Jump to content

Լուի Պաստյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Պաստյոր
Louis Pasteur
Ծնվել էդեկտեմբերի 27, 1822(1822-12-27)[1][2][3][…]
Դոլ, Բուրբոնների վերականգնում[4]
Մահացել էսեպտեմբերի 28, 1895(1895-09-28)[1][3][5][…] (72 տարեկան)
Castle of Villeneuve-l'Étang, Մարն-լա-Կոկետ[6]
բնական մահով
ԳերեզմանQ131620455?[7] և Փարիզի Աստվածամոր տաճար[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
Դավանանքկաթոլիկ
Մասնագիտությունմանրէաբան, քիմիկոս, համալսարանի դասախոս, կենսաքիմիկոս, գյուղատնտես, կենսաբան, վիմագրող, բուսաբան և դիմանկարիչ
Հաստատություն(ներ)Ստրասբուրգի համալսարան, Լիլի համալսարան[8], Բարձրագույն նորմալ դպրոց, Տեխնոլոգիական համալսարան Lille և Պաստյորի ինստիտուտ
Գործունեության ոլորտքիմիա և մանրէաբանություն
Պաշտոն(ներ)member of the Académie française?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[9], Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Լիլի գիտությունների, գյուղատնտեսության և արվեստների ընկերություն, Ֆրանսիական ակադեմիա[10], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[11], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[12], Կրթության բարեկամների Պոզնանի ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա[13], Ազգային բժշկական ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Free Economic Society?[14], Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի համալսարան և Լինչեի ազգային ակադեմիա[15]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց (1845), Սենտ-Լուիսի լիցեյ, Փարիզի համալսարան և Conservatoire national des Arts et Métiers?[16]
Գիտական աստիճանբժշկության դոկտոր, բնական գիտությունների դոկտոր, պատվավոր դոկտոր և փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[17][18]
Գիտական ղեկավարAntoine-Jérôme Balard?[19] և Ժան Բատիստ Բիո[19]
Եղել է գիտական ղեկավարVictor Babeș?, Պիեռ Պոլ Էմիլ Ռու, Albert Calmette?, Նիկոլայ Գամալեյա և Étienne Wasserzug?
Հայտնի աշակերտներՇառլ Ֆրիդել, Charles Chamberland? և Պիեռ Պոլ Էմիլ Ռու
Պարգևներ
Ամուսին(ներ)Մարի Պաստյոր
Երեխա(ներ)Marie-Louise Pasteur?, Jean-Baptiste Pasteur?, Jeanne Pasteur?, Cécile Pasteur? և Camille Pasteur?
ՀայրJean-Joseph Pasteur?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Pasteur
Ստորագրություն
Изображение автографа
 Louis Pasteur Վիքիպահեստում
Պաստյորի հուշարձանը Փարիզում
Պաստյորի ինստիտուտը Փարիզում

Լուի Պաստյոր (ֆրանսերեն՝ Louis Pasteur, դեկտեմբերի 27, 1822(1822-12-27)[1][2][3][…], Դոլ, Բուրբոնների վերականգնում[4] - սեպտեմբերի 28, 1895(1895-09-28)[1][3][5][…], Castle of Villeneuve-l'Étang, Մարն-լա-Կոկետ[6]), ֆրանսիացի միկրոկենսաբան և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1881)։ Ուսումնասիրելով մարդու բազմաթիվ ախտածին մանրէներ և հիվանդություններ՝ Պաստյորը հիմնադրեց իմունաբանությունը և միկրոկենսաբանությունը։ Նրա անունն է կրում իր կողմից հայտնաբերված պաստերացում երևույթը։ Նա շատ տաղանդավոր մարդ էր, հրապուրվել էր քիմիայով և 27 տարեկան հասակում արդեն պրոֆեսոր էր։ Նրա ուսումնասիրություններն ու հայտնագործությունները հիացնում էին գիտնականներին։ Եվ ոչ ոք չէր էլ կռահում, որ շուտով նա թողնելու է քիմիան և հետազոտություններ է կատարելու միանգամայն այլ բնագավառում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում[29], կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին[30]։

Լուիի մանկությունն անցել է Շվեյցարիայի հետ սահմանամերձ Արբուա քաղաքում։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, այնուհետև՝ քոլեջ, որտեղ, չնայած տարիքով ամենափոքրը լինելուն, ջանասիրության, ընթերցասիրության, խելքի, ուշիմության շնորհիվ դարձել է դասախոսի օգնական։ Ի դեպ, դեռ վաղ հասակում դրսևորել է նաև նկարչի ու գրողի անուրանալի ձիրքեր, սակայն հետագայում չի զարգացրել դրանք՝ իրեն լիովին նվիրելով գիտությանը։

Ուսումը շարունակել է Բզանսոնում, այնուհետև՝ Փարիզում՝ լավագույն ուսումնական հաստատության համարում ունեցող Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցում (եղել է համբավավոր բնագետներ, պրոֆեսորներ Դյումայի և Բալարի ուսանողը)։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշ ժամանակ ֆիզիկա է դասավանդել Դիժոնի ավագ դպրոցում։ 1849 թվականին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական իր ատենախոսությունը։ Այդ նույն տարում ամուսնացել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի դստեր՝ Մարի Լորանի հետ, ունեցել են հինգ երեխա, որոնցից երեքը վաղ հասակում մահացել են որովայնային տիֆից (ի դեպ, անձնական այդ ողբերգությունն է դրդել, որ նա խորամուխ լինի մանրէաբանության մեջ)։

1854 թվականին Ստրասբուրգից ընտանիքով մեկնել է Լիլ՝ վերաբացելու տեղի համալսարանը։ Երեք տարի անց էլ նշանակվել է Փարիզի Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով ղեկավար։ 1857 թվականը Լուի Պաստերի կյանքում նշանավորվել է նաև նրանով, որ վերջապես հրապարակել է ֆերմենտացիայի (խմորման) և նյութերի քայքայման բնագավառներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նա հետազոտել է հետվակցինային իմունիտետի երևույթը, հայտնաբերել մի շարք վակցիններ, այդ թվում՝ կատաղության, սիբիրախտի, խոլերայի դեմ։ Հայտնագործել է նաև բակտերիաների աճեցման մեթոդներ, առաջինը կիրառել հեղուկ միջոցներ։ Իր մեծարժեք հայտնագործությունների, անձնվեր աշխատանքի համար Լուի Պաստյորը արժանացել է Պատվո լեգեոնի ասպետի բարձր կոչման, դարձել աշխարհի մի շարք երկրների գիտական հաստատությունների, կազմակերպությունների պատվավոր անդամ[31]։

Նշանավոր գիտնականը մահացել է 1895 թվականին, Փարիզի Սեն Կլու արվարձանում։ Թաղվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Լուի Պաստյորի անվան ինստիտուտի մոտ հատուկ այդ նպատակով կառուցված մատուռում։

Գիտական աշխատանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստյորը հռչակվել է առաջին հերթին գինեթթվի երկու էնանտոմորֆ բյուրեղային ձևերի հայտնագործման շնորհիվ (1848 թ.)[32]: Նա առաջինն է առաջ քաշել այն վարկածը, որ գոյություն ունեն էնանտիոմերներ՝ իզոմերներ, որոնք միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես առարկան և դրա հայելային արտացոլանքը։ Այս հայտնագործությամբ հիմք է դրվել գիտության մի նոր ճյուղի՝ ստերեոքիմիայի[33]։ 1857-1868 թվականներին նա նվիրվել է խմորման գործընթացների ուսումնասիրությանը, բացահայտել ու ցույց տվել, որ խմորումը՝ ֆերմենտացիան, միկրոբների ազդեցության հետևանք է։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում զարգացրել է սննդամթերքը ջերմային մշակման ենթարկելու միջոցով դրա տևական պահպանությունն ապահովելու մեթոդը, որը հայտնագործողի իսկ անունով ստացել է պաստերիզացիա անվանումը, ինչպես նաև ժխտել է միկրոբների ինքնավերականգնման տեսությունը։

Սակայն առավել մեծարժեք են համարվում Լուի Պաստյորի հայտնագործությունները բակտերիոլոգիայի և վիրուսոլոգիայի բնագավառներում, հայտնագործություններ, որոնց գագաթնակետը հանդիսացավ մարդապաշտպան առաջին վակցինի ստեղծումը։ Այդ ուսումնասիրությունները նա իրականացրել է 1881-1885 թվականներին։ Արդեն իսկ 1885 թվականին վակցինը առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է կենդանի մարդուն կատաղությունից բուժելու նպատակով։

Պաստյորի իրականացրած աշխատանքները միաժամանակ լավագույն նմուշօրինակ են ծառայում քիմիայի, անատոմիայի, ֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները համակցելու առումով։

Կարևորագույն իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1848 թ. - գինեթթվի օպտիկականորեն ակտիվ իզոմերների վերաբերյալ ուսումնասիրությունների հրապարակում
  • 1862 թ. ապրիլի 20 - պաստերացման առաջին հաջող փորձի իրականացում (Կլոդ Բեռնարի հետ համատեղ)
  • 1885 թ. հունիսի 6 - կատաղության դեմ պատվաստանյութի առաջին կիրառում։ Դեղը ներարկվել է իննամյա Ժոզեֆ Միստերին, որին կծել էր կատաղած շունը։ Պատվաստանյութի ներարկման շնորհիվ հնարավոր է եղել փրկել տղայի կյանքը։
  • 1895 թ. - Լուի Պաստյորին շնորհվել է Լևենհուկի մեդալ, որը բարձրագույն պարգևն է միկրոկենսաբանների շրջանում։

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պաստյորը ողջ գիտակից կյանքի ընթացքում զբաղվել է կենսաբանությամբ, բուժել հիվանդների՝ չունենալով ո՛չ կենսաբանի և ո՛չ էլ բժշկի կրթություն[34].
  • Ճանաչված նկարիչ Ժան Լեոն Ժերոմը, ծանոթանալով Լուի Պաստյորի պատանեկան տարիների նկարչական աշխատանքներին, գոհունակություն է հայտնել, որ նա ընտրել է գիտնականի, և ոչ թե նկարչի մասնագիտությունը, և այդպիսով ինքն ազատվել է շատ ուժեղ մրցակցից։
  • 1868 թվականին՝ 45 տարեկան հասակում, Պաստյորն ունեցավ ուղեղի արյան զեղում, և նա հաշմանդամ դարձավ. ձախ ձեռքը լիովին կաթվածահարվեց, ձախ ոտքն էլ մի կերպ քարշ էր տալիս։ Մահից մազապուրծ՝ ի վերջո փոքր-ինչ կարգավորեց իր առողջական վիճակը։ Եվ՝ դեռ ավելի՛ն. դրանից հետո է, որ նա կատարեց իր մեծագույն հայտնագործությունները. ստեղծեց կատաղության և սիբիրախտի դեմ պատվաստանյութ-ներարկումները։ Իսկ երբ մահացավ, հետազոտությունը ցույց տվեց, որ ուղեղի հսկայական մասը քայքայված է եղել։
  • Ռուս անվանի բժիշկ, գիտնական Իլյա Մեչնիկովի վկայությամբ՝ Պաստյորը բոցավառ հայրենասեր էր, իր ողջ էությամբ ատում էր թշնամի գերմանացիներին։ Երբ փոստը բերում էր գերմանական ինչ-որ հրատարակություն, երկու մատով բռնում էր ու գերագույն նողկանքով մի կողմ շպրտում։
  • Պաստյորի մահից տարիներ անց նրա անունով է կոչվել բակտերիաների մի տեսակ (պաստերելլա - Pasteurella[en]), որոնք սեպտիկ հիվանդություններ են առաջ բերում (թեև գիտնականը այդ բակտերիաների հետ որևէ առնչություն, թերևս, չի էլ ունեցել)։
  • Պաստյորն արժանացել էր աշխարհի գրեթե բոլոր երկրների բարձրագույն պետական պարգևների՝ շքանշանների. նա ուներ շուրջ երկու հարյուր այդպիսի պարգև։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Debré, P.; E. Forster (1998). Louis Pasteur. Baltimore, Maryland: Johns Hopkins University Press. ISBN 0-8018-5808-9.
  • Duclaux, E.Translated by Erwin F. Smith and Florence Hedges (1920). Louis Pasteur: The History of a Mind. Philadelphia, Pennsylvania: W. B. Saunders Company. ASIN B001RV90WA.
  • Geison, Gerald L. (1995). The Private Science of Louis Pasteur. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 0-691-03442-7.
  • Latour, Bruno (1988). The Pasteurization of France. Boston: Harvard University Press. ISBN 0-674-65761-6.
  • Reynolds, Moira Davison. How Pasteur Changed History: The Story of Louis Pasteur and the Pasteur Institute (1994)
  • Williams, Roger L. (1957). Gaslight and Shadow: The World of Napoleon III, 1851–1870. NY: Macmillan Company. ISBN 0-8371-9821-6.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
  2. 1 2 Louis Pasteur (ֆր.)ministère de la Culture.
  3. 1 2 3 4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 1 2 Пастер Луи (ռուս.) — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 Who Named It? — 1994.
  6. 1 2 Annonce de la mort de Louis Pasteur à l'Académie des sciences (ֆր.) — 1895.
  7. 1 2 https://www.sciencesetavenir.fr/archeo-paleo/patrimoine/hommage-a-pasteur-pour-cette-123e-annee-la-ceremonie-ne-s-est-pas-faite-en-presentiel-a-l-institut_147735
  8. Վիքիդարան(բազմ․) — 2003.
  9. 1 2 https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA6990&pos=1
  10. Académie française (ֆր.)
  11. Notable Names Database — 2002.
  12. https://www.academie-sciences.fr/archivage_site/fondations/lp_bio.htm
  13. Elenco cronologico Soci Stranieri (իտալ.)ANSXL.
  14. Федотова А. А. Ветеринарная командировка почвоведа П.А. Костычева, The “Veterinary” Reasearch Trip of the Soil Scientist Pavel Kostychev (ռուս.) // Историко-биологические исследования — 2012. — Т. 4, вып. 3. — С. 79—93. — ISSN 2076-8176; 2500-1221
  15. (unspecified title)doi:10.5281/ZENODO.18315206
  16. https://www.techno-science.net/glossaire-definition/Conservatoire-national-des-arts-et-metiers-page-4.html
  17. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  18. CONOR.Sl
  19. 1 2 Mathematics Genealogy Project — 1997.
  20. https://phototheque.pasteur.fr/fr/asset/content/id/1587/bypassnavigation/1
  21. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  22. 1 2 3 4 Louis Pasteur
  23. http://agriculture.gouv.fr/histoire/3_merite_agr/chrono_1.htm
  24. https://docs.google.com/spreadsheets/u/1/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1336391689&single=true
  25. Award winners : Copley MedalRoyal Society.
  26. National Inventors Hall of Fame Db
  27. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
  28. ORBi
  29. «Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). Maison de Louis Pasteur à Arbois. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  30. Olivier Pasteur | tytuł = Louis Pasteur. Family tree | url = https://gw.geneanet.org/pasteur?lang=en&n=pasteur&nz=pasteur&oc=3&ocz=0&p=louis&pz=olivier+paul | opublikowany = gw.geneanet.org | data dostępu = 2017-12-29}}
  31. Bolesław Erzepki, Spis członków Towarzystwa Przyjaciół Nauk w Poznaniu, Poznań 1896, s. 3.
  32. Louis Pasteur | tytuł = Mémoire sur la relation qui peut exister entre la forme cristalline et la composition chimique et sur la cause de la polarisation rotatoire | czasopismo = C. R. Séances Acad. Sci. | wolumin = 26 | strony = 535-539 | data = 1848 | url = http://www.academie-sciences.fr/archivage_site/fondations/lp_pdf/CR1848_p535.pdf|data(չաշխատող հղում) dostępu=2017-05-13}}
  33. Gal | imię = J. | tytuł = Louis Pasteur, language, and molecular chirality. I. Background and dissymmetry | czasopismo = Chirality | wolumin = 23 | numer = 1 | strony = 1–16 | rok = 2011 | doi = 10.1002/chir.20866 | pmid = 20589938}}
  34. Debré, Patrice (2000). Louis Pasteur. Translated by Forster, Elborg. Baltimore: JHU Press. pp. 23–24. ISBN 9780801865299

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պաստյոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պաստյոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 139