Jump to content

Ձմեռային օլիմպիական խաղեր 1976

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային օլիմպիական խաղեր 1976
պատկերանիշ
ՏեսակWinter Olympic Games edition? և international sporting event?
Երկիր Ավստրիա
Բացումփետրվարի 4, 1976
ՋահակիրՔրիստլ Հաաս և Josef Feistmantl?
ԵրդվեցWerner Delle Karth? և Willy Köstinger?
ԲացեցRudolf Kirchschläger?
Փակումփետրվարի 15, 1976
ՄարզադաշտԻնսբրուք
ՆախորդՁմեռային օլիմպիական խաղեր 1972
Հաջորդ1980 Winter Olympics?
Կայքolympics.com/en/olympic-games/innsbruck-1976(անգլ.)
 1976 Winter Olympics Վիքիպահեստում

Ձմեռային օլիմպիական խաղեր 1976 պաշտոնապես հայտնի որպես XII Ձմեռային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 1980 Winter Olympics, ֆրանսերեն՝ XIIes Jeux olympiques d'hiver), ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1976 թվականի փետրվարի 4-15-ը Ավստրալիայի Ինսբրուք քաղաքում։ Երկրորդ անգամն էր, որ Տիրոլ նահանգը հյուրընկալել է խաղերը, որը շնորհվել էր Ինսբրուքին այն բանից հետո, երբ նախնական հյուրընկալող քաղաք Դենվերը 1972 թվականին հրաժարվել էր։

Քաղաքի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի համար հայտ էին ներկայացրել ԱՄՆԿոլորադո նահանգի Դենվեր, Շվեյցարիայի՝ Սիոն, Ֆինլանդիայի՝ Տամպերե, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքները։ Քվեարկությունը տեղի էր ունեցել 1970 թվականի մայիսի 12-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում ՄՕԿ-ի 69-րդ նստաշրջանում։

Քվեարկության արդյունքներ[1]
Քաղաք Երկիր 1-ին փուլ 2-րդ փուլ 3-րդ փուլ
ԴենվերԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՄԻացյալ Նահանգներ292939
ՍիոնՇվեյցարիա Շվեյցարիա183130
ՏամպերեՖինլանդիա Ֆինլանդիա128
ՎանկուվերԿանադա Կանադա9

1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրության գործընթացը բաղկացած էր չորս հայտերից՝ Սիոն, Դենվեր, Տամպերե և Վանկուվեր։ Ընտրությունը կատարվել է 1970 թվականի մայիսի 12-ին Ամստերդամում կայացած ՄՕԿ-ի 70-րդ նստաշրջանում[1]։ 1972 թվականի նոյեմբերի 7-ին կայացած համապետական հանրաքվեի ընթացքում Կոլորադոյի ընտրողները մերժել են խաղերի ֆինանսավորումը (միակ անգամը, երբ խաղերը անցկացնելու իրավունք ստացած երկիրը հրաժարվել է)[2]։ Դենվերը պաշտոնապես հեռացել է նոյեմբերի 15-ին, և ՄՕԿ-ն այնուհետև առաջարկել է խաղերը Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Ուիստլեր քաղաքին, բայց նա նույնպես հրաժարվել է՝ ընտրություններից հետո կառավարության փոփոխության պատճառով։ Սոլթ Լեյք Սիթին առաջարկել է հյուրընկալել խաղերը, բայց ՄՕԿ-ը, որը դեռ ցնցված էր Դենվերի մերժումից, հրաժարվել է և 1973 թվականի փետրվարի 5-ին ընտրել է Ինսբրուքը որպես 1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի քաղաք, որը հյուրընկալել էր 1964 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը տասներկու տարի առաջ։ Այնուհետև Սոլթ Լեյք Սիթին հյուրընկալել է 2002 թվականին Ձմեռային օլիմպիական խաղերը։

1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանը Շնեմանն էր՝ կարմիր թիրոլյան գլխարկով ձնեմարդ։ Նախագծված Վալտեր Պատչի կողմից՝ Շնեմանին առաջարկվել է ներկայացնելու 1976 թվականի խաղերը՝ որպես «պարզության խաղեր»։ Այն դիտվել էր նաև որպես հաջողակ թալիսման կանխելու ձյան պակասը, որը վնասել էր 1964 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը[3][4]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին խաղերն էին 3-րդ Բարոն Կիլանին Մայքլ Մորիսի նախագահության տարիներին։
  • Ավստրիայի ֆավորիտ Ֆրանց Կլամմերը հաղթանակ է տարել տղամարդկանց լեռնադահուկային սպորտի արագընթաց վայրէջք մարզաձևում 1:45.73 հաշվով, իր երկրի և Շվեյցարիայի պաշտպան, չեմպիոն Բեռնհարդ Ռասի կողմից մեծ ճնշումներից հետո։
  • ԱՄՆ գեղասահորդուհի Դորոթի Համիլը նվաճել է ոսկե մեդալ գեղասահքի մրցաշարում և ոգեշնչել հանրաճանաչ «սեպ» սանրվածքը[5]։
  • Բրիտանացի նրբագեղ գեղասահորդ Ջհոն Քերրին փոխել է իր կարգը՝ դիմելով օլիմպիական դատավորներին և նվաճել ոսկի[6]։
  • Ամերիկացի գեղասահորդ Թերի Կուբիկան փորձել և հաջողությամբ ավարտել է գեղասահքի վտանգավոր հետադարձը։
  • Արևմտյան Գերմանիայի դահուկորդուհի Ռոզի Միտտմայերը, կանանց լեռնադահուկային մարզաձևերում, վաստակել է երկու ոսկի և արծաթ, իսկ երրորդ ոսկին բաց է թողել 0.13 վայրկյանով[7]։
  • Խորհրդային Միության դահուկորդուհի Տատյանա Ավերինան նվաճել է չորս մեդալ[8]։
  • 4 հոգանոց բոբսելում Արևելյան Գերմանիայի թիմը նվաճել է երեք հաջորդական անվանակարգերից առաջինը։
  • Բոբսլեյ և սահնակային սպորտ մարզաձևերը առաջին անգամ տեղի են ունեցել նույն վազքուղու վրա։
  • ԽՍՀՄ-ը նվաճել է իր չորրորդ անընդմեջ ոսկե մեդալը տափօղակով հոկեյ մարզաձևում։ Երկրորդ անընդմեջ Օլիմպիական խաղերի համար Կանադան հրաժարվել է թիմ ուղարկել՝ բողոքելով այն կանոնների դեմ, որոնք ԽՍՀՄ-ին թույլ էին տալիս մասնակցել արհեստավարժ խաղացողներով, մինչդեռ սահմանափակելով Կանադային սիրողական խաղացողներով։ Բոյկոտին միացավ նաև Շվեդիան[9]։
  • Խորհրդային Միության դահուկորդուհի Գալինա Կուլակովան ավարտել է 3-րդ տեղով կանանց 5 կմ դահուկավազքում, սակայն որակազրկվել է էֆեդրին արգելված նյութի թեստի դրական պատասխանի պատճառով։ Նա պնդում էր, որ դա քթի կաթիլների օգտագործման արդյունքն է, որը պարունակում է այդ նյութը։ Եվ՛ Միջազգային դահուկային ֆեդերացիան, և՛ ՄՕԿ-ը նրան թույլ են տվել մրցել 10 կմ և 4×5 կմ հեռավորության մրցավազքերում[10]։ Ձմեռային օլիմպիական խաղերում սա առաջին զրկված մեդալն էր։
Բերգիսել 2004 թվական
  • Աքսամեր Լիզում – լեռնադահուկային սպորտ (բացառությամբ տղամարդկանց արագընթաց վայրէջքը)
  • Բերգիսելշանզե – դահուկացատկ (մեծ բլուր), բացման արարողություններ
  • Այշնելաուֆբան – չմշկավազք
  • Օլիմպիական սահադաշտ – բոբսլեյ, սահնակային սպորտ
  • Ցուցասրահ – տափօղակով հոկեյ
  • Օլիմպիայի սրահ – գեղասահք, տափօղակով հոկեյ, փակման արարողություններ
  • Պացշերկոֆել – լեռնադահուկային սպորտ (տղամարդկանց արագընթաց վայրէջք)
  • Սիֆելդ – բիաթլոն, դահուկավազք, դահուկային երկամարտ, դահուկացատկ (սովորական բլուր)

Պարգևատրված մեդալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալներով պարգևատրվել են 6 մարզաձևերում (10 ենթակարգ) վիճարկվող 37 միջոցառումներում։ Սառցե պարը արել է իր օլիմպիական առաջին դեբյուտը։

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել է 37 երկիր։ Այս խաղերը վերջինն էին, որ Չինաստանի Հանրապետությունը (Թայվան) մասնակցել է Չինաստանի Հանրապետության դրոշի և անվան տակ։ Այն բանից հետո, երբ միջազգային հանրության մեծ մասը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ճանաչեց որպես ամբողջ Չինաստանի լեգիտիմ կառավարություն, Չինաստանի Հանրապետությունը ստիպված էր մրցել Չինական Թայբեյի անվան տակ՝ փոփոխված դրոշի ներքո և իր պետական օրհներգի փոխարեն օգտագործել իր ազգային դրոշն ու օրհներգը։ Անդորրան և Սան Մարինոն մասնակցել են իրենց առաջին Ձմեռային օլիմպիական խաղերին։

Մասնակից Ազգային օլիմպիական կոմիտեներ

Մեդալների հաշվարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա այն երկրների տասնյակն է, որոնք մեդալներ են նվաճել 1976 թվականի Ձմեռային խաղերում։

Մեդալների ընդհանուր քանակ
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ136827
2Արևելյան Գերմանիա Արևելյան Գերմանիա75419
3Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ33410
4Նորվեգիա Նորվեգիա3317
5Արևմտյան Գերմանիա Արևմտյան Գերմանիա25310
6Ֆինլանդիա Ֆինլանդիա2417
7Ավստրիա Ավստրիա2226
8Շվեյցարիա Շվեյցարիա1315
9Նիդերլանդներ Նիդերլանդներ1236
10Իտալիա Իտալիա1214
Ընդամենը353531101

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Past Olympic host city election results». GamesBids. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  2. Sanko, John (1999 թ․ հոկտեմբերի 12). «Colorado only state ever to turn down Olympics». Rocky Mountain News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  3. International Olympic Committee. "Olympic Winter Games Mascots from Innsbruck 1976 to Sochi 2014". Archived from original June 3, 2014. Retrieved April 10, 2017.
  4. Australian Olympic Committee. "A history of winter mascots". Retrieved April 10, 2017.
  5. Dorothy Hamill bio. Factmonster.com. Retrieved on July 7, 2011.
  6. Olympic.org
  7. Infoplease. Infoplease (February 1, 2009). Retrieved on July 7, 2011.
  8. Kiat.net Արխիվացված Մարտ 13, 2008 Wayback Machine. Kiat.net. Retrieved on July 7, 2011.
  9. http://webarchive.iihf.com/iihf-home/the-iihf/100-year-anniversary/100-top-stories/story-17/
  10. cite Sports-Reference|url=https://www.sports-reference.com/olympics/athletes/ku/galina-kulakova-1.html|url-status=dead|archiveurl=https://web.archive.org/web/20110120175019/http://www.sports-reference.com/olympics/athletes/ku/galina-kulakova-1.html|archivedate=20 January 2011|df=dmy-all

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 1976» հոդվածին։