Ֆրանսիս Պոնժ
Ֆրանսիս Պոնժ ֆր.՝ Francis Ponge | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Francis Jean Gaston Alfred Ponge[1] |
Ծնվել է | մարտի 27, 1899[2][3][4][…] |
Ծննդավայր | Մոնպելիե, Էրո, Օկսիտանիա, Ֆրանսիա[5][1] |
Վախճանվել է | օգոստոսի 6, 1988[3][6][4][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Լը Բար սյուր Լու, Ծովափնյա Ալպեր, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[7][8][9][…] |
Գերեզման | Cimetière protestant de Nîmes |
Մասնագիտություն | ակնարկագիր, գրող, բանաստեղծ, պրոֆեսոր և լրագրող |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Le parti pris des choses? |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Կուսակցություն | Renaissance և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Odette Ponge? |
Զավակներ | Armande Ponge? |
Francis Ponge Վիքիպահեստում |
Ֆրանսիս Ժան Գաստոն Ալֆրեդ Պոնժ (ֆրանսերեն՝ Francis Jean Gaston Alfred Ponge, մարտի 27, 1899[2][3][4][…], Մոնպելիե, Էրո, Օկսիտանիա, Ֆրանսիա[5][1] - օգոստոսի 6, 1988[3][6][4][…], Լը Բար սյուր Լու, Ծովափնյա Ալպեր, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[7][8][9][…]), 20-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ, էսսեիստ և արձակագիր[11]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1899 թվականի մարտի 27-ին, Մոնպելիեում, դավանանքով բողոքական բանկիրի ընտանիքում; Բարձրագույն կրթություն ստացել է Փարիզի համալսարանում, որտեղ սկզբնական շրջանում իրավագիտություն է ուսումնասիրել, ապա՝ բանասիրություն։ 1918 թվականին զորակոչվել է և ֆրանսիական բանակի շարքերում մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին։ Զորացրվելուց հետո անդամագրվել է Բանվորական ինտերնացիոնալին, դարձել դրա ֆրանսիական բաժանմունքի անդամ։ Երկար տարիներ աշխատել է „Գալիմար“ և „Աշետ“ հրատարակչություններում։ 1920-ական թվականների սկզբներից լույս է ընծայել իր բանաստեղծությունները, աշխատակցել „Նուվել ռևյու ֆրանսեզ“ գրական ամսագրին։ Նրան լայն ճանաչում է բերել հատկապես 1942 թվականին հրատարակած արձակ բանաստեղծությունների „Le Parti pris des choses“ ժողովածուն։ 1937-ից 1947 թվականներին եղել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, աշխատակցել կոմունիստական պարբերականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ներգրավվել Ֆրանսիան զավթած գերմանական ֆաշիստների դեմ ծավալված Դիմադրության շարժման մեջ։ 1947 թվականին հեռացել է կոմկուսից։ 1952-ից 1965 թվականներին դասախոսել է „Ալյանս Ֆրանսեզ“-ում։
Վախճանվել է 1988 թվականի օգոստոսի 6-ին, Վառ սյուր Լուում։ «Գալիմար» հրատարակչատան «Պլեադա» մատենաշարով ետմահու հրատարակվել է նրա ստեղծագործությունների ժողովածուն երկու հատորով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական գործունեության վաղ շրջանում Պոնժը մտերմացել է սյուրռեալիստների խմբի հետ, սակայն ստեղծագործական որոնումները նրան աստիճանաբար հեռացրել են նրանցից, միևնույն ժամանակ նրա գործերի նկատմամբ հետաքրքրություն են առաջացրել այնպիսի հեղինակների մեջ, ինչպիսիք են Ժան Պոլ Սարտրը[12], Ժակ Դերիդան[13]։ Ուսումնասիրողներից շատերը Պոնժի ստեղծագործությունը բնութագրելու տեսակետից ծրագրային են համարում 1942 թվականին լույս տեսած «Իրերի կողմում» („Le Parti pris des choses“) ժողովածուն, որտեղ ամփոփված արձակ բանաստեղծություններում հեղինակը ջանում է բառային ինքնատիպ արտահայտություն տալ առօրյա, սովորական իրերին ու երևույթներին՝ զարգացնելով ֆենոմենոլոգիական ու էքզիստենցիալիստական մոտիվներ, որ հոգեհարազատ էին Սարտրի ու Կամյուի փիլիսոփայությանը։ Իսկ 1960-ական թվականներին հրատարակած «Մեծ ժողովածու» (1961), «Նոր ժողովածու» (1967) գրքերում և «Ի պաշտպանություն Մալերբի» էսսեում (1965) Պոնժը հանդես է գալիս որպես բանաստեղծական նեոկլասիցիզմի ինքնատիպ մի տարբերակի կողմնակից (թեև այն էլ պետք է ասել, որ էսսեում Մալերբին չափից դուրս փառաբանելու պատճառով Պոնժի արվեստի բազմաթիվ երկրպագուներ երես են թեքել նրանից)։
Պոնժը հանդես է եկել նաև որպես հմուտ արվեստաբան. բազմաթիվ էսսեներ է հեղինակել նկարիչների մասին՝ սկսած բարոկկոյի ժամանակներից, ավարտած իր ժամանակակից անվանի արվեստագետներով, որոնց մի մասի հետ մտերմական հարաբերություններ էր պահպանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնժի գրական վաստակը բարձր է գնահատվել. նա արժանացել է բազում մրցանակների, կառավարական պարգևների։ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր (1959), սպա (1969) և կոմանդոր (1983), Նեյշտադյան միջազգային գրական մրցանակի (1974), Ֆրանսիայի Ազգային բանաստեղծական մրցանակի (1981), Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակի (1984) դափնեկիր։ Կինոռեժիսորներ Ս. Ռումետն ու Պ. Սանսոնան 1968 թվականին փաստավավերագրական ֆիլմ են նկարահանել նրա մասին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Douze petits écrits, avec un portrait de Mania Mavro, NRF/Gallimard, 1926 (rééd. in Tome premier, 1965)
- Le Parti pris des choses, 1942.
- Le Carnet du bois de pins,1947.
- Le Peintre à l'étude, Paris, Gallimard, 1948 – (rééd. in Tome premier, 1965)
- Proêmes, 1948
- Le Verre d'eau (avec Eugène de Kermadec), Éditions de la Galerie de Louise Leiris, Paris, 1949
- La Seine 1950, (с фотографии от Морис Блан), La Guilde du Livre, Lausanne
- La Rage de l'expression, 1952.
- Le Grand Recueil։ I. „Méthodes“, 1961 ; II. „Lyres“, 1961 ; III „Pièces“, 1961.
- L'appareil du téléphone 1962.
- Le pain, 1962
- Pour un Malherbe, 1965.
- Le Savon, 1967.
- La Fabrique du Pré, 1971.
- Comment une figue de parole et pourquoi, 1977.
- Pratiques d'écriture.
- Œuvres complètes, La Pléiade volume I, 1999 ; volume II, 2002 ; Gallimard, Paris.
- Pages d'atelier, 1917-1982, 2005 ; Gallimard, Paris (Ensemble de textes inédits).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Derrida J. Signeponge/Signsponge. — N. Y.։ Columbia UP, 1985.
- Collot M. Francis Ponge։ entre mots et choses. — Seyssel։ Champ Vallon, 1991.
- Maldiney H. Le Vouloir dire de Francis Ponge. — P.։ Encre marine, 1993.
- Meadows P. A. Francis Ponge and the nature of things։ from ancient atomism to a modern poetics. — Lewisburg։ Bucknell UP, 1997.
- Fritz-Smead A. Francis Ponge։ De L’Ecriture à L’Oeuvre. — N. Y.։ Peter Lang, 1997.
- Sollers Ph. Francis Ponge. — P.։ Seghers, 2001.
- Derrida J. Déplier Ponge։ entretien avec Gérard Farasse. Villeneuve-d’Ascq։ Presses universitaires du Septentrion, 2005.
- О Понже [Ф. Жакоте, Ж.-П. Сартр, М. Бланшо, А. Камю] // Понж Ф. На стороне вещей. — М.։ Гнозис, 2000. — С. 166—183.
- Итало Кальвино. Из книги «Зачем читать классиков»
- Психоаналитический Словарь, 2008.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 7,0 7,1 7,2 France Culture — 1945.
- ↑ 8,0 8,1 8,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 9,0 9,1 9,2 Encyclopédie Larousse (ֆր.) — Éditions Larousse, 1970.
- ↑ https://www.neustadtprize.org/1974-neustadt-laureate-francis-ponge/
- ↑ www.poetryfoundation.org
- ↑ Jean-Paul Sartre, L'Homme et les choses, Poésie 44, (juillet-oct. 1944); в Situations I, Paris: Gallimard, p. 298-357.
- ↑ Derrida J., Signéponge, Paris: Seuil, 1988.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիս Պոնժի կենսագրությունը (ֆրանսերեն) Արխիվացված 2020-01-26 Wayback Machine
- Todo sobre la vida de Francis Ponge (en francés).
- Ժամանակագրություն (ֆրանսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիս Պոնժ» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 6 մահեր
- 1988 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Կոմունիստ գրողներ
- Ֆրանսիացի արձակագիրներ