Jump to content

Ամառային օլիմպիական խաղեր 1904

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1904
պատկերանիշ
ՏեսակSummer Olympic Games edition?
Երկիր ԱՄՆ[1]
Բացումհուլիսի 1, 1904
ԲացեցDavid R. Francis?
Փակումնոյեմբերի 23, 1904
ՄարզադաշտՍենթ Լուիս[1]
ՄարզիկներAustralia at the 1904 Summer Olympics?, Austria at the 1904 Summer Olympics?, Canada at the 1904 Summer Olympics?, Cuba at the 1904 Summer Olympics?, France at the 1904 Summer Olympics?, Germany at the 1904 Summer Olympics?, Great Britain at the 1904 Summer Olympics?, Greece at the 1904 Summer Olympics?, Hungary at the 1904 Summer Olympics?, Italy at the 1904 Summer Olympics?, Norway at the Games of the III Olympiad?, South Africa at the 1904 Summer Olympics?, Switzerland at the 1904 Summer Olympics? և United States at the 1904 Summer Olympics?
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1900
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1908
 1904 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային օլիմպիական խաղեր 1904, պաշտոնապես III Օլիմպիական խաղեր, միջազգային բազմասպորտային իրադարձություն, որի բացումը տեղի ունեցավ ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 1904 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը, որպես մաս 1904 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցող սպորտային ծրագրի մաս։ Սա առաջին անգամ էր, որ Օլիմպիական խաղերը անցկացվում են Եվրոպայից դուրս։ Ներմուծվեց բռնցքամարտը, որը համարվում է հնագույն մենամարտային սպորտաձևերից[2]։

Ռուս-ճապոնական պատերազմից առաջացած խնդիրները և 1904 թվականին Սենթ Լուիս հասնելու դժվարությունները կարող են բացատրել հանգամանքը, որ շատ քիչ մարզիկներ են մասնակցել ԱՄՆ-ից և Կանադայից դուրս։ 651 մարզիկներից միայն 62-ն էին Հյուսիսային Ամերիկայից դուրս և ընդհանուր ներկայացնում էին 12-15 երկրներ։ Որոշ իրադարձություններում ԱՄՆ ազգային առաջնությունները միավորվեցին Օլիմպիական մրցույներիցն[3]։

Ներկայիս մեդալային համակարգը (ոսկի, արծաթ և բրոնզ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար) ներդրվել է 1904 թվականի օլիմպիական խաղերում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոն հաղթեց 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը[4], բայց Լուիազիանայի համաշխարհային ցուցահանդեսի Սենթ Լուիս կազմակերպիչները չէին ընդունում ևս մեկ միջազգային իրադարձություն միևնույն ժամանակահատվածում։

Ցուցահանդեսի կազմակերպիչները սկսեցին պլանավորել սեփական սպորտային միջոցառումները` տեղեկացնելով Չիկագոյի կազմակերպիչներին, որ իրենց միջազգային սպորտային իրադարձությունը կխամրեցնի Օլիմպիական խաղերը, եթե Օլիմպիական խաղերը չտեղափոխեն Սենթ Լուիս։ Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենը համաձայնվեց խաղերը տեղափոխել Սենթ Լուիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #10095731-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Christen, Barbara S.; Steven Flanders (2001 թ․ նոյեմբեր). Cass Gilbert, Life and Work: Architect of the Public Domain. W. W. Norton & Company. էջ 257. ISBN 978-0-393-73065-4. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
  3. «The Olympic Summer Games Factsheet» (PDF). International Olympic Committee. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Stead, W. T. (1901). The Americanization of the World. Horace Markley. էջ 341.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1904» հոդվածին։