Ալյանս Ֆրանսեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյանս Ֆրանսեզ
Alliance française Paris Ile-de-France.jpg
Տեսակ կազմակերպություն
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հիմնադրված 1883
Գլխադասային գրասենյակ Փարիզ
Հիմնադիր Լուի Պաստյոր
Պարգևներ Աստուրիայի արքայադստեր մրցանակ կոմունիկատիվ ու մարդասիրական գործունեության համար
Կայք alliancefr.org

«Ալյանս Ֆրանսեզը» (ֆր.՝ Alliance Fraçaise), համաշխարհային անշահույթ, ապոլիտիկալ և ոչ կրոնական՝ ֆրանսերեն և ֆրանկոֆոն մշակութային ցանց։ «Alliance Française»-ը աշխարհում ֆրանսերենի ուսուցման ամենամեծ կենտրոնն է՝ 134 երկրներում, ավելի քան 800 կազմակերպություններով: Ամեն տարի ուսուցանելով 500.000-ից ավել աշակերտների՝ ճանաչվում և հովանավորվում են Ֆրանսիայի կառավարության կողմից: Հարավային Աֆրիկայում «Alliance Française»-ը ներկայացված է Բոտսվանայում, Լեսոթոյում, Հարավային Աֆրիկայում, Սվազիլենդում, Զամբիայում և Զիմբաբվեում[1]: Ցանցը բաղկացած է ավելի քան 20 ֆրանսախոս դաշինքներից, որոնք տարածված են խոշոր քաղաքներում առաջարկելով ամբողջ տարվա ընթացքում ֆրանսերեն դասընթացների և մշակութային միջոցառումների մի ամբողջ շարք[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալյանս Ֆրանսեզը» ստեղծվել է 1883 թվականի հուլիսի 21-ին Փարիզում մի խումբ մարդկանց կողմից, որոնցից են գիտնական Լուի Պաստյորը, դիվանագետ Ֆերդինանտ դը Լեսփսը, գրողներ Ժյուլ Վեռնը և Էրնեստ Րենան, և հրատարակող Արմանդ Քոլին:

Այն ֆինանսավորում է իր գործունեության մեծ մասը, իր դասընթացներից ստացված հասույթից կամ իր վարձատրվող սարքավորումներից: Ֆրանսիայի կառավարությունը նաև տրամադրում է սուբսիդիա, որը վերաբերում է իր բյուջեի մոտավորապես հինգ տոկոսին (2003 թվականին Մոտ 665 հազար եվրո):

440.000-ից ավել ուսանողներ սովորում են Ֆրանսերեն Alliance-ի կենտրոններից մեկում, որի ցանցը նաև ընդգրկում է դպրոցներ.

• կենտրոն Փարիզում, «Alliance Française Paris Ile-de-France»

• Ֆրանսիայում տեղակայված վայրերն արտասահմանցի ուսանողների համար

• 1.016 կենտրոններ 135 երկրներում

Փարիզի տարածքից դուրս գտնվող կազմակերպությունները տեղական ինքնակառավարման արտոնագրեր ունեն: Յուրաքանչյուրն ունի կոմիտե և նախագահ: «The Alliance Française» բրենդը պատկանում է Փարիզի կենտրոնին: Շատ երկրներում, Փարիզի «The Alliance Française»-ը ներկայացված է«Délégué général»-ի կողմից: Ֆրանսիական կառավարությունը նաև կառավարում է 150 անահատական ֆրանսիական ինստիտուտներ, որոնք գոյություն ունեն նպաստելու ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածմանը և պահպանմանը[3]:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին, Società Dante, Alighieri, British Council, Goethe-Institut, Instituto Cervantes, and Instituto Camões-ի հետ միասի «Alliance»-ին շնորհվել է «Prince of Asturias» մրցանակ, որպես հաղորդակցության և հումանիտար ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bruézière, Maurice (author) L'Alliance Française, Histoire d'une Institution 1883-1983, 1983 Librairie Hachett], Paris. 2-01-009341-0.
  • Ürményházi, Attila J.(author) Un Centenaire de Rayonnement de la Culture Française (the abridged version of the AF's history to include Une Célébration de l'Alliance Française en Tasmanie), 2004. National Library of Australia, Canberra (Australian Collection) Np 943.9052 U77.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]