Կրագուևաց
Կրագուևաց | |
---|---|
![]() | |
Տեսակ | Serbian city? և մեծ քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Kragujevac City? |
ԲԾՄ | 180 մետր |
Մակերես | 865 կմ² |
Ձևավորում | 1476 |
![]() | |
![]() | |
![]() |
Կրագուևաց (սերբ.՝ Крагујевац , հին սլավոներեն «կրագույ» բառից, որը թարգմաբար նշանակում է «բազե»), քաղաք Սերբիայում, Շումադիա վարչական շրջանի կենտրոն։ Բնակչության քանակով Սերբիայի չորրորդ քաղաքն է (193 390 մարդ)։ Տեղակայված է Բելգրադից 120 կմ դեպի հարավ։
Կրագուևացը արդյունաբերական և գիտական կենտրոն է։ Նաև համարվում է Չաչակի, Կռալևոյի, Ուժիցեի, Յագոդաինայի, Կրուշևացի և Սմեդերևոյի մակրոտարածաշրջանային կենտրոնը։ Մինչև 1990 թվականը Կրագուևացը եղել է Հարավսլավիայի ամենազարգացած քաղաքներից մեկը, նրան գերազանցել են միայն Սլովենիայի քաղաքները։ Սակայն 1990-ականներին քաղաքի վիճակը վատացել է։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ծագում է սերբ.՝ Крагуj բառից, որը թարգմանաբար նշանակում է «բազե»․ այն կարելի է տեսնել քաղաքի զինանշանին։ Քաղաքի մերձակայքում եղել են շատ անտառներ և այդ թռչունները օգտագործվել են որսի համար։ Այլ տարբերակով՝ անունը ծագում է «Կրագույ» անձնանունից, որը թարգմանվում է որպես Կրագույի քաղաք[1], բայց այդ տարբերակն այժմ սակավ է հանդիպում Սերբիայում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ հիշատակվում է 1476 թվականին թուրքական փաստաթղթում՝ «Կրագույոֆչա» անվամբ։ Այն ժամանակ քաղաքում եղել է 32 տուն։
Թուրքական տիրապետությունից ազատագրվել է 1815 թվականին։ Նոր ժամանակների Սերբիայի առաջին մայրաքաղաքը (1818-1841)։ Այստեղ են գտնվել սերբական առաջին գիմնազիան և լիցեյը, առաջին դատարանը, առաջին թատրոնը, հրատարակվել է առաջին սերբական թերթը։ 19-րդ դարի կեսից զարգանում է քաղաքի արդյունաբերությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Բելգրադի գրավումից հետո, այն որոշ ժամանակով կրկին դարձել է երկրի մայրաքաղաքը։
1941 թվականի հոկտեմբերի 21-ին գերմանական զորքերը գնդակահարել են քաղաքի 7000 բնակչի, որոնց թվում էին տեղի գիմնազիայի 300 աշակերտ և 18 ուսուցիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Е. М. Поспелов Географические названия мира: Топонимический словарь / Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 450. — 220 с. — 3000 экз. — ISBN 5-89216-029-7
- ↑ Бакић 1972, էջեր. 39–40 (սերբ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրագուևաց» հոդվածին։ |
|