Ինգոլշտադ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ինգոլշտադ | |||||
գերմ.՝ Ingolstadt | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Ingolstadt Mitte?, Ingolstadt Northwest?, Q1379138?, Q1663259?, Q1371810?, Q2009793?, Q1276692?, Friedrichshofen-Hollerstauden?, Q27435467?, Q27349799?, Q27435464? և Q27431368? | ||||
Հիմնադրված է | 1200 թ. | ||||
Առաջին հիշատակում | 806 | ||||
Մակերես | 133,35 կմ² | ||||
ԲԾՄ | 374 մետր, 376 մետր, 368 մետր | ||||
Բնակչություն | ▼136 981 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1][2] | ||||
Հեռախոսային կոդ | 08424, 0841, 08450, 08458 և 08459 | ||||
Փոստային ինդեքսներ | 85049, 85057, 85051, 85053 և 85055 | ||||
Ավտոմոբիլային կոդ | IN | ||||
Պաշտոնական կայք | ingolstadt.de(գերմ.) | ||||
| |||||
Ինգոլշտադ (գերմ.՝ Ingolstadt), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում, Դանուբ գետի ափին, Մյունխենից A9 ավտոմայրուղով 70 կիլոմետր դեպի հյուսիս, Նյուրնբերգից շուրջ 90 կիլոմետր դեպի հարավ: Քաղաքի բնակչության թվաքանակը մոտավորապես 125,000 է, մետրոպոլային ողջ տարածքինը՝ շուրջ 300,000:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված դամբանը վկայում է, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր եղել է առնվազն 1800 տարի առաջ: Պատմական փաստաթղթերում Ինգոլշտադն առաջին անգամ հիշատակվել է 806 թվականին (Կառլոս Մեծի կտակում): Մոտավորապես 1250 թվականին Ինգոլշադին շնորհվել է քաղաքի կարգավիճակ և դրամ հատելու իրավունք;
1255-ից գտնվել է Վերին Բավարիայի ենթակայության ներքո, 1392-1445 թթ. եղել Բավարիայի դուքսերի նստավայրը (այնուհետև նրանց աթոռանիստը դարձել է Բավարիա-Լանդսհուտը)[3]:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլը՝ որպես ռազմագերի, բանտարկված է եղել Ինգոլշտադի մոտ գտնվող կալանատեղի-ճամբարում, որ Գերմանիայում ամենաընդարձակներից մեկն էր: Դը Գոլն այնտեղից փախուստի հինգ անհաջող փորձ է կատարել:
Քաղաքում գործում է Audi ավտոմեքենաների արտադրության մասնաճյուղ[4] և ավտոարտադրությանն առնչվող բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպես նաև բավարական գարեջրի չորս գործարան: Ինգոլշտադը միաժամանակ տրանսպորտային կարևոր հանգույց է. այստեղով անցնում են Մյունխենն ու Բեռլինը և գերմանական խոշոր այլ քաղաքներ միմյանց կապող ավտոմայրուղիներ ու երկաթգծեր:
Քաղաքում գործում են երկու քոլեջ, 1492 թվականից՝ Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանը: 1510 թվականին այդ համալսարանում է դասավանդել կաթոլիկ աստվածաբան, պրոֆեսոր Յոհաննես Էկկը, ում ջանքերով համալսարանը վերածվել է այսպես կոչված՝ հակառեֆորմացիայի ինտելեկտուալ կենտրոնի[5]:
Ինգոլշտադը համբավվել է նաև նրանով, որ այստեղ են ծավալվում հրեշաստեղծ գիտնական Ֆրանկենշթեյնի մասին Մերի Շելլիի գրած և 1818 թվականին հրատարակած վեպի գործողությունները:
Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգոլշտադը գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[6].
, Կառարա, Իտալիա
, Գրասսե, Ֆրանսիա
, Դյոր, Հունգարիա
Մեծ Բրիտանիա: Քրքոլդի
Սերբիա: Կրագուևաց
Թուրքիա Մանիսա
Չեխիա: Միմոն
Ռուսաստան, Մոսկվա
Սլովենիա: Մուրսկա Սոբոտա
Լեհաստան: Օպոլե
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — DESTATIS.
- ↑ https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/04-kreise.html
- ↑ |redaktör=Carlquist, Gunnar |år=1932 |titel=Svensk uppslagsbok. Bd 13 |utgivningsort=Malmö |utgivare=Svensk Uppslagsbok AB |sid=1096}}
- ↑ https://www.audi.com/en/company/profile/locations/germany.html
- ↑ Kilde: Johannes Eck; hertil også et afsnit i artiklen om Luther – Til Universität Ingolstadt (tysk Wiki)
- ↑ http://www.ingolstadt.de/partnerstaedte/pdf/Ingolstadts%20Twin%20Towns.pdf%7Ctitolo=Inglostadt's(չաշխատող հղում) twin towns|formato=pdf|lingua=en|accesso=4 febbraio 2010|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20110514220337/http://www.ingolstadt.de/partnerstaedte/pdf/Ingolstadts%20Twin%20Towns.pdf%7Cdataarchivio%3D14 maggio 2011}}
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gerd Treffer: Kleine Ingolstädter Stadtgeschichte. Pustet, Regensburg 2004, ISBN 3-7917-1912-2.
- Friedrich Mader (Hrsg.): Ingolstadt. Ingolstadt 1988, ISBN 3-920253-21-3.
- Siegfried Hofmann: Geschichte der Stadt Ingolstadt. Bde. 1–2, Ingolstadt 2000, 2006.
- Beatrix Schönewald, Gerd Riedel (Hrsg.): Vom Werden einer Stadt – Ingolstadt seit 806. Ingolstadt 2006, ISBN 3-932113-43-8.
- Theodor Müller, Siegfried Hofmann: Ingolstadt. Schnell und Steiner, Regensburg 1998, ISBN 3-7954-1128-9.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Rundgang durch die Ingolstädter Altstadt
- Ինգոլշտադի պատմությունն ու մշակույթը
|