Պիեռ դը Կուբերտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարոն Պիեռ դը Կուբերտեն
Pierre de Frédy, Baron de Coubertin
Pierre de Coubertin Anefo2.jpg
Պիեռ դը Կուբերտենը 1925 թվականին
Միջազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ
1896 - 1925
Նախորդող Դեմիտրիուս Վիկելաս
Հաջորդող Անրի դը Բայե-Լատյուր
Գոդֆրոյ դը Բլոնե (փաստացի)
 
Կրթություն՝ École Libre des Sciences Politiques?
Մասնագիտություն՝ պատմաբան, մանկավարժ, ուսուցիչ, մարզիկ, գրող, rugby union match official, քաղաքական գործիչ և sports official
Ազգություն Ֆրանսիա
Ծննդյան օր 01 հունվար 1863
Ծննդավայր Փարիզ
Վախճանի օր 02 սեպտեմբեր 1937
Վախճանի վայր Ժնև
Գերեզման Cimetière du Bois-de-Vaux
Թաղված Cimetière du Bois-de-Vaux
Դինաստիա Fredy?
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Pierre Fredy de Coubertain
Հայր Charles Louis de Frédy, Baron de Coubertin?
Մայր Marie Marcelle Gigault de Crisenoy?
 
Ինքնագիր Pierre de Coubertin (Signature).svg
 
Պարգևներ

Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետ, Սուրբ Օլաֆի շքանշան, Փյունիքի շքանշան, Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան, Order of Orange-Nassau?, Ռումինիայի թագի շքանշան, Թագի շքանշան, Ռումինիայի Աստշի շքանշան, Ֆրանց Յոզեֆի շքանշան, Order of Leopold II?, Glory of sport? և World Rugby Hall of Fame?

Պիեռ[1] դը Ֆրեդի, Բարոն դը Կուբերտեն (հունվարի 1, 1863սեպտեմբերի 2, 1937), ֆրանսիացի մանկավարժ և պատմաբան, նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրը և երկրորդ նախագահը։ Նա համարվում է ժամանակակից Օլիմպիական խաղերի հայրը։ Ծնվել է ֆրանսիացի ազնվականների ընտանիքում, եղել է գիտնական, ուսումնասիրել է շատ գիտություններ, մեծամասամբ պատմություն և մանկավարժություն։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեր դը Ֆրեդին ծնվել է 1863 թվականի հունվարի 1-ին Փարիզում, կայացած ազնվականների ընտանիքում[2]: Նա Բարոն Ճառլս Լւոի դը Ֆրեդիի և Մարի Մարսել դը Կրեսենոյի չորրորդ երեխան է[3]: Ընտանիքի ավանդույթի համաձայն Ֆրեդի անունը առաջին անգամ հիշատակվել է 15-րդ դարում և ւնտանիքին այս անվանումը տվել է Լյուդովիկոս XI-ը 1477 թվականին։ Նրա ընտանիքի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ Ֆրանսիայի պատմության ընթացքում եղել են նշանավոր անձիք, ռազմական առաջնորդներ, թագավորի խորհրդականներ և արքայազներ[4]:

Պիեր դը Կուբերտենը երեխա ժամանակ (աջից), իր քույրերից մեկի հետ, նկարված հոր կողմից 1869 թվական:

Նրա հայրը վառ Ռոյալիստ էր և փորձառու նկարիչ, ում գործերը մրցանակների էին արժանացել Փարիզյան սալոնի կողմից։ Նրա նկարների հիմնական թեմաներն էին Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, դասականությունը և նշանակալիությունը, որը վերաբերվում էր այն առարկաներին, որը նրա կարծիքով ամենակարևորն էին[5]:

Կուբերտենը մեծացել է Ֆրանսիայի համար շատ կարևոր պատմական շրջանում. Ֆրանս-պրուսական պատերազմի, Փարիզի կոմունայի և Ֆրանսիայի երրորդ հանրապետության տարիներին[6]: Սակայն նրա պատանեկությունը անցկացվել է առավել խաղաղ ժամանակաշրջանում։ 1874 թվականին նրա ծնողները նրան ուղարկում են ճիզվիտների դպրոց, որը դեռևս կառուցվում էր առաջին հինգ տարիների ընթացքում։ Մինչդեռ այդ ժամանակ շատ դպրոցներում ցերեկային ստացիոնար ուսուցում էր, Կուբերտենի դպրոցում դասավանդում էր ճիզվիտ հոգևորական և նրա ծնողները հույս ունեին որ նրանց որդին կդառնա հոգևոր և բարոյական անձնավորություն[7]: Նա առաջադիմությամբ առաջին երեք ուսանողներից մեկն էր և ընդունվեց դպրոցի էլիտար ակադեմիա գերազանց արդյունքներով։

Որպես ազնվական Կուբերտենը լավ շանսեր ուներ կարիերան սկսել որպես քաղաքական կամ ռազմական գործիչ։ Սակայն նա ընտրեց ստեղծագործողի կարիերան, այնուհետև սովորելով կրթություն, պատմություն, գրականություն և սոցիոլոգիա[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պիեռ դը Կուբերտենի անվան գրությունը ՀՍՀ-ի «Օլիմպիական խաղեր» հոդվածում
  2. 2,0 2,1 Hill, p. 5
  3. «Ancestry of Pierre de Coubertin»։ Roglo.eu։ Վերցված է հոկտեմբերի 9, 2011 
  4. MacAloon, pp 8–10
  5. MacAloon, pp 17–19
  6. MacAloon, p 21
  7. MacAloon, pp 32–33