Jump to content

Ժյուլ Վեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Վեռն
Jules Verne
Ծննդյան անունԺյուլ Գաբրիել Վեռն
Ծնվել էփետրվարի 8, 1828(1828-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրՆանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6]
Վախճանվել էմարտի 24, 1905(1905-03-24)[2][3][7][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԱմյեն[4][5][6]
ԳերեզմանCimetière de La Madeleine d'Amiens
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, գիտաֆանտաստիկ գրող, էսպերանտիստ և ապագայաբան
Լեզուֆրանսերեն[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԺորժ Կլեմեսոյի լիցեյ (1846), lycée Saint-Stanislas? և Փարիզի համալսարան (1848)
Ժանրեր"Արկածային" "Գիտաֆանտաստիկ"
Ուշագրավ աշխատանքներՔսան հազար լյո ջրի տակ, Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը, Երկրից դեպի Լուսին, Աշխարհի շուրջը 80 օրում, Խորհրդավոր կղզին, Հինգ շաբաթ օդապարիկով, Միխայիլ Ստրոգով և Տակն ի վեր
Ստեղծագործությունների ցանկԺյուլ Վեռնի գրքեր
ԱնդամակցությունAcadémie des sciences, des lettres et des arts d'Amiens? և Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն
Պարգևներ
ԱմուսինՀոնորին դյու Ֆրայսն դը Վիան
ԶավակներՄիշել Վերն
Изображение автографа
Ժյուլ Վեռն Վիքիքաղվածքում
 Jules Verne Վիքիպահեստում
«Փարոսը աշխարհի վերջում» համարվում է Վեռնի գրական բեմի լավագույն վեպերից մեկը։

Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆրանսերեն՝ Jules Gabriel Verne, փետրվարի 8, 1828(1828-02-08)[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] - մարտի 24, 1905(1905-03-24)[2][3][7][…], Ամյեն[4][5][6]), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1871) սերում է փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին, բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842

Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինային։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին, նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռնն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարինայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։

Կրթությունը և ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանի որդի Վեռնը սովորում էր իրավաբանություն Փարիզում, բայց գրականության նկատմամբ ունեցած սերը նրան դրդեց գնալ ուրիշ ճանապարհով։ 1850 թվականին Ժյուլ Վեռնի «Կոտրված ծղոտներ» պիեսը հաջողությամբ բեմականցվեց «Պատմական թատրոնում» Ալեքսանդր Դյումա (հայր)։ 1852 - 1854 թթ. Վեռնն աշխատում էր որպես «Լիրիկական թատրոնի» տնօրենի խորհրդատու, այնուհետև որպես բորսային միջնորդ, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում չէր դադարում գրել կատակերգություններ, լիբրետտո և պատմվածքներ։

«Արտասովոր ճանապարհորդություններ» շարքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժյուլ Վեռնը 1892 թվականին

1863 թ.-ին Ժ. Էտցելի «Ամսագիր կրթության և հանգստի համար» հանդեսում հրատարակվեց «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի առաջին վեպը՝

Վեպի հաջողությունը ոգևորեց Վեռնին և նա այնուհետև սկսեց աշխատել նույն ոգով՝ իր հերոսների արկածները ներկայացնել ուղեկցելով անիրական, բայց և այնպես բավականին լավ մտածված գիտական հայտնագործություններով, որոնք այն ժամանակ միմիայն Ժյուլ Վեռնի երևակայության ծնունդ էին։ Այս շարքին են պատկանում նաև հետևյալ վեպերը՝

Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում նաև անավարտները, որոնք տպագրվել են 20-րդ դարի վերջում, ինչպես նաև 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքեր։

Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները լի են գիտական հայտնագործություններով կապված գիտության զարգացման առաջընթացի հետ։ Նա կարեկցանքով նկարագրում է նաև ազատագրական շարժումները։

Ժյուլ Վեռնի վեպերում ընթերցողները գտել են ոչ միայն տեխնիկայի հետաքրքիր նկարագրություններ և ճանապարհորդություններ, այլ նաև վառ ազնիվ հերոսների կերպարներ (նավապետ Հատտերաս, նավապետ Գրանտ, նավապետ Նեմո), բարի կիսացնոր գիտնականներ (դոկտոր Լիդենբրոկ, դոկտոր Կլոուբոննի, զարմիկ Բենեդիկ, Ժակ Պագանել), որոնք իրենց ներկայությամբ գեղեցկացնում և էլ ավելի հետաքրքիր են դարձնում վեպը։

Ուշ ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Վեռնն իր ավելի ուշ ստեղծագործություններում վախ է արտահայտել, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համար՝

Հավատը գիտական առաջընթացի նկատմամբ փոխվել էր անհայտության նկատմամբ ունեցած վախով։ Բայց այս վեպերն այնքան մեծ ուշադրության չարժանացան, որքան նրանց նախորդողները։

Գրողի մահից հետո դեռ բավականին չտպագրված վեպեր էին մնացել, որոնք դեռ երկար տարիներ տպագրվում էին։ Այսպես, «Փարիզը 20-րդ դարում» (1863) վեպը տպագրվել է 1994 թ.-ին։

Գրող - ճանապարհորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն-Միշել նավի գծանկարը, կատարված Ժյուլ Վեռնի կողմից

Ժյուլ Վեռնը չի եղել «կաբինետային» գրող։ Նա շատ է ճանապարհորդել, ընդ որում և իր սեփական զբոսանավերով՝ «Սեն-Միշել I», «Սեն-Միշել II» և «Սեն-Միշել III»: 1859 թ.-ին նա ճանապարոհորդել է Անգլիայում և Շոտլանդիայով։ 1861 թ.-ին եղել է Սկանդինավիայում։

1867 թ.-ին նա կատարել է տրանսատլանտյան նավարկություն «Գրեյս-Իստերն» նավով դեպի ԱՄՆ։ Եղել է Նյու-Յորքում և Նիագարյան ջրվեժի մոտ։

1878 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարել է մեծ ճանապարհորդություն Միջերկրական ծովով իր «Սեն-Միշել III» զբոսանավով՝ այցելոլով Լիսաբոն, Տանժեր, Ջիբրալթար և Ալժիր։ 1879 թ.-ին Ժյուլ Վեռնն իր «Սեն-Միշել III» զբոսանավով կրկին եղել է Անգլիայում և Շոտլանդիայում։ 1881 թ.-ին Ժյուլ Վեռնն իր զբոսանավով եղել է Նիդերլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Այդ ժամանակ էլ նա պլանավորել էր այցելել Սանկտ-Պետերբուրգ, բայց ուժեղ փոթորիկը խանգարեց դրան։

1884 թ.-ին Ժյուլ Վեռնը կատարեց իր վերջին մեծ ճանապարհորդությունը։ «Սեն-Միշել III» զբոսանավով նա եղավ Ալժիրում, Մալթայում, Իտալիայում և այլ միջերկրական երկրներում։ Նրա ճանապարհորդություններից շատերը հիմք հանդիսացան «Արտասովոր ճանապարհորդություններ» շարքի համար՝ Լողացող կղզին (1870), Սև Հնդկաստան (1877), Կանաչ ճառագայթ (1882), Վիճակախաղի տոմս № 9672 (1886) և այլն։

Կյանքի վերջին 20 տարին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամյենի աշտարակավոր տունը, որտեղ ապրում և աշխատում էր Ժյուլ Վեռնը

1886 թ.-ի մարտի 9-ին Ժյուլ Վեռնը ծանր վիրավորվել էր ատրճանակի կրակոցից։ Մեծ գրողի վրա կրակել էր հոգեպես հիվանդ զարմիկ Գաստոն Վեռնը՝ Պոլի որդին։ Դրանից հետո նա ստիպված էր մոռանալ ճանապարհորդության մասին։

1892 թվականին վիպասանը դարձավ Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ։

Մահվանից քիչ առաջ Ժյուլ Վեռնը կուրացավ, բայց և այնպես շարունակում էր թելադրել իր գրքերը։ Ըստ Լեոնիդ Բարիսովի դրանք գրի էր առնում հեղինակի խորթ աղջիկներից մեկը։ Հեղինակը մահացել է 1905 թվականի մարտի 24-ին շաքարախտից։

Ժյուլ Վեռնի հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Վեռնի պատվին անվանվել են՝

  • եվրոպական առաջին ավտոմատ բեռնատար տիեզերանավը նախագծված ԵՏԳ-ի կողմից։
  • Լուսնի վրայի խառնարաններից մեկը՝ 143 կմ տրամագժով։

Կանխագուշակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ հեռուստատեսության և տիեզերական թռիչքների։ Ինչպես նաև՝

  • Էլեկտրական աթոռ
  • Ինքնաթիռ («Աշխարհի տիրակալը»)
  • Ուղղաթիռ («Ռոբուր նվաճողը»)
  • Սուզանավ («20 000 լյո ջրի տակ»)
  • GPS նավիգացիոն համակարգ («20 000 լյո ջրի տակ»)
  • Թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին («Երկրից դեպի լուսին»)։ Հեղինակի ընտրած վայրը հեռու չէր իրականից "Տիեզերական կենտրոն Քեննեդի"
  • Աշտարակ Եվրոպայի կենտրոնում (մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը - նկարագրությունը շատ նման է)
  • Միջտիեզերական ճանապարհորդություն («Հեկտոր Սերվադակ»)
  • Տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն («Փարիզը 20-րդ դարում»)
  • Կոնվերտոպլան (ինքնաթիռի տեսակ) («Բարսակի արշավախմբի արտասովոր արկածները»)

Չիրականցված կանխագուշակումներ՝

  • Ցամաք Հյուսիսային բևեռի վրա (Նավապետ Հատտերասի արկածները) և օվկիանոս Հարավային բևեռում («20000 լյո ջրի տակ»)։ Ամեն ինչ եղավ ընդհակառակը։
  • Ստորջրյա անցում Սուեզի ջրանցքի տակ («20000 լյո ջրի տակ»)
  • Կգա մի օր, երբ գիտությունը կգերազանցի ֆանտազիային։
  • Աշխարհին պետք են նոր մարդիկ, ոչ թե նոր մայրցամաքներ։
  • Բնությունը ոչինչ չի ստեղծում աննպատակ
  • Չի կարող պատահել այնպիսի մի իրավիճակ, որի ժամանակ մարդը իրավունք կունենար շորթել իր նմանների իրավունքի վրա։
  • Տաղանդները չունեն տարիք

Ժյուլ Վեռնին նվիրված ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լեոնիդ Բարիսով «Ժյուլ Վեռն» - Կենսագրական վեպ (թարգմանվել է հայերեն)
  • Ժակ Պիկար, Ռոբերտ Դիտց «Խորությունը 7 մղոն» - պատմվում է, թե ինչպես «Նաուտիլիուս»-ի նկարագրությունից ելնելով ստեղծվել է սուզանավը (թարգմանվել է հայերեն)։
Մինչև հիմա էլ սուզանավերը խորասուզվելու համար ջուր են քաշում իր մեջ, իսկ վերև բարձրանալիս այն բաց թողնում։ Այս մեխանիզմը նկարագրել է Ժյուլ Վեռնը։

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բլեֆ (Ամերիկյան բարքեր) (թարգմանվել է հայերեն[24])

Էկրանավորման աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըՍյուժենԵրկիրը
1902Ճանապարհորդություն դեպի լուսինLe Voyage dans la luneվեպ{{{2}}} Ֆրանսիա
1904Արտասովոր ճանապարհորդությունLe voyage à travers l’impossibleպիես{{{2}}} Ֆրանսիա
190720000 լյո ջրի տակ20, 000 lieues sous les mersվեպ{{{2}}} Ֆրանսիա
1908Էկսպեդիցիա Լուսնի վրաExcursion dans la luneվեպ{{{2}}} Ֆրանսիա
1908Միխայիլ ՍտրոգովMichael StrogoffվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1910Միխայիլ ՍտրոգովMichael StrogoffվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1910Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնըVoyage au centre de la terreվեպ{{{2}}} Ֆրանսիա
1912Բևեռի գրավումÀ la conquête du pôleվեպ{{{2}}} Ֆրանսիա
1913Նավապետ Գրանտի որդիներըLes enfants du capitaine Grantվեպ{{{2}}} Ֆրանսիա
1914Աշխարհի շուրջը 80 օրում'Round the World in 80 Daysվեպ Ռուսաստան
1914Միխայիլ ՍտրոգովMichael StrogoffվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
191620000 լյո ջրի տակ20, 000 Leagues Under the SeaվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1921Մատիաս ՍանդորֆMathias Sandorfվեպ{{{2}}} Ֆրանսիա
1926Միխայիլ ՍտրոգովMichel Strogoffվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Գերմանիա
1929Խորհրդավոր կղզինThe Mysterious IslandվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1931Մարդ, որը փնտրում էր իր մարդասպանինDer Mann, der seinen Mörder sucht{{{2}}} Գերմանիա
1936Թագավորի սուրհանդակըDer Kurier des Zarenվեպ{{{2}}} Գերմանիա
1936Միխայիլ ՍտրոգովMichel Strogoffվեպ{{{2}}} Ֆրանսիա
1936Նավապետ Գրանտի զավակներըДети капитана Грантаվեպ{{{2}}} ԽՍՀՄ
1937Զինվորը և լեդինThe Soldier and the Ladyվեպ, տիտրերում նշված չէԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1941Խորհրդավոր կղզինТаинственный островվեպ{{{2}}} ԽՍՀՄ
1944Միխայիլ ՍտրոգովMiguel Strogoffվեպ{{{2}}} Մեքսիկա
1945Տասնհինգամյա նավապետըПятнадцатилетний капитанվեպ{{{2}}} ԽՍՀՄ
1951Խորհրդավոր կղզինMysterious IslandվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1954-1990Դիսնեյլենդ (սերիալ)Walt Disney’s Wonderful World of ColorԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
195420000 լյո ջրի տակ20, 000 Leagues Under the SeaԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1956Աշխարհի շուրջը 80 օրումAround the World in Eighty DaysվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Մեծ Բրիտանիա
1956Միխայիլ ՍտրոգովMichel Strogoffվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա {{{2}}} Գերմանիա {{{2}}} Հարավսլավիա
1958Բեկ-Կապ կղզու գաղտնիքըVynález zkázyվեպ Սլովենիա  Չեխիա
1958Երկրից դեպի ԼուսինFrom the Earth to the MoonվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1959Ժոաո Կորալի գաղտնիքը800 leguas por el Amazonas o (La jangada)վեպ{{{2}}} Մեքսիկա
1959Ուղևորություն դեպի երկրի կենտրոնըJourney to the Center of the EarthվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1961Աշխարհի տիրակալըMaster of the WorldվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1961Le triomphe de Michel StrogoffLe triomphe de Michel Strogoffվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա
1961Արկածների կղզինMysterious IslandվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Մեծ Բրիտանիա
1961Վիշապների հովիտըValley of the DragonsվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1962Հինգ շաբաթ օդապարիկովFive Weeks in a BalloonվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1962Նավաբեկյալներին որոնելիսIn Search of the CastawaysվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1962Երկու տարի արձակուրդDos años de vacacionesվեպ{{{2}}} Իսպանիա {{{2}}} Մեքսիկա
1963Մատիաս ՍտանդորֆMathias Sandorfվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա {{{2}}} Իսպանիա
1963Երեք զվարճալի մարդիկ կատարում են շուրջերկրյա ճանապարհորդությունThe Three Stooges Go Around the World in a DazeվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1964Die Reise um die Erde (հեռուստաֆիլմ)Die Reise um die Erdeվեպ{{{2}}} Գերմանիա
1964Թատրոն պատանեկության համար. Սև Հնդկաստանը (հեռուստաֆիլմ)Les Indes noiresվեպ{{{2}}} Ֆրանսիա
1965Չինացու տվայտանքները ՉինաստանումLes tribulations d’un Chinois en Chineգիրք{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա
1966Գողացված դիրիժաբլըUkradená vzducholodվեպ Սլովենիա  Չեխիա
1966Cinci saptamîni în balonCinci saptamîni în balonվեպ{{{2}}} Ռումինիա
1967Հրթիռով դեպի ԼուսինRocket to the Moon{{{2}}} Մեծ Բրիտանիա
1967Թատրոն պատանեկության համար. Վիլհելմ Շտորցի գաղտնիքը (հեռուստաֆիլմ)Le théâtre de la jeunesse: Le secret de Wilhelm Storitzվեպ{{{2}}} Ֆրանսիա  Սլովենիա  Չեխիա
1969Հարավային աստղThe Southern Starվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Մեծ Բրիտանիա
1970Արտասովոր արձակուրդStrange Holiday{{{2}}} Ավստրալիա
1970Նեմո (հեռուստաֆիլմ)Nemoվեպ{{{2}}} Ֆրանսիա
1970Գիսաստղի վրաNa kometeվեպ Սլովենիա  Չեխիա
1970ՍտրոգովStrogoffվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա {{{2}}} Գերմանիա  Բուլղարիա
1971Վտանգավոր լույս աշխարհի ծայրինThe Light at the Edge of the WorldվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Իսպանիա {{{2}}} Շվեդիա {{{2}}} Լիխտենշտայն
1972-197380 օր աշխարհի շուրջը (մուլտսերիալ)Around the World in Eighty Daysպատմվածք{{{2}}} Ավստրալիա
1973Խորհրդավոր կղզինLa isla misteriosaվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իտալիա {{{2}}} Իսպանիա {{{2}}} Կամերուն
1973Մետր Զախարիուս (հեռուստաֆիլմ)Maître Zacchariusվեպ{{{2}}} Ֆրանսիա
197320000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ)20, 000 Leagues Under the SeaգիրքԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1973Կոտրված պայտСломанная подковаԴրամա Լիֆլանդիայում{{{2}}} ԽՍՀՄ
1974Խաղաղ օվկիանոսի ծովահեններըDeux ans de vacancesԵրկու տարով արձակուրդ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Գերմանիա Բելգիա Բելգիա {{{2}}} Ռումինիա
1974Տասնհինգամյա նավապետըUn capitán de quince añosվեպ{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Իսպանիա
1974Խորհրդավոր հափշտակությունA dunai hajósվեպ{{{2}}} Վենեսուելա
1975Նավապետ ՆեմոКапитан Немоվեպ{{{2}}} ԽՍՀՄ
1975Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ)Mysterious Islandվեպ{{{2}}} Ավստրալիա
1975Ֆանտաստիկ ճանապարհորդություն օդապարիկովViaje fantástico en globoվեպ{{{2}}} Մեքսիկա
1976Արտասովոր ճանապարհուդություն դեպի երկրի կենտրոնViaje al centro de la Tierraվեպ{{{2}}} Իսպանիա
1977Բոլյոկի և Լյելեկի արձակուրդները (մուլտֆիլմ)Wielka podróz Bolka i Lolkaվեպ Լեհաստան
1977Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ)A Journey to the Center of the Earthվեպ{{{2}}} Ավստրալիա
1977Հինգ շաբաթ օդապարիկով (մուլտֆիլմ)5 Weeks in a BalloonվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Ավստրալիա
1978Նավապետ Նեմոյի վերադարձը (տեսաֆիլմ)The Return of Captain Nemoվեպ, տիտրերում գրված չէԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1979Tajemství ocelového mestaTajemství ocelového mestaգիրք Չեխիա
1979Աշխարհի շուրջն 80 օրում (տեսաֆիլմ)Le tour du monde en 80 joursվեպ{{{2}}} Ֆրանսիա
1979Երկրից դեպի լուսին (մուլտֆիլմ)From the Earth to the Moonվեպ{{{2}}} Ավստրալիա
1980Կոմսուհի Դոլիգեն դը Գրացի խաղերըLes jeux de la Comtesse Dolingen de Gratzվեպ{{{2}}} Ֆրանսիա
1981Հրեշների կղզու գաղտնիքըMisterio en la isla de los monstruosվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Իսպանիա
1981Կարպատյան ամրոցի գաղտնիքըTajemství hradu v Karpatechվեպ Չեխիա
1981Աշխարհի շուրջն Ուիլյամ Ֆոգի հետ (մուլտսերիալ)La Vuelta al mundo de Willy Fog Ճապոնիա {{{2}}} Իսպանիա
1981Ամրոցը ԿարպատներումCastle in the Carpathiansվեպ{{{2}}} Ռումինիա
1982Ծովային սատանաLos diablos del marպատմվածք{{{2}}} Իսպանիա
1982Խորհրդավոր մոլորակMysterious PlanetվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1984Զախարիուս (TV)Zachariusվեպ{{{2}}} Ֆրանսիա
198520000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ)20, 000 Leagues Under the Seaվեպ{{{2}}} Ավստրալիա
1985Նավապետ Գրանտին որոնելիսВ поисках капитана Грантаվեպ{{{2}}} ԽՍՀՄ  Բուլղարիա
1986«Պիլիգրիմի» նավապետըКапитан «Пилигрима»վեպ{{{2}}} ԽՍՀՄ
1986Ճանապարհորդություն դեպի լուսին (Հեռուստատեսություն)Le voyage dans la luneվեպ{{{2}}} Շվեյցարիա
1988Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ)Around the World in 80 Daysվեպ{{{2}}} Ավստրալիա
1989Աշխարհի շուրջն 80 օրում (սերիալ)Around the World in 80 DaysվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Իտալիա {{{2}}} Հարավսլավիա
1990-1991Նադյան խորհրդավոր ծովից (մուլտսերիալ)Fushigi no umi no Nadia Ճապոնիա
1991Ալքիմիկոս Շտորցի գաղտնիքըTajomstvo alchymistu Storitzaվեպ Չեխիա
1993Ուղևորություն դեպի երկրի կենտրոնըJourney to the Center of the EarthվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1993800 լյո ներքև ԱմազոնիայովEight Hundred Leagues Down the AmazonվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ  Պերու
1995Խորհրդավոր կղզին (սերիալ)Mysterious Islandվեպ Կանադա  Նոր Զելանդիա
1996Նավապետ Գրանտի որդիներըДети капитана ГрантаվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ  Ռուսաստան  Կանադա
1996Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ)Journey to the Center of the Earthվեպ Կանադա
1997Նաուտիլիուս (հեռուստաֆիլմ)20, 000 Leagues Under the SeaվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
199720000 լյո ջրի տակ (հեռուստաֆիլմ)20, 000 Leagues Under the SeaվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Ավստրալիա
1999Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (հեռուստաֆիլմ)Journey to the Center of the EarthվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
1999Թագավորական սուրհանդակ Միխայիլ Ստրոգովը (հեռուստաֆիլմ)Michele Strogoff - il corriere dello zarվեպ{{{2}}} Իտալիա
1999Աշխարհի շուրջն 80 օրում (մուլտֆիլմ)Around the World in 80 DaysվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ  Կանադա
2000Ժյուլ Վեռնի խորհրդավոր արկածները (սերիալ)The Secret Adventures of Jules Verne Կանադա {{{2}}} Մեծ Բրիտանիա
2001Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Սեզար Կասկաբել (մուլտֆիլմ)Les voyages extraordinaires de Jules Verne - César Cascabelվեպ{{{2}}} Ֆրանսիա
2001Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Խորհրդավոր կղզին (մուլտֆիլմ)Les voyages extraordinaires de Jules Verne - L'île mystérieuseվեպ{{{2}}} Ֆրանսիա
2001Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Հարավային աստղ (մուլտֆիլմ)Les voyages extraordinaires de Jules Verne - L'étoile du sudվեպ{{{2}}} Ֆրանսիա
2001Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ժանգադա (մուլտֆիլմ)Les voyages extraordinaires de Jules Verne - La Jangadaգիրք{{{2}}} Ֆրանսիա
2001Անհավանական արկածներ Ժյուլ Վեռնի հետ. Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (մուլտֆիլմ)Les voyages extraordinaires de Jules Verne - Voyage au centre de la terreգիրք{{{2}}} Ֆրանսիա
200220000 լյո ջրի տակ (մուլտֆիլմ)20, 000 Leagues Under the SeaվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2004Աշխարհի շուրջն 80 օրումAround the World in 80 DaysվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ {{{2}}} Գերմանիա {{{2}}} Մեծ Բրիտանիա {{{2}}} Իռլանդիա
2004Միխայիլ Ստրոգովի անհավանական արկածները (մուլտֆիլմ)Les aventures extraordinaires de Michel Strogoffվեպ{{{2}}} Ֆրանսիա
2004Դոկտոր Օքս (հեռուստաֆիլմ)Le docteur Oxվեպ{{{2}}} Ֆրանսիա
2005Խորհրդավոր կղզին (հեռուստաֆիլմ)Mysterious IslandվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2007Նաուտիլիուս. Օվկիանոս նվաճողը (տեսաֆիլմ)30, 000 Leagues Under the SeaվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2008Ճանապարհորդություն դեպի դինոզավրերի աշխարհ (տեսաֆիլմ)Journey to the Center of the EarthվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2008Ուղևորություն դեպի երկրի կենտրոնըJourney to the Center of the Earth 3DվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
2012Ուղևորություն 2։ Խորհրդավոր կղզինMysterious IslandվեպԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այլումինի օգտագործումը որպես վագոն-ականի հիմնական նյութ։ Չնայած XIX դարում այլումինի մեծ արժեքին, նա կանխագուշակել էր այդ մետաղի լայնորեն օգտագործումը աէրոդինամիկական ինդուստրիայում։
  • Լուսնի էքսպեդիցիայի համար մեկնարկման կետ է ընտրվել Ֆլորիդայի Ստոուզ-Խիլլ վայրը։ Այդ վայրը բավականին մոտ է ժամանակակից միսս Կանավերալի տիեզերակայանին։
  • Դեպի Լուսին թռիչքը և՛ Ժյուլ Վեռնի մոտ և՛ իրականում տեղի է ունեցել ապրիլին։ Անձնակազմը բաղկացած էր երեք տիեզերագնացներից և երկու տիեզերական ապարատներն էլ վայէջք են կատարել միևնույն Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա։
  • Ժյուլ Վեռնը այնպես էլ չեղավ Ռուսաստանում, բայց 9 վեպերի իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրում.

Ինչպես նաև ռուսների կարելի է հանդիպել «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (1872) և «Հեկտոր Սերվադակ» (1877) վեպերում։

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում երկրորդն են, առաջին տեղում այդ ցուցանիշով Ագաթա Քրիստին է[25], նրա գրքերը տպագրվել են աշխարհի 148 լեզուներով։
  • Գերմանացի հեղինակ Վոլֆգանգ Խոլդբայնը գրել է Նաուտիլուսի պատմության շարունակությունը՝ ստեղծելով «Նավապետ Նեմոյի երեխաները» շարքը։
  • Հեղինակի պատվին անվանվել է Fedora օպերացիոն սիստեմայի 16-րդ թողարկումը՝ «Verne» կոդային անվանումով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 1 2 3 4 Evans A. B. Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  4. 1 2 3 4 Наркевич А. Ю. Верн Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 536.
  5. 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 1 2 http://www2.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=NOM&VALUE_1=VERNE
  9. Kümmerling-Meibauer B. (unspecified title) — P. 1128.
  10. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
  11. 1 2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 2 (1963, 532 էջ) Լուսնի շուրջը; Տակն ի վեր; Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
  12. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : դիմանկ. ; 21 սմ. Ժ. Վեռնի կյանքի և ստեղծագործ. համառոտ տարեգր., էջ՝ 701-746 (Հ. 10) Ժ. Վեռնի 10 հտ. զետեղված ստ. անվանացանկ (Հ. 10) - Հ. 1 (1963, 448 էջ։ 1 թ. դիմանկ. ; 21 սմ.) Հինգ շաբաթ օդապարիկով; Երկրից դեպի լուսին
  13. Նավապետ Գրանտի որդիները։ [Վեպ] / Ժ. Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ն. Թումանյան; Խմբ.՝ Ս.Ա. Վարդանյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 688 էջ
  14. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 4 (1963, 514 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Մազմանյան 20.000 լյո ջրի տակ
  15. 1 2 3 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ.10 (1965, 748 էջ) ։ Թարգմ.՝ Խ. Հրաչյան Չենսլեր ուղևոր Ժ.-Ռ. Կազալլոնի օրագիրը, Դոկտոր Օքս, Հեկտոր Սերվադակ
  16. 1 2 Արշիպելագը կրակի մեջ։ Աշխարհի շուրջը 80 օրում; Բեգումի հինգ հարյուր միլիոնը։ Վեպեր / Ժ. Վեռն; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Ս. Այունց, Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Վ.Ա. Ներսիսյան, Գ.Ն. Երզնկյան. - Աշխարհի շուրջը 80 օրում - Երևան։ Լույս, 1985. - 536 էջ
  17. Խորհրդավոր կղզի։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Թարգմ.՝ Ե. Թաղիանոսյան ; Խմբ.՝ Լ.Գ. Սեղբոսյան ; Նկ.՝ Վ.Ք. Մանդակունի. - 3-րդ հրատ. - Երևան։ Լույս, 1985
  18. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 7 (1964, 586 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ա. Ղուկասյան Տասնհինգամյա նավապետը; Սև Հնդկաստանը։
  19. Տասնհինգամյա նավապետը։ [Վեպ] / Ժ. Վեռն ; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Տիրատուրյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Վերջաբ.՝ Ե. Բրանդիս; Նկ.՝ Գ. Մեյեր. - Երևան։ Սովետական գրող, 1983. - 416 էջ
  20. Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ., Հ. 8 (1964, 398 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Ս. Այունց Բեգումի հինգ հարյուր միլիոնը;
  21. Ժյուլ Վեռն, Ռոբինզոնների դպրոցը, Ե., Դարակ, 2022, 180 էջ։ Ֆրանսերենից թարգմանեց Ժակլին Մինասյանը։
  22. 1 2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. Հ. 9 (1965, 658 էջ) ։ Թարգմ.՝ Հ. Դանիելյան, Շ. Սաֆյան Ռոբուր նվաճողը; Լողացող կղզին
  23. Տակն ի վեր։ [Վեպ] / Ժյուլ Վեռն ; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան ; Խմբ.՝ Արաքս; Նկ.՝ Ն. Մուրատով. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 220 էջ։
  24. 1 2 Երկերի ժողովածու։ 10 հ. / Ժ. Վեռն; Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան և ուրիշ.; Խմբ. կոլ.՝ Սաղ. Հարությունյան և ուրիշ. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 10 հ. : Հ. 6 (1964, 458 էջ) ։ Թարգմ.՝ Ս. Տիրատուրյան, Վ. Վարդանյան Աշխարհի շուրջը 80 օրում; Աշխարհի տիրակալը; Բլեֆ (Ամերիկյան բարքեր)
  25. Index Translationum: UNESCO Culture Secto

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժյուլ Վեռն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վեռն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Վեռն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 288
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 379