Բարսակի արշավախմբի անհավանական արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարսակի արշավախմբի անհավանական արկածները
L'Étonnante Aventure de la mission Barsac
Verne-Barsac.jpg
ՀեղինակՄիշել Վերն և Ժյուլ Վեռն
Տեսակգիրք
Ժանրարկածային գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1919
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՎիլհելմ Շտորիցի գաղտնիքը
ՀաջորդՓարիզը 20-րդ դարում
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1914
The Barsac Mission Վիքիպահեստում

Բարսակի արշավախմբի անհավանական արկածները (ֆր. L'Étonnante Aventure de la mission Barsac), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ և արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ և հանդիսանում է այդ շարքի վերջին վեպը։ Ժյուլ Վեռնը գրել է այս վեպի առաջին հինգ գլուխները 1905 թվականին։ Վեպի շարունակությունը գրվել է 14 տարի անց՝ 1919 թվականին, Ժյուլ Վեռնի որդու՝ Միշել Վեռնի կողմից։ Վեպի նախնական, աշխատանքային անվանումը եղել է «Study Tour»։ Առաջին գրքային հրատարակչությունը լույս է տեսել 1919 թվականինի Փարիզում՝ Hachette հրատարակչության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի կենտրոնում, օրը ցերեկով կատարվում է Անգլիայի կենտրոնական բանկի հանդուգն կողոպուտը։ Կողոպտիչները կապկպում են բանկի ծառայողներին և մաքրազարդում պահոցները։ Ավազակախմբի ղեկավարը հեռախոսազանգից իմանում է, որ մոտակա գործակալությունում խոշոր գումար կա և որոշում է այն նույնպես թալանել։ Նրանք հաջողությամբ իրականացնում են նաև այդ կողոպուտը և անհետ կորչում են։ Կասկածանքները ընկնում են լորդ Գլեն Բակստոնի որդու՝ Լյուիս Բակստոնի վրա, որն անհետացել է։ Լորդ Բակստոնի երկրորդ որդին՝ Ջորջը, նույնպես, կասկածվում է Աֆրիկայում զինվորական ծառայության ժամանակ դասալքելու կասկածանքով։ Լորդ Բակստոնը տնից հեռացրել է նաև երկրորդ ամուսնությունից որդեգրած զավակ Ուիլյամ Ֆերնեյին՝ ազարտային խաղերի և դրամի կեղծարարության համար։

Ֆրանսիական խորհրդարանում երկար ժամանակ է վեճեր են ընթանում։ Պատգամավոր Բարսակը հանդես է գալիս գաղութային ժողովուրդների ազատությունների ընդարձակման և նրանց խորհրդարանում ձայնի իրավունք տալու համար։ Նրա ընդդիմախոս Բորդյերը պնդում է, որ նրանք դեռ չեն հասել քաղաքակրթության այդ մակարդակին։ Վեճը լուծելու համար որոշվում է արշավախումբ ուղարկել Աֆրիկա։

Արշավախումբը ղեկավարում է Բարսակը։ Արշավախմբին միանում են նաև Ջեյն Մորնասը և Աժենոր դե Սեն Բերենը։ Ջեյն Մորնասը իրականում Ժաննա Բակստոնն է՝ լորդ Բակստոնի դուստրը, որը ցանկանում է գտնել եղբոր՝ Ջորջ Բակստոնի գերեզմանը և ապացուցել նրա անմեղությունը։ Նա ցանկանում է ապացուցել նաև մյուս եղբոր՝ Լյուիսի, անմեղությունը, նրա վրայից հանել մեղադրանքները և մաքրել Բակստոնների գերդաստանի վրայի բիծը։ Արշավախումբը անցնում է բազմաթիվ փորձությունների միջով, հասնում է Աֆրիկայի խորքերը՝ Նիգեր գետի ափին գտնվող ֆրանսիական Սուդան (այժմ Մալի)։ Թվում է թե նրանց ցանկանում ամեն կերպ խանգարել՝ լսվում են տարօրինակ ձայներ և գետնի վրա նկատվում են անբացատրելի հետքեր։ Լրագրող Ամադեյ Ֆլորենսն արագ գտնում է նրանց միջև կապը և տեղեկություններ է հաղորդում արշավախմբի անդամներին։

'The Barsac Mission' by George Roux 55.jpg

Համենայն դեպս, Ջեյնը չի հանձնվում և ուղեցորդ Թանգելեի օգնությամբ ուղևորվում է եղբոր գերեզմանի մոտ։ Գերեզմանը բացում են և բժիշկ Շատոնեյը, ստուգելով դիակի ինքնությունը, հաստատում, որ դա Ջորջի դիակն է և պարզում է, որ նա մահացել է դավաճանության արդյունքում՝ ոչ թե գնդակից, այլ թիկունքից ստացված դանակի հարվածից։ Հաջորդ օրը արշավախումբը առևանգվում է և տարվում խորհրդավոր քաղաք։

Այդ քաղաքում՝ Բլեքլենդում (Սև երկիր), նրանք իմանում են, որ այդ ամենի ետևում թաքնված է Հարրի Կիլլերը։ Նա վերակենդանացրել է անապատում գտնվող քաղաքը։ Նա օգտագործել է հանճարեղ գիտնական Մարսել Կամարեին՝ նրա մանկական դյուրահավատության պատճառով, և նրա միջոցով ստեղծել այս քաղաքը, որտեղ կա և էլեկտրականություն, և հեռախոս։ Քաղաքում օգտագործվում է սևամորթ նեգրերի ստրկական աշխատանքը։ Նրանց վրա հսկողությունը իրականացվում է թռչող սարքի միջոցով, որը կարողանում է բացել 400-ից 500 կիլոմետր ժամ արագություն և առանց վայրէջքի կարող է կտրել մինչև 5000 կիլոմետր տարածություն։ Հանճարեղ գիտնականը ստեղծել է նաև գազային ռումբեր, արհեստական եղանակով անձրև ստանալու մեքենա, տարածային հսկողության սարք և այլն։

Մարսել Կամարեյի և Թենգելեյի օգնությամբ արշավախումբը ըարողանում է փախչել և ապաստան գտնել քաղաքի ինքնավար շրջաններից մեկում՝ Գործարանում, չնայած այն բանին, որ Հարրի Կիլլերը նրանց առաջարկում էր մնալ այնտեղ, հիվանդանոց կառուցել բժիշկ Շատոննեյի համար, աշխատանք թերթում՝ Ֆլորենսի համար։ Այդ շրջանի բնակիչներին խոստացվել էր հեքիաթային աշխատավարձ և նրանք ոչինչ չգիտեին Գործարանից դուրս կատարվեց իրադարձությունների մասին։

Հարրի Կիլլերը պաշարում է այդ շրջանը և սովի մատնում նրանց, որը բերում է խուճապի և ներքին անձնակազմի թուլացմանը։ Պաշարումը տևում է մի քանի օր և Ֆլորենսի մոտ միտք է առաջանում Թանգելեին ուղարկել մոտակա Լոս Նեգրոս քաղաքը՝ օգնության հետևից, որտեղ մոտ երեք հազար սևամորթներ կարող են ապստամբել։ Գաղափարը հաջող ավարտ է ունենում և արշավախմբի անդամները կարողանում են վերացնել պաշարումը։ Այնուհետև ամբողջ քաղաքը պայթեցվում է դինամիտի օգնությամբ, որը Մարսել Կամարեն է տեղադրում։

'The Barsac Mission' by George Roux 56.jpg

Այդ ընթացքում Ժաննա Բորսակը պարզում է Հարրի Կիլլերի իրական անունը։ Դա Ուիլյամ Ֆերնեյն է, որը վտարված լինելով լորդ Բարսակի կողմից, որոշում է կողոպտել բանկը և մեղքը գցել լորդ Բարսակի որդու վրա։ Նա սպանում է Ջորջ Բարսակին և բանկերից կողոպտած գումարները օգտագործում է քաղաքի շինարարության համար։ Այդ ճանապարհով նա ցանկանում էր վրեժխնդիր լինել խորթ հորից։

Արշավախմբին օգնության է հասնում կապիտան Պիեռ Մարսենեյի ղեկավարած զինվորական ջոկատը և նրանք հաղթանակ են տոնում Հարրի Կիլլերի դեմ պայքարում։

Վերջ ի վերջո արշավախումբը կարող է վերադառնալ հայրենիք։ Ժաննա Բակստոնը հասցնում է հոր մահից առաջ նրան տեղյակ պահել որդիների անմեղության մասին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամադեյ Ֆլորենս - «Էքսպանսյոն Ֆրանսեզ» թերթի թղթակից
  • Բարսակ - Ֆրանսիական Պատգամավորների Պալատի ակնառու անդամ, արշավախմբի ղեկավար
  • Ժաննա Բակստոն - լորդ Գլեն Բակստոնի դուստրը, որը միացել է արշավախմբին որպեսզի գտնի եղբոր գերեզմանը և ապացուցի նրա անմեղությունը
  • Լյուիս Բակստոն - բանկիր, լորդ Բակստոնի որդին
  • Աժենոր դե Սեն Բերեն - լորդ Բակստոնի թոռը առաջին ամուսնությունից, Ժաննա Բակստոնի ազգականը, որը չի սիրում իգական սեռը
  • Ուիլյամ Ֆերնեյ - լորդ Բակստոնի երկրորդ կնոջ որդին։ Վտարվել է տնից լորդի կողմից և փախել է Աֆրիկա Հարրի Կիլլեր անվան տակ
  • Պիեռ Մարսենեյ - գաղութային բանակի կապիտան, արշավախմբի պահպանության հրամանատար
  • Բժիշկ Շատոննեյ - արշավախմբի բժիշկը, շատ ուրախ մարդ
  • Մարսել Կամարե - ֆրանսիացի գիտնական, Բլեքլենդի ստեղծողը
  • Մորիլիրէ - արշավախմբի ուղեկցորդը՝ ուղարկված Հարրի Կիլլերի կողմից
  • Մալիկ և Թանգելե - սևամորթ ստրուկներ

Բլեքլենդի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտացածին քաղաք, որտեղ տեղի էին ունենում վեպի երկրորդ մասի գործողությունները։

Առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շրջանում բնակվում էին Բլեքլենդի ազնվականությունը, որոնց չար կատակով անվանում էին «Ուրախ տղաներ»։

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրուկների թաղամաս, ամենամեծ շրջանը, որը զբաղեցնում էր 31 հեկիար տարածք։ Ընդամենը կար 5778 ստրուկ, որից 4196 տղամարդ և 1582 կին։ Նրանց մեծամասնությունը օգտագործվում էր գյուղատնտեսության մեջ։ Նրանք հաճախ մահանում էին, բայց մոտակա գյուղերի վրա ասպատակությունները վերականգնում էին այդ քանակը։

Երրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ շրջանում բնակվում էին սպիտակամորթները, որոնք չէին մտնում առաջին շրջանի մեջ։ Կենտրոնից ամենահեռու գտնվող շրջանը, այն ձգվում էր կիսակլոր՝ 1600 մետր երկարությամբ և 50 մետր լայնությամբ, պարսպի և երկրորդ շրջանի միջև, որտեղ պահվում էին ստրուկները։ Կիսակլորը երկու ծայրերում միանում էր առաջին շրջանին։ Քաղաքացիական շրջանում բնակվում էր 286 մարդ, որոնցից 45-ը կին էր։

Գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարազարդումներ հրատարակությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]