Աշխարհագրական դիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհագրական դիրք, երկրի մակերևույթի վրա որևէ աշխարհագրական օբյեկտի դիրքն է այն օբյեկտների նկատմամբ, որոնց հետ գտնվում է սերտ փոխազդեցության մեջ։

Աշխարհագրական դիրքի նշանակությունը և նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բնութագրում է տվյալ օբյեկտի տեղը տարածական կապերի և հոսքերի (նյութի, էներգիայի, տեղեկատվության) մեջ և որոշում է նրա հարաբերությունները արտաքին միջավայրի հետ[1]։ Արտաքին աշխարհի տարրերը կարող են զգալի ազդեցություն ունենալ որոշակի օբյեկտի զարգացման վրա, այդ իսկ պատճառով այն արտահայտում է երկրատարածական հարաբերությունը աշխարհագրական օբյետկի և արտաքին միջավայրի միջև։ Աշխարհագրական դիրք հասկացությունը առանցքային նշանակություն ունի աշխարհագրական գիտությունների համակարգում[2]։ Այսպիսով կարելի է ասել, որ աշխարհագարական դիրքը․

  • համարվում է անհատականացնող գործոն, քանի որ ի հայտ է բերում աշխարհագրական օբյեկտի շատ հատկանիշներ
  • ունի պատմական բնույթ, քանի որ ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել
  • ունի ներուժային բնույթ, քանի որ միայն աշխարհագրական դիրքը չի կարող բավարար պայման հանդիսանալ օբյեկտի համատասխան զարգացման համար
  • սերտորեն կապված է տարածքի ձևի և նրա սահմանների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь. Понятия и термины / Под ред. А. Ф. Трёшникова. М., 1988, с.55
  2. Теория и методология географической науки / М.М.Голубчик, С.П.Евдокимов, Г.Н.Максимов, А.М.Носонов. М.: Владос, 2005, с.262