որի հետ կապված է երկաթուղով, 2010 թվականից՝ նաև մետրոյի առանձին ճյուղով: Մարգարտագետի դելտայի տնտեսական գոտու ձախակողմյան հատվածի բաղկացուցիչ մասն է: Քաղաքի տնտեսությունում ստեղծվող համախառն ներքին արդյունքի տարեկան ծավալը հասել է 940 միլիարդ յուանի կամ 139 միլիարդ ամերիկյան դոլարի[3]: Ֆոշանն զբաղեցնում է 3.868 քառակուսի կիլոմետր տարածք[4]: 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը մոտեցել էր 7,2 միլիոնի[5][6][7][8]: 2009 թվականի մարտի 19-ին Ֆոշանի և Գուանչժոուի համայնքապետարանները կնքել են այս երկու հարևան քաղաքների հետագա զարգացման համատեղ պլան մշակելու և իրագործելու պայմանագիր[9]:
Ֆոշանը առևտրային հին քաղաք է, որտեղ հնուց զարգացել են նաև հախճապակու և մետաքսեղենի արտադրության ձեռնարկությունները: XVIII դարում մրցակցել է Հանչժոուի հետ Չինաստանի՝ մեծությամբ չորրորդ տնտեսական կենտրոնը համարվելու համար: Սակայն գետի ճյուղավորումների տիղմապատման հետևանքով զրկվել է մեծ բեռնատարողությամբ նավեր ընդունելու հնարավորությունից և և ի վերջո վերածվել է բուռն թափով աճած Գուանչժոուի արդյունաբերական հավելուկի:
Ֆոշանում զբոսաշրջիկներին գրավում են գեղատեսիլ բարձունքները, քարանձավները, ջրվեժները, 800-ամյա տաճարը՝ հազվագյուտ արձանների իր հավաքածուով հանդերձ, հախճապակու թրծման վառարանը, որը ուսումնասիրողներից ոմանց կարծիքով առաջին անգամ գործարկվել է դեռևս Տան արքայատոհմի կառավարման ժամանակներում:
Ֆոշանը մարտարվեստի մեծահամբավ վարպետներ Հուան Ֆեյհունի ու Իպ Մանի, անվանի նկարիչ Յան Ցզեչանի ծննդավայրն է, չինական օպերայի յուրօրինակ դրսևորման՝ կանտոնյան օպերայի, նանկան մարտարվեստի, առյուծապարի ստեղծման օրրանը:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոշանի կլիման խոնավ մերձարևադարձային է, Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ դասվում է Cfa տիպին:
Ֆոշան (1981−2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 26.7 (80.1) |
27.1 (80.8) |
30.7 (87.3) |
32.7 (90.9) |
35.6 (96.1) |
37.1 (98.8) |
38.5 (101.3) |
38.5 (101.3) |
37.8 (100) |
34.2 (93.6) |
30.6 (87.1) |
28.8 (83.8) |
38.5 (101.3) |
Միջին բարձր °C (°F) | 17.9 (64.2) |
18.5 (65.3) |
20.8 (69.4) |
25.1 (77.2) |
29.2 (84.6) |
31.5 (88.7) |
32.9 (91.2) |
33.2 (91.8) |
31.5 (88.7) |
28.6 (83.5) |
24.0 (75.2) |
19.8 (67.6) |
26.08 (78.95) |
Միջին օրական °C (°F) | 13.8 (56.8) |
14.3 (57.7) |
17.6 (63.7) |
21.9 (71.4) |
25.7 (78.3) |
28.0 (82.4) |
29.1 (84.4) |
29.2 (84.6) |
27.6 (81.7) |
24.6 (76.3) |
19.6 (67.3) |
15.0 (59) |
22.2 (71.97) |
Միջին ցածր °C (°F) | 10.8 (51.4) |
11.9 (53.4) |
15.2 (59.4) |
19.5 (67.1) |
23.0 (73.4) |
25.3 (77.5) |
26.1 (79) |
26.3 (79.3) |
24.6 (76.3) |
21.4 (70.5) |
16.3 (61.3) |
11.4 (52.5) |
19.32 (66.76) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 2.0 (35.6) |
2.3 (36.1) |
3.4 (38.1) |
10.5 (50.9) |
14.9 (58.8) |
18.7 (65.7) |
22.8 (73) |
23.3 (73.9) |
19.6 (67.3) |
10.7 (51.3) |
4.4 (39.9) |
3.1 (37.6) |
2 (35.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 45.7 (1.799) |
65.2 (2.567) |
92.4 (3.638) |
166.4 (6.551) |
245.1 (9.65) |
273.7 (10.776) |
228.4 (8.992) |
229.9 (9.051) |
196.7 (7.744) |
68.1 (2.681) |
37.7 (1.484) |
28.0 (1.102) |
1677,3 (66,035) |
% խոնավություն | 74 | 82 | 84 | 85 | 84 | 83 | 81 | 79 | 79 | 75 | 71 | 66 | 78.6 |
աղբյուր: China Meteorological Data Service Center |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտամի, Հյոգո, Ճապոնիա
Լա Պոսեսիոն, Ռեյունյոն, Ֆրանսիա (since 1989)[10]
Պորտ Լուի, Մավրիկիոս
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մարկեմ, Կանադա (Friendly co-operative)
Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա
Մեդուեյ, Մեծ Բրիտանիա
Գդանսկի Ստարոգրադ, Լեհաստան
Սենտ Ջորջես, Գրենադա
Ինգոլշտադ, Բավարիա, Գերմանիա (since 2013)[11][12]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Seventh National Population Census of the People's Republic of China
- ↑ Farrell Samuel։ «Foshan»։ Bing Maps։ Արխիվացված է օրիգինալից May 27, 2016-ին։ Վերցված է May 28, 2016
- ↑ All GDP2017 data of the cities in Guangdong is based on Guangdong Statistical Yearbook («Guangdong Statistical Yearbook 2018» (Press release)։ China Statistics Press։ September 1, 2018։ Վերցված է May 6, 2019)
- ↑ GeoHive; The People's Republic of China - Guangdong, administrative units Archived 2014-03-14 at the Wayback Machine. Läst 5 februari 2012.
- ↑ Fóshān Shì, www.citypopulation.de
- ↑ «www.fs.leju.com»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-24-ին։ Վերցված է 2020-07-18
- ↑ Vogel, Ezra F., One Step Ahead in China: Guangdong under Reform, https://books.google.com.hk/books?id=NU2NLLjO1fUC.
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-28-ին։ Վերցված է 2015-01-03
- ↑ http://news.xinhuanet.com/newscenter/2009-03/19/content_11037051.htm%7Ctitel=广州佛山签订“同城化建设合作框架协议”%7Cdatum=19 mars 2009|hämtdatum=4 november 2012|författare=Lai Yuchen (赖雨晨)|utgivare=Xinhuanet|språk=kinesiska}}
- ↑ «Ville de la Possession - Jumelages»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-17-ին։ Վերցված է 2012-05-17
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2019-12-08
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին։ Վերցված է 2014-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆոշան Վիքիպահեստում |
---|
Foshan travel guide from Wikivoyage
- Map of Foshan Archived 2018-05-27 at the Wayback Machine.
|