Թաունսվիլ
Բնակավայր | ||
---|---|---|
Թաունսվիլ | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | City of Townsville? | |
Հիմնադրված է | 1865 թ. | |
Մակերես | 140,2 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | ▼173 724 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
Հեռախոսային կոդ | 07 | |
Փոստային դասիչ | QLD 4810 | |
Պաշտոնական կայք | townsville.qld.gov.au | |
| ||
Թաունսվիլ (անգլ.՝ Townsville), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը 2006 թվականին կազմել է մոտ 143 հազար մարդ[3], իսկ ամբողջ տարածքի բնակչությունը՝ 175.5 հազար մարդ (2008)[4]։ Մոտակա խոշոր քաղաքներն են Մակայը (330 կմ հարավ-արևելք) և Կերնսը (գտնվում է 300 կմ դեպի հարավ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաունսվիլը գտնվում է Բրիսբենից մոտավորապես 1300 կմ հյուսիս։ Քաղաքը գտնվում է Մեծ արգելախութի մոտ։ Թաունսվիլն ունի մեծ արևադարձային ակվարիում, որը պարունակում է Մեծ արգելախութի բուսական և կենդանական աշխարհի նմուշներ։ Քաղաքի մոտ Մագնիսական կղզին է, որտեղ գտնվում է ազգային պարկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Կուկի արշավախումբն այս տարածաշրջանով անցել է 1770 թվականին, սակայն չի կայանել։ Ներկայիս Թաունսվիլի մոտ գտնվող մի կղզու ափին Ջեյմս Կուկի կողմնացույցը սկսել է տարօրինակ աշխատել, որի պատճառով կղզին անվանվել է Մագնիսական կղզի[5]։ Տարածաշրջանում առաջին եվրոպացիները հայտնվեցին 1819 թվականին։
Քաղաքը հիմնադրվել է 1864 թվականին որպես նավահանգիստ՝ ծառայելով հյուսիսային Քվինսլենդին։ Բնակիչների առաջին գաղթը եղել է 1864 թվականի նոյեմբերի 5-ին։ 1866 թվականին Ռոբերտ Թաունսը (ժամանակի հայտնի ավստրալիացի գործարար) այցելել է այստեղ, մնացել է ընդամենը երկու օր, սակայն համաձայնվել է տրամադրել ֆինանսական աջակցություն նոր հողատարածքին, որն անվանվել է իր պատվին[5]։
1866 թվականին բնակավայրը ստացավ ինքնակառավարման կարգավիճակ, նույն թվականին ընտրվեց Թաունսվիլի առաջին քաղաքապետը։ 1882 թվականից մինչև 1891 թվականը բնակչությունը աճեց 4 հազարից մինչև 13'000 մարդ։ 1902 թ. Թաունսվիլ-ը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքում տեղակայված էին ռազմական կայազոր և ավիաբազա (ավելի քան 50 հազար ամերիկյան և ավստրալիական զինվոր)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թաունսվիլի համայնապատկեր
-
Թաունսվիլի նավահանգիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Townsville // QuickStats — ABS.
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL303003
- ↑ Australian Bureau of Statistics: Townsville (QLD) (Statistical District)(չաշխատող հղում)
- ↑ Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08
- ↑ 5,0 5,1 Townsville Council website: A Chronological History of Townsville 1770 to 1900 Արխիվացված 2009-09-29 Wayback Machine