Ամառային օլիմպիական խաղեր 2028
| Ամառային օլիմպիական խաղեր 2028 | |
|---|---|
| Տեսակ | Summer Olympic Games edition? |
| Հյուրընկալող քաղաք | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
| Երկիր | Ամերիկայի միացյալ նահանգներ |
| Կարգախոս | «Հետևի՛ր արևին» |
| Բացում | Հուլիսի 21 |
| Փակում | Օգոստոսի 6 |
| Մարզադաշտ | Լոս Անջելեսի հուշահամալիր |
| Կազմակերպիչ | Los Angeles Organizing Committee for the 2028 Olympic Games? |
| Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2024 |
| Հաջորդ | 2032 Summer Olympics |
| Կայք | la28.org(անգլ.)(իսպ.)(ֆր.) |
| 34°06′N 118°12′W / 34.1°N 118.2°W | |
Ամառային օլիմպիական խաղեր 2028, պաշտոնապես ճանաչված որպես XXXIV օլիմպիական խաղեր և հանրության կողմից հայտնի որպես ԼԱ 2028 (LA 2028), ապագայում կայանալիք միջազգային բազմաբնույթ սպորտային իրադարձություններ են, որոնք տեղի են ունենալու 2028 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։
Հյուրընկալող քաղաքի մրցույթի գործընթացը պետք է սկսվեր 2019 թվականին, իսկ մրցույթի հաղթողը հայտարարվելու էր 2021 թվականին։ Հետևելով մի շարք հյուրընկալող քաղաքների 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի[1] և 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի[2] մրցույթներից դուրս մնալը, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017 թվականի հուլիսի 31-ին որոշում կայացրեց, որտեղ Լոս Անջելես քաղաքը իրավունք ստացավ հյուրընկալելու 2028 թվականի Օլիմպիական խաղերը[3] ՝ ՄՕԿ-ից[4] ֆինանսավորվելով հավելյալ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրանից անմիջապես հետո Փարիզ քաղաքը ստացավ իրավունք հյուրընկալելու 2024 թվականի խաղերը։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում` 131-րդ Միջազգային օլիմպիական կոմիտեում, երկու երկրներն էլ հայտարարվեցին հաղթող՝ որպես խաղերի հյուրընկալող քաղաքներ[5]։
Այս խաղերը կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված 5-րդ Ամառային օլիմպիական խաղերը Սբ. Լուիզիանայի 1904 թվականի, Լոս Անջելեսի 1932 թվականի, Լոս Անջելեսի 1984 թվականի և Ատլանտայի 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։ Դրանք կլինեն Միացյալ նահանգներում կազմակերպված իններորդ ընդհանուր Օլիմպիական խաղերը՝ ներառելով թե՛ ամառային և թե՛ ձմեռային խաղերը։
Լոս Անջելեսն արդեն երրորդ անգամ կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ լինելով Լոնդոնից (1908, 1948, Ամառային օլիմպիական խաղեր 2012) և Փարիզից (Ամառային օլիմպիական խաղեր 1900, 1924 և 2024) հետո երրորդ քաղաքը, որը կհյուրընակալի Օլիմպիական խաղերը երրորդ անգամ։
Մրցույթի գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց 2024 թվականի օլիմպիական խաղերի հյուրընկալող քաղաքների հինգ թեկնածուների անուններ[6]՝ Բուդապեշտ, Համբուրգ, Լոս Անջելես, Փարիզ և Հռոմ։ Միևնույն ժամանակ հայտարարվեց թեկնածուական գործընթացը։ Մրցույթից դուրս թողնելով Բուդապեշտին, Համբուգին և Հռոմին՝ մնացին Լոս Անջելես և Փարիզ քաղաքները։ Նմանատիպ իրավիճակ տեղի էր ունեցել 2022 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի մրցույթի ժամանակ, երբ Կրակով, Լվով, Օսլո և Ստոկհոլմ քաղաքները դուրս մնացին մրցույթից՝ թողնելով ընտրությունը երկու քաղաքների միջև՝ Չինաստանի Պեկինի և Ղազախստանի Ալմաթիի միջև, որտեղ ի վերջո հաղթող ճանաչվեց Պեկինը։ 2017 թվականի ապրիլի 3-ին Դանիայում՝ ՄՕԿ-ի համագումարում, պաշտոնատար անձիք հանդիպեցին Լոս Անջելեսի և Փարիզի օլիմպիական կոմիտեների անդամների հետ քննարկելու 2024 թվականի ամառային խաղերում հյուընկալող քաղաքների երկու հաղթողների անունները։
Հյուրընկալ քաղաքի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում՝ 131-րդ ՄՕԿ նստաշրջանում, Լոս Անջելեսն ընտրվեց որպես հյուրընկալող քաղաք։ Օլիմպիական խարտիայի համաձայն երեք Ամերիկացի ՄՕԿ անդամներ՝ Անիտա դե Ֆրանցը, Անջելա Ռուջիերոն և Լարի Փրոբսթը իրավասու չէին քվեարկել հյուրընկալ քաղաքի ընտրության ժամանակ։ Լոս Անջելեսը արդեն երրորդ անգամ ընտրվեց որպես օլիմպիական հյուրընկալող քաղաք առանց մրցակցային գործընթացի հանդիպելու՝ ունենալով 1932 և 1984 թվականների նմանատիպ արդյունքները։ Նախկինում Լոս Անջելեսը հայտ է ներկայացրել 1924, 1928, 1952, 1956, 1976 և 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերում, բայց պարտվել է համապատասխանաբար Փարիզ, Ամստերդամ, Լոնդոն, Հելսինկի, Մելբուռն, Մոնրեալ և Մոսկվա քաղաքներին։ Լոս Անջելեսը թեկնածության հայտ է ներկայացրել նաև 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում, բայց Միացյալ Նահանգների Օլիմպիական կոմիտեն այդ խաղերի համար ԱՄՆ թեկնածու է ընտրել Չիկագո քաղաքը։
Վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսի Դաունթաունի սպորտային այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վայր | Մրցույթներ | Տարողունակություն | Ստատուս |
|---|---|---|---|
| Ֆիգուերա Փողոց[7] | Տեսարան։ «Օլիմպիական ուղի» – | Ոչ կիրառելի | Գոյություն ունեցող |
| Լոս Անջելեսի հուշահամալիր | Մարմնամարզություն | 70,607 | Գոյություն ունեցող |
| Կալիֆոռնիայի մարզադաշտ | Ֆուտբոլ (նախնական փուլ, քառորդ եզրափակիչ, կանանց 3-րդ տեղը) | 22,000 | Գոյություն ունեցող |
| Մարմնամարզություն (սկավառակ, նիզակ and hammer qualifications) | 20,000 | ||
| Դիդոքս մարզադաշտ (ԱՄՆ, Կալիֆոռնիա) | Լող, Ջրասուզակություն, Սինխրոն Լող | 20,000 | Ժամանակավոր կառույց գոյություն ունեցողի վրա |
| Գելն կենտրոն (ԱՄՆ, Կալիֆոռնիա) | Բադմինթոն | 10,300 | Գոյություն ունեցող |
| Կարատե | |||
| Լոս Անջելեսի Քոնվենշն կենտրոն | Բասկետբոլ (կանանց նախակրթարան) | 8,000 | Գոյություն ունեցող |
| Բռնցքամարտ | 8,000 | ||
| Սուսերամարտ | 7,000 | ||
| Տեքֆոնդո | |||
| Սեղանի թենիս | 5,000 | ||
| BMX ազատ ոճ | 8,000 | ||
| Սթեյփլս կենտրոն | Բասկետբոլ (տղամարդկանց նախակրթարաններ, եզրափակիչ) | 18,000 | Գոյություն ունեցող |
| Մայքրսոֆթի թատրոն | Ծանրամարտ | 7,000 | Գոյություն ունեցող |
| Հարավային Կալիֆորնիա համալսարան | Մեդիա կենտրոն | Ոչ կիրառելի | Գոյություն ունեցող |
| Գրանդ այգի | Մարաթոն | 5,000 | Գոյություն ունեցող |
| Մրցավազք | |||
| Հեծանվավազք |
Վելլի սպորտային այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վայր | Մրցույթներ | Տարողունակություն | Ստատուս |
|---|---|---|---|
| Սեպուլվադա Դեմ այգի | Մակույկով ոլորասահք | 8,000 | Նախագծված կառույց |
| Ձիարշավարան | 15,000 | Ժամանակավոր կառույց | |
| Հրաձգարան | 3,000 | Ժամանակավոր կառույց |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոս Անջելեսի Սթեյփլս համալիրի գիշերային տեսարան
- Սթափ Հաբ համալիր
- Լոնգ բիչ
- Ռիվիերա մերձքաղաքային ակումբ
- Ֆորում
- տեսարան Օլիմպիական գյուղի Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հանրակացարանից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Abend, Lisa (2014 թ․ հոկտեմբերի 3). «Why Nobody Wants to Host the 2022 Winter Olympics». Time. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Butler, Nick. «Exclusive: IOC vow to "further adjust" candidature process after Budapest 2024 withdrawal». Inside the Games. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Meeting of the IOC Executive Board in Lausanne – Information for the media». Olympic.org. 2017 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Los Angeles Declares Candidature for Olympic Games 2028- IOC to Contribute USD 1.8Billion to the Local Organising Committee». IOC. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Wharton, David. «Los Angeles makes deal to host 2028 Summer Olympics». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Candidature Process Olympic Games 2024» (PDF). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Stage 1 Vision, Games Concept and Strategy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 2028» հոդվածին։ |
| ||||||